Jump to content

Ակնախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակնախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Ակնախոտ (Euphrasia)
L., 1753

Ակնախոտ (լատին․՝ Euphrasia), աչախոտ, խլածաղկավորների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 200, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ ակնախոտ սանրակերպ (E. pectinata), ակնախոտ սևանյան (E. sevanensis), ակնախոտ Յուզեպչուկի (E. juzepczukii), ակնախոտ մազոտ (E. hirtella)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, թփուտների մացառուտներում, քարերի մեջ, խոտածածկ լանջերին, առվակների երկայնքով և այլն։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը թավոտ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 6-40 սմ։ Տերևները լայն ձևաձև են, հակադիր, նստադիր, սղոցաեզր կամ խոշոր ատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, երկշուրթ, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն՝ մեկական, նստած տերևածոցերում։ Ծաղկում է հուլիսի կեսերից։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, բազմաթիվ։ Դաշտավլուկազգիների ընտանիքի բույսերի մակաբույծ է։ Դեղաբույս է, պարունակում է սրտային գլիկոզիդներ, օգտագործվել է նաև ակնաբուժության մեջ (այստեղից՝ «ակնախոտ» անավնումը)։ Մեղրատու է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնախոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 227
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։