Ակոլա
Բնակավայր | ||
---|---|---|
Ակոլա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Akola district? | |
Մակերես | 54,31 կմ² | |
ԲԾՄ | 286±1 մետր | |
Բնակչություն | 425 817 մարդ | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 724 | |
Փոստային դասիչ | 444001 | |
Պաշտոնական կայք | akola.nic.in | |
| ||
Ակոլա (անգլ.՝ Akola, մարաթհի՝ अकोला), քաղաք Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում, Ակոլա շրջանի վարչական կենտրոն[1]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Բոմբեյից մոտ 584 կմ հյուսիս-արևելք և Նագպուրից 250 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 282 մ է[2]։ Ակոլայի միջով հոսում են Մորնա, հյուսիսով՝ Պուրնա գետերը։ Ակոլայից հյուսիս գտնվում են Մելղաթի բլուրները։
Քաղաքի կլիման արևադարձային է` չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 24,9 °C է։ Ամենաշոգ ամիսը մայիսն է, միջին ջերմաստիճանը` 29,9 °C: Ամենացուրտ ամիսը հունվարն է, միջին ջերմաստիճանը` 20,7 °C: Այս կերպ ամսական միջին ջերմաստիճանի ամպլիտուդը 9,2 °C է։ Տարեկան միջին տեղումները մոտ 644 մմ են։ Ամենաչոր ամիսը հունվարն է (միջին մակարդակը՝ 0 մմ), ամենախոնավը` հուլիսը (199 մմ)։ Անձրևոտ սեզոնը տևում է հունիսից սեպտեմբեր[3]։
Ակոլայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.2 (100.8) |
40.5 (104.9) |
44.4 (111.9) |
47.0 (116.6) |
47.8 (118) |
47.2 (117) |
40.6 (105.1) |
40.0 (104) |
40.0 (104) |
40.0 (104) |
38.9 (102) |
36.7 (98.1) |
47.8 (118) |
Միջին բարձր °C (°F) | 30.0 (86) |
32.9 (91.2) |
37.2 (99) |
41.0 (105.8) |
42.2 (108) |
37.6 (99.7) |
32.3 (90.1) |
30.6 (87.1) |
32.3 (90.1) |
33.5 (92.3) |
31.8 (89.2) |
30.0 (86) |
34.3 (93.7) |
Միջին ցածր °C (°F) | 14.2 (57.6) |
16.2 (61.2) |
20.2 (68.4) |
24.8 (76.6) |
27.9 (82.2) |
26.3 (79.3) |
24.5 (76.1) |
23.7 (74.7) |
23.5 (74.3) |
20.9 (69.6) |
17.0 (62.6) |
13.7 (56.7) |
21.1 (70) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 3.9 (39) |
2.2 (36) |
5.6 (42.1) |
11.1 (52) |
11.9 (53.4) |
19.8 (67.6) |
20.0 (68) |
18.3 (64.9) |
15.4 (59.7) |
10.0 (50) |
5.6 (42.1) |
3.9 (39) |
2.2 (36) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 12.2 (0.48) |
8.6 (0.339) |
12.9 (0.508) |
3.4 (0.134) |
13.1 (0.516) |
139.4 (5.488) |
213.6 (8.409) |
195.2 (7.685) |
132.1 (5.201) |
46.9 (1.846) |
17.6 (0.693) |
6.8 (0.268) |
801.7 (31.563) |
Միջ. անձրևոտ օրեր | 1.0 | 0.7 | 1.1 | 0.4 | 1.2 | 6.8 | 10.8 | 9.9 | 6.3 | 2.9 | 1.1 | 0.5 | 42.7 |
% խոնավություն | 37 | 26 | 22 | 18 | 22 | 45 | 66 | 71 | 63 | 46 | 43 | 40 | 42 |
աղբյուր: Հնդկաստանի օդերևութաբանական վարչություն[4][5] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 427 146 մարդ[7]։
Համաձայն Հնդկաստանի 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում ապրել է 399 978 մարդ, որոնցից 52%-ը տղամարդիկ էին, 48%-ը` կին։ Մեծահասակ բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75% (Հնդկաստանի 59,5% ցուցանիշի դեպքում)։ Բնակչության 13%-ը 6 տարեկանից փոքր էր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի և նրա շրջակայքի տնտեսությունը հիմնված է բամբակի և լոբազգիների, տեքստիլ արդյունաբերության և այլ մշակությունների վրա։ Զարգացած է առևտուրը։ Ակոլայում կա ջերմաէլեկտրակենտրոն։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական թռիչքներ ընդունող Ակոլայի օդանավակայանը գտնվում է քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Մոտակա միջազգային օդանավակայանները գտնվում են Նագպուրում (250 կմ) և Աուրանգաբադում (265 կմ)։ Քաղաքով է անցնում Սուրաթը և Կալկաթան միացնող № 6 ազգային մայրուղին (NH6): Այս մայրուղին ասիական № 46 մայրուղու (AH46) մասն է կազմում։ Քաղաքապետարանի մոտով են անցնում նաև № 68 և № 69 մայրուղիները։ Առկա է երկաթուղային հաղորդակցություն։
-
№ 6 ազգային մայրուղին անցնում է Ակոլայով։
-
Հանգուցային երկաթուղային կայարանը գիշերով
-
Նորակառույց երկաթուղային կայարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Городецкая И.Л., Левашов Е.А. Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 23. — 363 с. — ISBN 5-17-016914-0
- ↑ «Akola, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Climate: Akola. Climate-Data.org
- ↑ «Climatological Normals 1981–2010» (PDF). India Meteorological Department. 2015 թ․ հունվար. էջեր 21–24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. 2016 թ․ դեկտեմբեր. էջ M135-M136. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «C-1 Population By Religious Community - Maharahstra». Census. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above. (PDF-Datei; 151 kB)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակոլա» հոդվածին։ |
|