Աննա Գաբրիել
Աննա Գաբրիել կատ.՝ Anna Gabriel i Sabaté | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական միասնության թեկնածություն |
---|---|
Կրթություն՝ | Բարսելոնայի ինքնավար համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ և social educator |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1975[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Սալյենտ, Bages, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | կատ.՝ Anna Gabriel i Sabaté |
Մայր | Մարիբել Սաբատե |
Ինքնագիր | |
Աննա Գաբրիել Սաբատե (իսպ.՝ Anna Gabriel Sabaté, սեպտեմբերի 13, 1975[1][2], Սալյենտ, Bages, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), կատալոնացի ձախ քաղաքական գործիչ, սոցիալական մանկավարժ, իրավունքի ադյունկտ։ Հակակապիտալիզմի և Կատալոնիայի անկախության շարժման գաղափարախոսությունների կողմնակից է։ 2003-2011 թվականներին եղել է Սալյենտի քաղաքապետարանի խորհրդական, 2015-2017 թվականներին «Ժողովրդական միասնության թեկնածու» (որի կազմում ընդգրկվել է 2002 թվականից) կուսակցության անդամ՝ Կատալոնիայի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Գաբրիելը ծնվել է 1975 թվականին Սալյենտում՝ հանքափորների ընտանիքում։ Աննայի հայրը՝ Մինաս դե Ռիոտինտոն, Ուելվա պրովինցիայի Մինաս դե Ռիոտինտոյից տեղափոխվել է Կատալոնիա, որտեղ աշխատանքի է տեղավորվել հանքում։ Աննայի մայրը ծնվել է հանքափորերի ընտանիքում, որոնք ծնունդով Մուրսիայից էին և ընդգրկված էին Կատալոնիայի Միավորված սոցիալիստական կուսակցությունում։ Աննայի պապն ու նախապապը աշխատանքի ազգային կոնֆեդերացիայի անդամ են եղել[5][6]։
Աննա Գաբրիելը սոցիալական մանկավարժության ոլորտում դիպլոմավորված մասնագետ է, ստացել է նաև իրավաբանական կրթություն։ Բարսելոնայի ինքնավար համալսարանում աստացել է MBA-ն աշխատանքային իրավունքի ոլորտում, որտեղ նա նաև դասավանդել է պետության և իրավունքի պատմություն[7][8][9]։
Գաբրիելը քաղաքական գործունեությամբ զբաղվել է 16տարեկանից, եղել է տեղի հակաֆաշիստական կազմակերպությոան կազմում։ Ուսումն ավարտելուց հետո մունիցիպալ մակարդակում տարբեր իշխանական մարմիններում աշխատել է որպես մանկավարժ և մասնակցել Կատալոներեն լեզվի ասոցիացիայի համակարգող մարմնի հաստատմանը։ 2002 թվականին միացել է «Ժողովրդական միասնության թեկնածության» աշխատանքներին և ընդգրկվել Սալյենտի կուսակցության հիմնադիր խմբում։ 2003 թվականին Աննա Գաբրիելն ընտրվել է Սալյենտի քաղաքապետարանի խորհրդական, «Ժողովրդական միասնության թեկնածու» կուսակցությունից մասնակցել է 2007 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև մինչև 2011 թվականը եղել է ընդդիմության խորհրդական։ 2012 թվականին Աննա Գաբրիելը մասնակցել Է Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին, սակայն պարտություն է կրել։ 2013-2015 թվականներին աշխատել է «Ժողովրդական միասնության թեկնածության» խորհրդարանական խմբի շտաբում որպես համակարգող[10][11][12]։
2016 թվականի հունվարի 10-ին Աննա Գաբրիելն իր կուսակցության անունից Կատալոնիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահի պաշտոնում Կառլես Պուչդեմոնի թեկնածության շուրջ և քվեարկել նրա նշանակման օգտին։ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Աննա Գաբրիելը ներկա է գտնվել Կատալոնիայի խորհրդարանում Կատալոնիայի հանրապետության հռչակման հարցով քվեարկությանը[13]։
2017 թվականի դեկտեմբերի 22-ին Իսպանիայի Գերագույն դատարանը գործ է հարուցել Աննա Գաբրիելի դեմ՝ խռովությանը մասնակցելու մեղադրանքով։ Դատավոր Պաբլո Լյարենան Աննա Գաբրիելին կանչել է 2018 թվականի փետրվարի 21-ին իր գործով ցուցմունք տալու օրակարգով, սակայն դրանից մի քանի օր առաջ, վախենալով Իսպանիայում դատական հետապնդումից, նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ լքելով երկիրը և հաստատվելով Ժնևում։ Իսպանիայի տարածքում հետախուզման է հայտարարվել 2018 թվականի փետրվարի 23-ին[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://twitter.com/QuimTorraiPla/status/1172392998396555264
- ↑ 2,0 2,1 http://hemeroteca.lavanguardia.com/preview/2015/10/04/pagina-21/95981754/pdf.html
- ↑ «Separatist from Catalonia seeks Swiss advice». SWI swissinfo.ch (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Burgen, Stephen (2017 թ․ դեկտեմբերի 23). «Catalonia's hopes for peace stall as further wave of arrests feared». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Anna Gabriel no anirà a declarar al Suprem perquè considera que no tindria un judici just». Ara.cat (կատալաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «La séparatiste Anna Gabriel reste en Suisse et fuit la justice espagnole». rts.ch (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Why the referendum on Catalan independence is illegal». The Economist (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 26.
- ↑ «How to Stage an Illegal Referendum». Bloomberg.com. 2017 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ Alandete, David (2017 թ․ հոկտեմբերի 10). «Independence in Catalonia – now what?». El País (անգլերեն).
- ↑ Giles, Ciaran; Parra, Aritz (2017 թ․ հոկտեմբերի 17). «Spain: Top court officially rules Catalan referendum illegal». Chicago Tribune. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «El gobierno de Cataluña convocó para el 1 de octubre el referéndum de autodeterminación». Infobae (իսպաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Jones, Sam (2017 թ․ սեպտեմբերի 6). «Catalonia to hold independence vote despite anger in Madrid». The Guardian (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «El juez Pablo Llarena procesa por un delito de rebelión a 13 de los investigados en la causa por el proceso secesionista de Cataluña». Poder Judicial España. 2018 թ․ մարտի 21.
- ↑ «Ley Orgánica 10/1995, de 23 de noviembre, del Código Penal». Boletin Oficial del Estado España. 2018 թ․ մարտի 21.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գաբրիել» հոդվածին։ |
|