Jump to content

Առյուծագի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծագի սովորական
Առյուծագի սովորական
Առյուծագի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Խուլեղինջայիններ (Lamioideae)
Ցեղ Առյուծագի (Leonurus)
Տեսակ Առյուծագի սովորական (L. cardiaca)
Միջազգային անվանում
Leonurus cardiaca

Առյուծագի սովորական (լատին․՝ Leonurus cardiaca), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցքային արմատներով բազմամյա խոտաբույս է։ 30-100 սմ բարձրությամբ, վերին մասում ճյուղավորված, ուղիղ քառանիստ, մուգ կանաչ, մատնաձև բաժանվածտերևները դասավորված են հակադիր կոթունավոր ցողունների վրա։ Բազմածաղիկ հասկանման ծաղկաբույլեր առաջացնող մանր վարդագույն, հնգանդամ ծաղիկները աճում են օղակավոր տերևանութներում։ Երկշուրթ պսակը կրկնակի երկար է բաժակից։ Վերին շուրթը սաղավարտաձև է, իսկ ստորինը՝ եռաբլթակ։ Պտուղը կազմված է 4 չոր եռանիստ ընկուզիկներից[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է թփուտներում, գետերի հովիտներում, անտառների և ճանապարհների եզրերին, հանդիպում է բոլոր մարզերում։ Լավ մեղրատու բույս է։ Որոշ երկրներում աճեցվում է[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են դառը համով և թույլ հոտով բույսի վերգետնյա ծաղկող մասը և ստորին տերևները։ Այն իր մեջ պարունակում է դաբաղանյութեր, եթերային յուղեր, ալկալոիդներ, շաքարներ, սապոնիններ և այլն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծագի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծագի սովորական» հոդվածին։