Jump to content

Ատնականց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ատնականց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ատնականց (Աշխարհ)##
Ատնականց (Աշխարհ)

Ատնականց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս։

Գյուղի բնակիչները անձնուրաց մասնակցություն են ունեցել 1915-1916 թվականի Վանի և նրա շրջակայքի ինքնապաշտպանական կռիվներին։ Բնակիչների մի մասը Մեծ Եղեռնի տարիներին զոհվել է, մյուս մասը գաղթել ե բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 21 տուն՝ 128 հայ բնակչով, իսկ 1909 թվականին ուներ 40 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Ս. Ստեփանոս անունով քարաշեն եկեղեցի[1], որի տապանագրերից մեկը 1471 թվականի է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հտ 1, էջ 657, Ատնականց
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 190
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 657