Jump to content

Արծնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արծնի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքՏաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1]
Այլ անվանումներԿզըլդաշ, Ղզըլդաշ
Մակերես5,614 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն239[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարծնեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/480/ (հայ.)
Արծնի (Հայաստան)##
Արծնի (Հայաստան)

Արծնի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գտնվում է Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 55 կմ հյուսիս-արևմուտք՝ Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա։ Գյուղը Արծնի է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[3]։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ, իսկ 2022թ-ից Տաշիր խոշորացված համայնքի կազմում ։

2010 թ․ին Հայաստան համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ վերանորոգել է Արծնիի համայնքային կենտրոնը[4]։. Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ էլ 2011 թ.-ին համայնքում կառուցվել է գազամատակարարման համակարգ[5]։

Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով։ Ձնածածկույթը ամեն տարի կայուն է։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700 մմ։

Գյուղի միջնակարգ դպրոցը Հայաստան համահայկական հիմնադրամը վերակառուցել է 2010 թվականին՝ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ[6]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արծնիի մշտական բնակչությունը կազմել է 239, առկա բնակչությունը՝ 200 մարդ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[7]։

Արծնիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1897 1926 1939 1959 1979 2001 2011
Բնակիչ 102 409 548 577 931 371 239[2]

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 487,3 հա, որից վարելահողերը՝ 190,4 հա, խոտհարքերը՝ 36,3 հա, իսկ արոտավայրերը՝ 231,8 հա։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, բուժկետ և կապի հանգույց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 13-ին.
  4. Համայնքային կենտրոն Արծնիում(չաշխատող հղում)
  5. «Գազամատակարարման համակարգ Արծնիում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  6. Միջնակարգ դպրոց Արծնիում(չաշխատող հղում)
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»