Արծվի Հունանյանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 5-ին, ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանիՂուկասյան գյուղում։ 1933 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լենինական, որտեղ և ստացել է միջնակարգ կրթությունը։ 1943 թվականին սովորել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1949 թվականին ավարտել է Երևանի Թատերական Ինստիտուտը։ 1953-1962 թթ.` Հայպետհրատի խմբագիր, 1962-1967 թթ.` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտ․ աշխատող, 1968 թվականին՝ «Գրական թերթի» բաժնի վարիչ, 1980-1986 թթ.` «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիր։ 1964 թվականին «Արդի հայ դրաման» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, միաժամանակ՝ «Էկրան» հանդեսի խմբագրությունում։ Հունանյանի հոդվածներն ու աշխատությունները վերաբերում են հայ դրամատուրգիայի, ինչպես և թատրոնի ու կինոյի զարգացման, տեսության և պատմության հարցերին[1][2]։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։