Արկադի Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Անդրանիկի Աղաջանյան | |
---|---|
4 օգոստոսի, 1960 - 22 օգոստոսի, 1992 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Դրմբոն, Մարտակերտի շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Արկադի Աղաջանյան (4 օգոստոսի, 1960, Ստեփանակերտ - 22 օգոստոսի, 1992, Դրմբոն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկադի Աղաջանյանը ծնվել է 1972 թ. օգոստոսի 4-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Մարտունի քաղաքի պրոֆտեխուսումնարանում։ 1990 թ. մասնակցել է աղետի գոտու շինարարական-վերականգնողական աշխատանքներին, զորակոչվել բանակ, մի քանի ամիս ծառայելուց հետո տեղափոխվել Երևան ու զինվորագրվել Ջիվան Աբրահամյանի հրամանատարությամբ գործող «Երկրապահ» կամավորականների ջոկատին, մասնակցել Շահումյանի շրջանի գյուղերի պաշտպանությանը։ 1992 թ. մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի շրջանների գյուղերի համար մղված մարտերին, Շուշիի ու Լաչինի ազատագրմանը։ 1992 թ. օգոստոսից ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 22-ին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արկադի Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)