Jump to content

Արկադի Գայդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Գայդար
ռուս.՝ Аркадий Петрович Голиков
Ծնվել էհունվարի 9 (22), 1904[1][2]
ԾննդավայրԼգով, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4][5][…]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1941(1941-10-26)[3][1][6][…] (37 տարեկան)
Վախճանի վայրԼեպլյավո, Helmiaziv Raion, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿանև (քաղաք, Ուկրաինա)
Գրական անունАркадий Гайдар
Մասնագիտությունգրող, մանկագիր, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, լրագրող և ռազմական թղթակից
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներԹիմուրն ու իր թիմը
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱմուսինՌաքել Լազարևնա Սոլոմյանսկայա
ԶավակներԹիմուր Գայդար
 Arkady Gaidar Վիքիպահեստում

Արկադի Պետրովիչ Գայդար (ռուս.՝ Аркадий Петрович Гайдар, հունվարի 9 (22), 1904[1][2], Լգով, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4][5][…] - հոկտեմբերի 26, 1941(1941-10-26)[3][1][6][…], Լեպլյավո, Helmiaziv Raion, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային մանկական գրող, կինոսցենարիստ։ Ռուսաստանի քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցիչների՝ Պյոտր Իսիդորովիչ Գոլիկովի (1879-1927 թթ.) և Նատալյա Արկադևնա Սալկովայի (1884-1924 թթ.) ընտանիքում։ Ապագա գրողի ծնողները մասնակցել են 1905 թվականի հեղափոխական գործողություններին։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայրը տեղափոխվեց ռազմաճակատ։ Արկադին այդ ժամանակ փոքր տղա էր և ուզում էր գնալ պատերազմ։ Փորձը ձախողվեց և նրան տուն վերադարձրեցին։ Քաղաքացիական պատերազմի մասնակից է։ 1918 թվականին՝ 14 տարեկանում, ընտրվել է կոմունիստական կուսակցության թեկնածու։ 1918 թվականի դեկտեմբերի վերջին նա արդեն ընդգրկված էր Կարմիր բանակում։ Գայդարը հաճախել է Մոսկվայի հրամանատարության կազմի դասընթացներին։ Տարվա վերջում նա նշանակվել է բանակի դասակի հրամանատարի օգնական։ Նա տարբեր ճակատներում մասնակցել է քաղաքացիական պատերազմի, վիրավորվել է և գլխին հարված ստացել։ 1920 թվականի հոկտեմբերին ուղևորվել է Մոսկվա հրամանատարական կազմի դասընթացների համար։ 1921 թվականին ավարտել է ավագ հրաձգային դպրոցը, որպես զորքերի հրամանատար։ Եղել է Օրլովի ռազմական օկրուգի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ պահեստային հրաձիգի հրամանատար, այնուհետև նշանակվել է ռազմաճակատի գումարտակի հրամանատար[7]։ 1921 թվականի սկզբին եղել է գումարտակի ղեկավար, այնուհետև Տամբովի մարզում իրեն համակցված ջոկատի հետ գործել է Անտոնովի երկու ապստամբ բանակների դեմ։

Արզամաս, տուն, որտեղ Գայդարը անցկացրել է մանկության տարիները։ Այժմ՝ թանգարան։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Гайдар Аркадий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 http://www.goodreads.com/book/show/2845490-the-blue-cup
  5. 5,0 5,1 5,2 Goodreads — 2006.
  6. 6,0 6,1 6,2 http://www.goodreads.com/author/show/537813.Arkady_Gaidar
  7. Осыков Б. И. Время было необыкновенное. — Воронеж, Центр.-Чернозёмное кн. изд-во, 1984. (Хроника жизни и творчества).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Գայդար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 677