Jump to content

Բազմախոզան որդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազմախոզան որդեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Օղակավոր որդեր (Annelida)
Դաս Բազմախոզան որդեր (Polychaeta)
Grube, 1850

Բազմախոզան որդեր, (անգլ.՝ Polychaeta), օղակավոր որդերի դաս։ Երկարությունը՝ 1 մմ։ Մարմինը բաղկացած է առանձին (երբեմն մի քանի հարյուր) հատվածներից և բաժանվում է 3 մասի՝ գլխային, իրանային, անալ (պիգիդիում)։ Առաջին երկուսն ապահովված են զույգ կողային ու շարժական ելուստներով (պարապոդիումներով)։ Յուրաքանչյուր ելուստ կազմված է 2 ճյուղից՝ մեջքային և որովայնային, ունի բեղիկ և վերջանում է խոզանների խրձով (որտեղից՝ բազմախոզան անունը)։ Ունեն աչքեր և հավասարակշռության օրգաններ՝ ստատոցիստներ։ Բաժանասեռ են, բեղմնավորությունը արտաքին է, զարգանում են մետամորֆոզով։ Հազվադեպ բազմանում են անսեռ ճանապարհով։ Տեսակների մեծ մասն ապրում է ծովերում, մյուսները՝ քաղցրահամ ջրերում՝ տարբեր խորությունների վրա։ Հայտնի է 4000 տեսակ։ Դրանցից նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում է 600-ը։ Սնվում են կենդանի օրգանիզմներով, որոշ տեսակներ մակաբույծներ են։ Բազմախոզան որդեր սնունդ են ձկների, իսկ ծանծաղ ջրերում՝ թռչունների համար։ Բազմախոզան որդերի պալոլո տեսակը արևադարձային երկրներում օգտագործվում է որպես սնունդ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմախոզան որդեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմախոզան որդեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 211