Բաղեղ (լատին․՝ Hédera), բաղեղազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Հայրենիքը Հարավային Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան և Ասիան է (Կովկաս)։ Հայտնի է մոտ 15, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բաղեղ սովորական (Hédera helix)։
Փաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է։ Ցողունի բարձր, մինչև 20 մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց։ Տերևները բազմաձև են, հերթադիր, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գնդաձև ողկույզ է, ծաղիկները՝ մանր, կանաչադեղնավուն։ Ծաղկում է աշնանը։ Պտուղը հատապըտղանման է, կլոր, կապտասև, սերմերը՝ ձվաձև, եռակող։ Պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ։
Հատկապես լավ է զգում զով բնակարաններում։ Վարակվում է լվիճներով։
Բարձրաբուն արալիայի (լատին․՝ Aralia Sieboldi) վրա պատվաստված բաղեղներն ամեն կողմից կախվելով ներքև, դեկորատիվ էֆեկտ են ստեղծում։
Մշակության մեջ հանդիպում է սովորական բաղեղ, խայտաբղետ տերևավոր Hedera maderensis fol. var. և Hedera hibernica scotica Hort. այլատեսակները, որոնք հիանալի կերպով կարող են աճել սենյակներում[1]։
- Hedera algeriensis Hibberd – Algerian ivy. Algeria, Tunisia (Միջերկրական ծովի ափամերձ հատված),
- Hedera canariensis Willd. – Canaries ivy, Կանարյան կղզիներ
- Hedera colchica (K.Koch) K.Koch – Persian ivy. Էլբուրս, Կովկաս, Թուրքիա.
- Hedera cypria McAllister – Cyprus ivy (syn. H. pastuchovii subsp. cypria (McAll.) Hand). Կիպրոս (Տրուդոս լեռնաշղթա)
- Hedera iberica (McAllister) Ackerfield & J.Wen – Iberian ivy. Պիրենեյան թերակղզու ափամերձ հատված,
- Hedera maderensis – Madeiran ivy. Մադեյրա.
- Hedera maroccana McAllister – Moroccan ivy. Մարոկկո.
- Hedera nepalensis K.Koch – Himalayan ivy (syn. H. sinensis (Tobl.) Hand.-Mazz.). Հիմալայներ, Չինաստանի հարավ-արևմուտք.
- Hedera pastuchovii G.Woronow – Pastuchov's ivy. Կովկաս, Էլբուրս.
- Hedera rhombea (Miq.) Siebold ex Bean – Japanese ivy. Ճապոնիա, Կորեա, Թայվան.
- Hedera azorica Carrière – Azores ivy. Ազորյան կղզիներ.
- Hedera helix L. – Common ivy (syn. H. caucasigena Pojark., H. taurica (Hibberd) Carrière). Եվրոպա.
- Hedera hibernica (G.Kirchn.) Bean – Atlantic ivy (syn. H. helix subsp. hibernica (G.Kirchn.) D.C.McClint.). Արևմտյան Եվրոպա
Սովորական բաղեղը (լատին․՝ Hédera helix) մշտադալար բույս է։ Օդային արմատիկների ծծող-կառչող հատկության շնորհիվ առանց կողմնակի օգնությամբ կառչում է խոնավ պատերին, ծառերին և բարձրանում է վեր։ Բույսի հայրենիքում երկարությունը կարող է հասնել տասնյակ մետրերի։ Բաղեղն իրեն շատ լավ է զգում ստվերախիտ վայրերում, այդ իսկ պատճառով հիանալի կարող է աճել սենյակային պայմաններում։
Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի կաղնու-հաճարենու, բոխու խառնանտառներում, գետափերին, ծառերի վրա։
- ↑ Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 187, էջեր 187 — 456 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 254)։
|