Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Բարսեղ Հակոբի Արծրունի (հունիսի 6 , 1805 (1805-06-06 ) [ 1] [ 2] , Բայազետ , Էրզրումի վիլայեթ , Օսմանյան կայսրություն [ 2] - հունիսի 6 , 1875 (1875-06-06 ) [ 1] [ 2] , թաղված է Սևանի կղզում ), հայ հասարակական գործիչ։
Մասնակցել է 1828 -1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին և պարգևատրվել «Արիության համար» արծաթե մեդալով։ 1830 թվականին եղբոր՝ Մկրտիչ Արծրունու հետ կազմակերպել է արևմտահայերի գաղթը (հիմնականում Բայազետի շրջանից) Արևելյան Հայաստան և բնակեցումը Սևանա լճի ավազանում՝ հիմնադրելով Նոր Բայազետը (այժմ՝ Գավառ քաղաք)։ 1838 թվականին գլխավորել է Սևանի ավազանի 30 գյուղերի գյուղացիների հակացարական ելույթը, որի պատճառով շնորհազրկվել և բանտարկվել է։ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի օրոք եղել է Նոր Բայազետի հոգևոր գործերի վերատեսուչ։ Հիմնել է Նոր Բայազետի արական (1852 ), ռուսական արական (1855 ) և օրիորդաց (1867 )դպրոցները ։
Իշխաններ Բարսեղ Արծրունին և Մարգար Արծրունին ընտանիքներով
Իշխան Բարսեղ Արծրունու եղբայր իշխան Մարգար Արծրունին
Իշխան Բարսեղ Արծրունու եղբայր իշխան Մկրտիչ Արծրունին իր կնոջ՝ Սրբուհու հետ
Իշխան Բարսեղ Արծրունին (աջից) եղբոր որդու՝ Սենեքերիմ Արծրունու հետ (ձախից)
Իշխան Բարսեղ Արծրունու եղբոր՝ Մարգար Արծրունու դուստր Մաքրուհի Արծրունին
Իշխան Բարսեղ Արծրունու եղբոր՝ Մարգար Արծրունու որդի Սենիքերիմ Արծրունին
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 164.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 73 )։