Jump to content

Բաքինգհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բաքինգհեմ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքԲակինհեմփշիր, կոմսություն
Բնակչություն14 294 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01280
Փոստային դասիչMK18
Պաշտոնական կայքbuckinghamuk.info
Բաքինգհեմ (Միացյալ Թագավորություն)##
Բաքինգհեմ (Միացյալ Թագավորություն)
Պետրոսի և Պողոսի տաճարը։ Տեսարան հարավ-արևմուտքից.

Բաքինգհեմ (անգլ.՝ Buckingham, քաղաք Անգլիայի Բաքինգհեմշիր կոմսության հյուսիսում, Նորթհեմփթոնշիրի հետ սահմանից մոտ 16 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 11.572, 2007 թվականի տվյալներով՝ 13.200։

Պատմականորեն Բաքինգհեմը եղել է 10-րդ դարում կազմավորված Բաքինգհեմշիր կոմսության վարչական կենտրոնը[2] մինչև 18-րդ դարի սկզբը, երբ այդ դերը փոխանցվել է Էյլսբերիին[3]։

Բաքինգհեմում կան բազմաթիվ ռեստորաններ ու փաբեր։ Իր կառուցվածքով այն տիպիկ բրիտանական շուկայական քաղաք է։ Երեքշաբթին ու շաբաթը շուկայական օրեր են։ Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի օրը ագարակապանները տոնավաճառ են անցկացնում։

1964-1970 թթ. բրիտանական խորհրդարանում Բաքինգհեմի պատգամավորը լրագրային հայտնի մագնատ Ռոբերտ Մաքսվելն էր։

7-րդ դարի մի ավանդազրույցի համաձայն՝ Բաքինգհեմ/Բուքինգհեմը (բառացի նշանակում է «Բուքայի մարդկանց մարգագետին»[4] ) հիմնադրել է Բուքան՝ անգլո-սաքսոնական առաջին վերաբնակների առաջնորդը[4]։ Առաջին բնակավայրը մոտավորապես նույն տեղում էր, ինչ Բաքինգհեմի համալսարանի ներկայիս կամպուսը՝ Hunter Street Campus-ը։ 7-11-րդ դարերում Բաքինգհեմը հաճախակի ձեռքից ձեռք է անցել՝ պատկանելով մերթ սաքսերին, մերթ դանիացիներին։ Մասնավորապես, 914 թ Էդվարդ Ավագ թագավորը և անգլո-սաքսոնական բանակը մեկ ամիս բանակ են դրել Բուքինգհեմում՝ ստիպելով տեղի դանիացի առաջնորդներին հանձնվել[4]։ Դրանից որոշ ժամանակ անց՝ ներկայիս ծխական եկեղեցու տեղում ամրոց է կառուցվել[4]։

Բուքինգհեմը առաջինն է հիշատակված 1086 թվականին գրված Domesday Book ձեռագիր մատյանի բուքինգհեմշիրյան բաժնում տեղ գտած բնակավայրերի շարքում[5]։

Բուքինգհեմը քաղաքի կարգավիճակ է ստացել 1554 թվականին, երբ Մերի Արյունոտը այստեղ հիմնել է մի նոր թաղամաս, որը ձգվում էր Թորնբորո կամրջից (գտնվում է ներկայիս Թորնբորո քաղաքում) մինչև Դադլի կամուրջը և Չաքմոր կամրջից մինչև Փեդբերի Միլ կամուրջը[6]։

Բաքինգհեմում է գտնվում Մեծ Բրիտանիայի երկու մասնավոր համալսարաններից մեկը՝ Բաքինգհեմի համալսարանը։ Ի տարբերություն բրիտանական համալսարանների մեծ մասի՝ նրա ուսանողների մեծամասնությունը արտասահմանցիներ են։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ և տեխնոլոգիական պարկեր, այդ թվում՝ դեղագործության, էլեկտրոնիկայի, ինտերնետ առևտրի, բարդ նյութերի արտադրության ոլորտներում։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թոմաս Մեյբենք (1869–1929), բրիտանացի պատկերազարդող և նկարիչ, վիկտորիանական հեքիաթային գեղանկարչության ներկայացուցիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Parish Profiles // 2021 United Kingdom censusOffice for National Statistics.
  2. «The borough of Buckingham». A History of the County of Buckingham. Victoria History of the Counties of England. Vol. 3. Constable & Co. Ltd. 1925. էջեր 471–489.
  3. «The borough of Aylesbury: Introduction and borough». A History of the County of Buckingham. Victoria History of the Counties of England. Vol. 3. Constable & Co. Ltd. 1925. էջեր 1–11. «A new County Hall, a red brick building with stone dressings, said to have been designed by Sir John Vanbrugh, at the south-east end of the Market Square [Aylesbury], was built about 1727»
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Buckingham then: The beginning to the Norman Conquest». University of Buckingham. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Morris, John (editor). Domesday Book 13: Buckinghamshire (translation). Phillimore, 1978
  6. 1911 Encyclopædia Britannica Buckingham

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքինգհեմ» հոդվածին։