Բենջամին Փրաուդ
Բենջամին Փրաուդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Պլիմութ քոլեջ և University of St Mark & St John? |
Մասնագիտություն | լողորդ |
Բենջամին Փրաուդ (անգլ.՝ Benjamin Proud, սեպտեմբերի 21, 1994, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն, կարճ ջրի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, համագործակցության խաղերի հնգակի չեմպիոն: Մասնագիտանում է ազատ և բաթերֆլայ ոճերի սպրինտ տարածություններում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նիկու և Սալի Փրաուդների ընտանիքում:
Ընտանիքը տեղափոխվել է Մալայզիա, երբ նա հինգ ամսական էր, և նա մեծացել է Կուալա Լումպուրի Դամանսարա արվարձանում: Նա ունի Օլիվեր անունով եղբայր: Բենջամինը հաճախել է Ալիս Սմիթի դպրոցը մինչև 12-րդ դասարանը: Ալիս Սմիթում նա մարզվել է մալայզիացի պրոֆեսիոնալ լողորդ Ֆրենսիս Կիուի հետ: Նա ներկայացրել է դպրոցը տարբեր մրցումներում, Հարավարևելյան Ասիայում մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի:
2011 թվականին, երբ նա 16 տարեկան էր, վերադարձել է Անգլիա՝ լողորդի կարիերան շարունակելու համար և միացել Պլիմութ քոլեջին: Ավարտելուց հետո նա սովորել է Սուրբ Մարկոսի և Սուրբ Հովհաննեսի համալսարաններում, որտեղ սովորել է մարզչական գործունեություն:
Պլիմութ Պրուդ քոլեջում մարզել է Ջոն Ռադին: Ավելի ուշ՝ 2017 թվականին տեղափոխվել է Թուրքիայի Energy Standard լողի միջազգային ակումբ՝ մարզվելու:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016
2016 թվականին Լոնդոնում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է երկու բրոնզե մեդալ՝ նախ 50 մետր բատերֆլայում, ապա՝ 50 մետր ազատ ոճում[1][2]:
Անգլիացին Մեծ Բրիտանիան ներկայացրել է 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի 50 մ և 100 մ ազատ ոճի մրցումներում:
2017
2017 թվականին ջրային սպորտի աշխարհի առաջնությունում Բենջամինը կիսաեզրափակչում որակավորվեց որպես չորրորդը 50 մ բատերֆլայի համար, բայց եզրափակչում նվաճեց ոսկին՝ 22,75 վայրկյան ազգային ռեկորդային ժամանակով[3]: Նա ևս մեկ բրոնզ նվաճեց 50-րդ ազատ ոճում՝ 21.43 արդյունքով:
2018
2018 թվականին Գլազգոյում կայացած Եվրոպայի առաջնությունում Բենջամինը 50 մետր ազատ ոճում դարձել Է Եվրոպայի չեմպիոն՝ 21.34 արդյունքով, իսկ 50 մետր բատերֆլայում՝ արծաթե մեդալակիր 22.78 արդյունքով[4]:
2021
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Բենջամինը 50 մետր ազատ ոճում նվաճել է արծաթե մեդալ՝ 21,69 վայրկյանում եզրափակիչ լողալով[5]:
Լավագույն արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 50 մետր ազատ ոճ - 21.11
- 100 մետր ազատ ոճ - 48.52
- 50 մետր բատերֆլայով - 22.75
- 100 մետր բատերֆլայով - 54.88
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «European Swimming Championships: Ben Proud wins 50m butterfly bronze». BBC Sport (անգլերեն). 2016-05-17. Արխիվացված է օրիգինալից 2018-09-01-ին. Վերցված է 2018-09-01-ին.
- ↑ «European Swimming Championships: Ben Proud claims 50m freestyle bronze». BBC Sport (անգլերեն). 2016-05-22. Արխիվացված է օրիգինալից 2018-09-01-ին. Վերցված է 2018-09-01-ին.
- ↑ «Adam Peaty retains world 100m breaststroke title & Ben Proud wins gold». BBC Sport (անգլերեն). 2017-07-24. Արխիվացված է օրիգինալից 2018-09-01-ին. Վերցված է 2018-09-01-ին.
- ↑ «2018 Euros: Ben Proud Cracks Textile World Record 50 Free (21.11)». SwimSwam (անգլերեն). 2018-08-08. Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին. Վերցված է 2018-09-01-ին.
- ↑ «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-23-ին. Վերցված է 2021-05-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|