Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը
Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդ վան Ռեյն |
տարի | 1632 |
բարձրություն | 169,5 |
լայնություն | 216,5 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[1] և բարոկկո[1] |
ժանր | խմբակային դիմանկար և դիմապատկեր |
նյութ | կտավ |
գտնվում է | Մաուրիցհեյս[2] |
հավաքածու | Մաուրիցհեյս[2] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rembran/painting/group/anatomy.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Anatomy Lesson of Dr. Nicolaes Tulp Վիքիպահեստում |
«Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը» (հոլ.՝ De anatomische les van Dr. Nicolaes Tulp), Ռեմբրանտի նկարներից, որը ստեղծվել է 1632 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի կենտրոնում պատկերված է բժիշկ Նիկոլաս Տուլպը, ով հավաքվածներին ցույց է տալիս մարդու ձեռքի կառուցվածքը։
Դիակը Ադրիաան Ադրիաանսն է, ում մականունը Արիս Կինդ է (Երեխա)։ Կենդանության օրոք նա ծանր վնասվածք է հասցրել Ուտրեխտի բանտի պահակին և Ամստերդամում ծեծել ու թալանել է մի մարդու։ 1632 թվականի հունվարի 31-ին, այնտեղ նրան կախաղան էին հանել և հանձնել ամստերդամյան վիրաբույժներին՝ հանրային դիահերձման։
Նկարում նաև պատկերված են ավագանու անդամներ Ադրիան Սլաբրանը (Adraen Slabran) (ձախից երկորդը), Յակոբ դե Վիտը (Jacob de Witt) (կռացել է դեպի դիակը, նայելով դիակի մկաններին), բժիշկներ Յակոբ Կոլեվելտը (Jacob Koolvelt) (ձախից առաջինը), Մատեյս Կալկունը (Mathijs Kalkoen) (Վիտի կողքին), Ֆրանս վան Լունենը (Frans van Loenen) (վերևում), Յակոբ Բլոկը (Jacob Blok) (նրա առջև), Հարման Հարմանսը (Hartman Hartmansz.) (թուղթը ձեռքին)։
Նմանատիպ անատոմիայի դասերը սովորական էին ոչ միայն Նիդերլանդներում, այլ նաև ամբողջ Եվրոպայում։ Դրանք անցկացվում էին տարին մեկ անգամ, սովորաբար ձմեռային ամիսներին, որպեսզի դիակը լավ պահպանվի։ Դրանք կրում էին տոնական բնույթ և շարունակվում էին մի քանի օր։ Հանդիսատեսները բժիշկներն էին, ուսանողները, հարգված քաղաքացիները և սովորական մարդիկ։
Գիլդիայի խմբակային դիմանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ դասին պատրաստվելը վիրաբույժների գիլդիան Ռեմբրանտին պատվիրել էին պատկերել խմբակային դիամանկար, որը այն ժամանակ համարվում էր նկարում պատկերվածների հայտնի դառնալու միջոց։ Դիմանկարը պատկերվել է Ամստերդամի Վեսովյան պալատում և որտեղ էլ պահպանվել էր։ Այնտեղ կային այդ հավաքածուից ևս երեք նկար, որոնք նկարվել էին 1603, 1619 և 1625 թվականներին։ Հավաքածուի հաջորդ նկարը Ռեմբրանտը նկարել է 1656 թվականին, որը կոչվում է «Բժիշկ Դայմենի անատոմիայի դասը» (Բժիշկ Դայմենը 1653 թվականին Տուլպին փոխարինել է, որպես գիլդիայի նոր նախագահ)։
Ռեմբրանտը կերպարները տարբերվում են, նրա նախորդների պատկերածից։ Որպես կանոն կերպարները պատկերվում էին դիակի կողքին նստած և նայում էին ոչ թե մարմնին, այլ դիտողին։ Նկարիչը վիրաբույժներին պատկերել է պրոֆիլային կամ կիսադարձ և նրանց խմբավորել է բուրգի տեսքով, բացի այդ գլխավոր կերպարը վերևում չի գտնվում։
Բացի այդ նա դիտմամբ ընդգծել է հավաքվածների չկեղծված հետաքրքրությունը ուսումնասիրության հանդեպ։ Երկու հոգի կռացել են դեպի դիակը և իրենց հայացքներով ցույց են տալիս, որ նրանց դա հետաքրքիր է և ցանկանում են ավելի շատ բան տեսնել և հագեցնել իրենց գիտական հետաքրքրությունը։ Քիչ հավանական է, որ հավաքվածները դիակին այդքան մոտ նստած լինեին, Ռեմբրանտը կատարվածը կենտրոնացրել է փոքր տարածության մեջ, մահացածին շրջապատելով լարված ուշադրությամբ։
Դիազննում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիահերձումը այդքան էլ ռեալիստական չէ, տիպիկ դիահերձումը սկսվում է ստամոքսի, լյարդի և փայծաղի հեռացումից։ Ռենտգենային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձեռքի դաստակը ավելի ուշ է նկարվել՝ դրա փոխարեն սկզբում ձեռք պատկերված էր չէր, քանի որ կախաղան հանելուց առաջ կտրել էին նրա աջ ձեռքը։ Ձախ ձեռքը համապատասխան չէ մարմնի չափսերին, հնարավոր է, որ այն նույնպես հետագայում ենթարկվել է փոփոխության նկարչի կողմից։
24 տարի անց Ռեմբրանտը նկարել է «Բժիշկ Դայմենի անատոմիայի դասը» պատկերը, որտեղ դիակի որովայնի հատվածը այդ ժամանակվա կանոնների համաձայն ամբողջությամբ բացված էր։
Դա կարող է բացատրվել երկու պատճառով։ Առաջինը՝ Անդրեաս Վեզալիուսին տրվող գնահատումը, նա ժամանակակից անատոմիայի գլխավոր հիմնադիրներից է, նա հայտնի է դարձել ձեռքի անատոմիան ուսումնասիրությունների համար։ Երկորդը՝ ձեռքը նկարելով նկարիչը կարող էր ավելի հանգիստ դրան տալ կրոնական իմաստ։ Նա ասել է. ինչպես ջիլն է կառավարում ձեռքը, այնպես էլ Աստված է կառավարում մարդկանց։ Համաձայն այդ ժամանակվա ներկայացուցիչների, գիտությունը պետք է մարդկանց ապացուցի Աստծո հզորությունը։
Բժիշկ Նիկոլաս Տուլպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկ Նիկոլաս Պետերսզունը[3], ում մականունը Տուլպ էր (tulpen - կակաչ), ծնվել է 1593 թվականին և մահացել 1674-ին։ Մոտավորապես 1621 թվականին, երբ Նիդերլանդներում սկսվել էր կակաչների բազմացումը, նա վերցրեց Տուլպ կեղծանունը, իսկ նրա տան զինանշանի վրա կակաչ էր պատկերված[3]։ Տուլպը չէր ընդունում ալկոհոլիզմը կակաչների վաճառողների միջև։ 1637 թվականի փետրվարին ավարտվեց կակաչամանիան և նա հրապարակորեն քննարկեց չարաշահորդներին և տան ճակատից հանեց զինանշանը[3]։
Տուլպը պատկանում էր ամսստերդամյան հասարակության բարձր խավին, մի քանի անգամ նա ընտրվել է որպես Ամստերդամի բուրգոմիստ։ Նա եղել է քաղաքային խորհրդի անդամ և այնտեղ էլ ընտրվել է վիրաբույժների գիլդիայի նախագահ։ Ռեմբրանտը նկարում նրան առանձնացրել է նրանով, որ վերջինս ներկաների հակառակ կողմում է նստած։ Բացի այդ Տուլպը գլխարկով միակ մարդն է, իսկ այն ժամանակ գլխարկներ կրում էին բարձր խավի ներկայացուցիչները։
Արիս Կինդի մարմինը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Ռեմբրանտը՝ մյուս նկարիչները մահացածներին նկարում էին դեմքը թաշկինակով ծածկված կամ մարդու առաջ կանգնած։ Դիտորդները պետք է մոռանային այն մասին, ով նրանց առաջ գտնվում է դիակ, ում նրանց աչքերի առաջ մասնատում էին։ Ռեմբրանտը մահացածի դեմքը նկարել էր ստվերով ծածկված։ Դա նրան բնորոշ ստվերի և լույսի խաղն է, կարծես թե կիսախավարում երևում է umbra mortis՝ մահվան ստվերը։
Չնայած նրան, որ գլխավոր կերպարը բժիշկ Տուլպն է, բայց Ալիս Կինդի մարմինը ավելի մեծ տարածք է զբաղեցնում։ Հիմնականում նրա վրա է ընկում լույսը, նրա մերկությունը և փայտացածությունը նրան տարբերում են պատկերի մյուս կերպարներից։ Կարծես Ռեմբրանտը հետո է այդպես մոտիկ նկարել վիրաբույժներին և տվել կտավին նման դինամիկա, որպեսզի այդպիսով ընդգծի մարմնի անշարժությունը, նրան կապելով մահվան հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rose-Marie und Rainer Hagen: Meisterwerke im Detail (нем.), Том 2, Taschen Verlag, Köln 2003, ISBN 3-8228-1371-0
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Կամբիզ թագավորը և Սիզամն դատավորը», ֆրագմենտ, Ժերար Դավիդ, 1498
-
«Բժիշկ Դայմենի անատոմիայի դասը», Ռեմբրանտ, 1656
-
«Անատոմը», Մակս Գաբրիել, 1869
-
«Գրոսսի կլինիկան», Թոմաս Իկինս, 1875
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/de-anatomische-les-van-dr-nicolaes-tulp-146/
- ↑ 3,0 3,1 3,2 Dash, Mike Tulipomania : The Story of the World's Most Coveted Flower & the Extraordinary Passions It Aroused. — Broadway Books, 2001. — ISBN 978-0609807651, глава 14
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The 'Tulp-Research Project' Արխիվացված 2014-01-02 Wayback Machine, Carl Ferdinand Von Graefe Institute for the History of Plastic Surgery.
- [1] Արխիվացված 2016-04-09 Wayback Machine, Jean-Marie Clarke, The Rembrant Search Party
- wgsebald.de Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Sebald: The Rings of Saturn
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը» հոդվածին։ |
|
|