Jump to content

Բիլ Դյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլ Դյուկ
Ծնվել էփետրվարի 26, 1943(1943-02-26)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրՊոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ, Franklin Delano Roosevelt High School? և Dutchess Community College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, դրամատուրգ և ռեժիսոր
billduke.com

Ուիլամ Հենրի “Բիլ” Դյուկ կրտսեր (անգլ.՝ William Henry "Bill" Duke, Jr., փետրվարի 26, 1943(1943-02-26)[1][2], Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Լինելով ազդու արտաքինի տեր մարդ՝ հաճախ է նկարահանվել մարտական ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Դյուկը ծնվել է Էտել Լուիսի և Ուիլամ Հենրի Դյուկ ավագի ընտանիքում[3][4]։ Սկզբանական դերասանական կրթությունը ստացել է համայնքային քոլեջում, այնուհետև դերասանի վարպետություն ուսումնասիրել է Բոստոնի, Նյու-Յորքի և Ամերիկյան կինոարվետի համալսարաններում։

Իր առաջին ներկայացումը եղել է Բրոդվեյի թատրունում։ 80-ական թվականներին եղել է որոշ հեռւստասերիալների ռեժիսոր, որոնցից է «Մայամիի ոստիկանությունը» հեռուստասերիալը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն
1973-1978 «Ոստիկանության սպան»
1975-1979 «Ստարսկին և Հատչը»
1987 «Թալանիչը»
1990 «Թռչունը մետաղալարի վրա»
1993 «Քույրիկ, գործիր»
1993 «Հասարակության սպառնալիքը»
1998 «Փողոցի կանոնները»
1999 «Անգլիացին»
1999 «Հիմարը»
2000 «Ով է սպանել Ատլանտի երեխաներին»
2002 «Կարմիր վիշապը»
2003 «Ազգային անվտանգություն»
2006 «Իքս-Մարդիկ։ Վերջին ճակատամարտը »
2008 «Իմ անձնական թշնամին»

Բիլ Դյուկը` ռեժիսորը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Դյուկը ռեժիսոր է եղել ամերիկյան հեռուստատեսությունում։ Բացի դրանից ռեժիսոր է նաև մի քանի ֆիլմերում՝ «Հարլեմի զայրույթը», «Քողի տակ», «Գանգստեր»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]