Բորիս Դյուշեն
Բորիս Դյուշեն | |
---|---|
1886 - 1949 | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Բորիս Դյուշեն (ռուս.՝ Борис Вячеславович Дюшен, 1886, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1949, Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի աշխատակից, ինժեներ-գնդապետ[1]:527, լրագրող, Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության անդամ (1903, Առաջին համաշխարհային, Ռուսաստանի քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։ ՆԳԺԿ- ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության հատուկ գիտահետազոտական լաբորատորիայի գլխավոր ինժեներ[1]:527: ԽՍՀՄ Ստալինյան մրցանակի դափնեկիր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Դյուշենը ծնվել է 1886 թվականին հրետանային գեներալ Վյաչեսլավ Ալեքսանդրի Դյուշենի ընտանիքում[1]:527: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական համալսարանը և աշխատել որպես ինժեներ։ 1914 թվականից ծառայել է ռուսական կայսերական բանակում, ռազմական էլեկտրատեխնիկական դպրոցն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի (փոխ-տեղակալ) կոչում։ Կասպից ծովի 148-րդ հետևակային գնդի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և վիրավորվել։
1917 թվականին ղեկավարել է Յարոսլավլի զինվոր-պատգամավորների խորհուրդը, եղել է կոմիսարի օգնական, այնուհետև՝ Յարոսլավլի մարզի Ժամանակավոր կառավարության կոմիսար։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հանդես է եկել բոլշևիկների դեմ և ձերբակալվել է, սակայն Ալեքսանդրա Կոլոնտայի միջնորդությամբ ազատ է արձակվել[1]:527: 1918 թվականի հուլիսին եղել է Յարոսլավլի ապստամբության առաջնորդներից և ակտիվ մասնակիցներից մեկը։
Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին, 1919 թվականին ծառայել է բանակի գեներալ Նիկոլայ Յուդենիչի շտաբի պրոպագանդայի վարչությունում։ Ակտիվ կերպով համագործակցել է աջ էսեռների Ռևելյան «Ազատ Ռուսաստան» թերթի հետ։ Հյուսիսարևմտյան բանակի շտաբում եղել է կապի ծառայության պատասխանատու՝ կապիտանի կոչումով։ 1919 թվականին արտագաղթել է Էստոնիա, ապա՝ Բեռլին։ 1921 թվականին եղել է «Накануне» թերթի խմբագրական խորհրդի անդամ, հավատարիմ խորհրդային հայացքներին՝ համագործակցել է ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին կից միացյալ պետական քաղաքական վարչության հետ։
1926 թվականին վերադարձել է ԽՍՀՄ, ապրել Մոսկվայում, նշանակվել է ՌՍՖՍՌ կրթության Ժողովրդական կոմիսարիատի պրոֆեսիոնալ կրթության գլխավոր վարչությանը կից հեռակա ուսուցման վարչության պետ։ Երկար տարիներ որպես ինժեներ աշխատել է «Изобретатель» ամսագրում։ 1935 թվականի հոկտեմբերի 4-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մարմինների կողմից։ «Հակահեղափոխական խմբի և հակասովետական ագիտացիայի ակտիվ մասնակցության» մեղադրանքով (ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 58-10, 58-11 հոդվածներ) 1936 թվականին 5 տարով ազատազրկվել է, սակայն 1940 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ վաղաժամ ազատ է արձակվել[3]։
1940 թվականին աշխատանքի է անցել ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, որտեղ եղել է հատուկ լաբորատորիայի ինժեներ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Республики Прибалтики: Эстонія, Латвія, Литва»;Русское универсальное изд-во, Berlin : Russkoe universalʹnoe izd-vo, 1921 г.
- «Теорія относительности Эйнштейна»; Русское универсальное изд-во, Berlin : Russkoe universalʹnoe izd-vo, 1921 г.
- «Радиотелеграфия: её основы, успехи и роль в современной жизни»; Знание, Berlin : Znanie, 1921.[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Энциклопедия секретных служб России. М., АСТ., 2003 г
- ↑ Журнал Родина. 1993 г. № 7. с. 64.
- ↑ «Биография Б. В. Дюшена». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ Дюшен Б. В.: Труды
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия секретных служб России. М., АСТ., 2003 г, 800 стр.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Դյուշեն» հոդվածին։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- 1886 ծնունդներ
- 1949 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Ռուս ճարտարագետներ
- Ռուս լրագրողներ