Բութան (նյութ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութան (այլ կիրառումներ)
Բութան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | բութան |
Քիմիական բանաձև | C₄H₁₀ |
Մոլային զանգված | 9,6E−26 կիլոգրամ[1] և 9,6E−26 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 0,6 գ/սմ³ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,7E−18 ջոուլ և 1,7E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −217 ℉ և −138,29 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 31 ℉, 272,7 K[3] և −0,5 °C[2] °C |
Այրման ջերմաստիճան | −76 ℉[4] և −60 °C[4] |
Ինքնաբռնկման ջերմաստիճան | 372 °C |
Կրիտիկական ճնշում | 3,797 մթն. |
Գոլորշու ճնշում | 207 716,25 Pa |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջր-ում | 6,1 գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 106-97-8 |
PubChem | 7843 |
EINECS համար | 203-448-7 |
SMILES | CCCC |
ЕС | 203-448-7 |
RTECS | EJ4200000 |
ChEBI | 7555 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Բութան (C4H10), օրգանական միացություն, պատկանում է ալկանների դասին։ Քիմիայում անվանումը օգտագործում են հիմնականում ն-բութան-ի նշանակման համար։ Այդ անվանումը նաև ունի ն-բութանի և նրա իզոմեր իզոբութանի CH(CH3)3 խառնուրդը։ Անվանումը առաջացել է «բութ-» արմատից ( այդ արմատը առաջացել է անգլերեն կարագաթթվի անվանումից՝ անգլ.՝ butyric acid) և «-ան» վերջածանցից («-ան» վերջածանցը ցույց է տալիս, որ տվյալ նյութը ալկան է)։ Բարձր կոնցենտրացիաների դեպքում թունավոր է, բութանի ներշնչումը բերում է շնչառական համակարգի դիսֆունկցիային։ Առկա է բնական գազում, առաջանում է նավթամթերքի կրեկինգից (նավթային գազի քայքայումից)։ Որպես ածխաջրածինների ներկայացուցիչ հրավտանգ է, ունի բնորոշ հոտ և ունի թմրանյութային ազդեցություն։ Օրգանիզմի վրա ազդելու ունակությամբ պատկանում է 4-րդ կարգի վտանգավոր նյութերին (քիչ վտանգավոր է)։ Վատ է ազդում նյարդային համակարգի վրա։
Իզոմերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութանն ունի 2 իզոմեր`
Անվանում | Բանաձև | Հալման ջերմաստիճան, °С | Եռման ջերմաստիճան, °С |
ն-բութան | CH3–CH2–CH2–CH3 | −138,3 | −0,5 |
իզոբութան | CH(CH3)3 | −159,6 | −11,7 |
-
Ն-բութանի կառուցվածքային բանաձև
-
Իզոբութանի կառուցվածքային բանաձև
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն դյուրավառ գազ է, բնորոշ հոտով։ Նորմալ ճնշման տակ, −0,5 °C - ում հեշտ սեղմվում է։ Սառում է −138 °C -ում։ Բարձր ճնշման տակ և նորմալ ջերմաստիճանում հեշտ ցնդող հեղուկ է։ Կրիտիկական ջերմաստիճանը և ճնշումը համապատասխանաբար հավասար է +152 °C և 3,797 ՄՊա։
- Լուծելիությունը ջրում` 100մլ - ում 6,1 մգ (20°С-ում, ն-բութանի համար, ավելի լավ է լուծվում օրգանական լուծիչներում)։
- Խտությունը հեղուկ վիճակում՝ 580 կգ/մ3։
- Գազային վիճակի խտությունը նորմալ պայմաններում` 2,703 կգ/մ3 (15 °C -ում 2,250 կգ/մ3):
- Այրման ջերմություն` 45,8 ՄՋ/կգ (2657 ՄՋ/մոլ)։
Ստացումը և պարունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակվում է գազային կոնդեսատում և նավթայոին գազում (մինչև 12%)։ Հանդիսանում է կատալիտիկ և հիդրոկատալիտիկ նավթային կրեկինգի արդյունք։ Լաբորատորիայում կարելի է ստանալ Վյուրցի ռեակցիայով`
- :
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ ռադիկալային քլորացումից առաջանում են 1-քլոր- և 2-քլորբութանների խառնուրդ։ Դրանց հարաբերությունը լավ է բացատրվում С—Н կապի ամրության տարբերությամբ 1 և 2 դիրքերում (425 և 411 կՋ/մոլ)։ Օդում լրիվ այրման դեպքում առաջանում է ածխաթթու գազ և ջուր։ Բութանը պրոպանի հետ խառնուրդով օգտագործվում է կրակայրիչներում, գազային տարրաներում։ Գազային տարրաներում պահվող գազն ունի հոտ, որովհետև պարունակում է հատուկ ավելացրաց օդորանտներ։ Այրման ջերմությունը` 1կգ - 45,7 ՄՋ (12,72 կՎտ•ժ)։
Թթվածնի պակասի դեպքում այրումը ընթանում է ամորֆ ածխածնի, ածխածնի մոնօքսիդի կամ էլ դրանց խառնուրդի անջատումով՝
DuPont ֆիրմայի կողմից մշակվել է ն-բութանից մալիենային անհիդրիդ ստանլու եղանակ՝
Ն-բութանը հումք է հանդիսանում բութիլենի, 1,3-բութադիենի ստացման համար։ Պարունակվում է մեծ օկտանային թվով բենզիններում։ Մաքուր բութանը, հատկապես իզոբութանը կարող է հանդիսանալ սառեցնող նյութ սառնարաններում։ Այդպիսի համակարգերի արտադրությունը ավելի քիչ է քան ֆրեոնայի հիմքով համակարգերի արտադրությունը։ Սննդային արդյունաբերությունում բութանն հայտնի է E943a,իսկ իզոբութանն E943b սննդային հավելանյութերի ձևով։
Բիոլոգիական ազդեցությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութանի ներշնչումը առաջացնում է խեղդոց և սրտի վատ աշխատանք։ Մաշկի վրա հայտնվելով այն կարող է առաջացնել սառեցումներ մինչև -20 °C։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուրավառ է։ Թույլատրելի սահմանային կոնցենտրացիան աշխատանքային սենյակում՝ 300 մգ/մ3։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Львов М. Д., Բութան, ածխաջրածին, Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, հ. 86, «1890 - 1907»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BUTANE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 3,0 3,1 Smith J. M., H.C. Van Ness, M.M. Abbott Introduction to Chemical Engineering Thermodynamics // J. Chem. Educ. — ACS, 1950. — Vol. 27, Iss. 10. — P. 789. — ISSN 0021-9584; 1938-1328 — doi:10.1021/ED027P584.3
- ↑ 4,0 4,1 PubChem
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բութան (նյութ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 616)։ |