Jump to content

Գալապագոսյան կրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալապագոսյան կրիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կրիաներ
Ընտանիք Ցամաքային կրիաներ
Ցեղ Ամերիկյան ցամաքային կրիաներ
Տեսակ Գալապագոսյան կրիա
Լատիներեն անվանում
Chelonoidis elephantopus
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 9011
Բնապահպանական կարգավիճակը
Խոցելի


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 165753
EOL 794300

Գալապագոսյան կրիա (լատին․՝ Chelonoidis nigra) կամ փղային կրիա (լատին․՝ Chelonoidis elephantopus), ցամաքային կրիաների տեսակ։ Համարվում է Գալապագոսյան կղզիների էնդեմիկ։ Գտնվում է ոչնչացման եզրին։ Ներկայումս ապրող ամենամեծ կրիան է և իր մեծությամբ տասներորդ սողունը։ Երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ քաշը՝ 400 կիլոգրամի։ Ազատ պայմաններում ապրելով 100 տարի գալապագոսյան կրիան ամենաերկարակյաց կրիաներից է։ Անազատության մեջ գալապագոսյան կրիան կարող է ապրել մինչև 170 տարի։

Կրիայի այս տեսակի բնակության տարածքը սահմանափակվում է Գալապագոսյան յոթ հրաբխային կղզիներով, որոնք գտնվում են Էկվադորի ափից 1000 կմ արևմուտք։ Այդ կղզիները 16-րդ դարում հայտնաբերած իսպանացի կոնկիստադորները անվանեցին դրանք իսպաներեն բառով՝ «galápago», որը նշանակում է «կրիա»։

Գալապագոսյան կրիա (լատ.՝ Chelonoidis nigra) կամ փղային կրիա (լատ.՝ Chelonoidis elephantopus)
Գալապագոսյան կղզիների քարտեզը
Գալապագոսյան կղզիների քարտեզը
Եռաչափ անիմացիոն ուղևորություն դեպի Գալապագոս
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալապագոսյան կրիա» հոդվածին։