Jump to content

Գարնանային տաճարի Բուդդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային տաճարի Բուդդա
տեսակԴայբիցու, Buddharupa? և colossal statue?
տարիսեպտեմբերի 29, 2008
բարձրություն128 մետր, 25 մետր
նյութպղինձ
քաղաքLushan County?
հիմնական թեմաVairocana?
 Spring Temple Buddha Վիքիպահեստում

Գարնանային տաճարի Բուդդա (չինարեն՝ 鲁山大佛), աշխարհի ամենաբարձր արձանը։ Պատկերում է Բուդդային։ Գտնվում է Չինաստանի Հենան նահանգի Պինդինշան քաղաքային շրջանի Չժաոցուն բնակավայրում` պետական № 311 մայրուղուց ոչ հեռու։ Արձանը պատրաստ է եղել 2002 թվականին։

Արձանի բարձրությունը 128 մ է` ներառյալ լոտոսի տեսքով 20-մետրանոց պատվանդանը։ Նախատեսվում է պատվանդանը բարձրացնել 25 մ-ով, ինչից հետո արձանի բարձրությունը կկազմի 153 մ։ 2008 թվականի հոկտեմբերի տվյալով բլուրը, որի վրա կանգնեցված է արձանը, նախատեսված է ձևափոխել` դարձնելով երկշերտ, որոնցից վերևինի բարձրությունը կկազմի 15 մ։ Դրանից հետո արձանի ընդհանուր բարձրությունը կհասնի 208 մ-ի։

Արձանի սեղծման նախագիծը հայտարարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ հնդկա-բրիտանական համագործակցության արդյունքում Ուտար Պրադեշում սկսվել էր Մայտրեյայի արձանի կառուցումը։ Այն պետք է դառնար աշխարհի ամենաբարձր արձանը (152 մ)։

1. Գարնանային տաճարի Բուդդա 153 մ (պատվանդանով)
2. Ազատության արձան 93 մ (պատվանդանով)
3. Մայր հայրենիքը կանչում է 87 մ
4. Հիսուս Քրիստոսի արձան 39,6 մ
5. Դավիթ, Միքելանջելո 7,7 մ (պատվանդանով)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն դոլար, որից 18 միլիոնը բաժին է ընկնում արձանին։ Սկզբոմ նախատեսվում էր, որ արձանը պետք է բաղկացած լինի պղնձից ձուլված 1100 մասերից` 1000 տ ընդհանուր քաշով[1]։ Բուդդայի արձանի կառուցման նախագիծը հայտարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ թալիբները պայթեցրին Բուդդայի բամիանական արձանները Աֆղանստանում։ Չինաստանը դատապարտեց բոդդայական ժառանգության համակարգված ոչնչացումը Աֆղանստանում։

Գարնանային տաճարի Բուդդան իր անունը ստացել է տաճարի անունից, որը գտնվում է Տյանժույ հիդրոթերմալ հանքավայրերի մոտակայքում։ Նշենք, որ ջուրը ժայթքում է 60°С ջերմաստիճանում և հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Ֆոշան տաճարը, որ կառուցվել է Տան դինաստիայի օրոք, գտնվում է Վիշապի գլուխ կոչվող բարձունքի վերին մասում։ Նրա բրոնզե զանգը կշռում է 116 տ[2]։

Ընդհանուր տեսք
Ընդհանուր տեսք  
Բուդդայի ձախ ձեռքը
Բուդդայի ձախ ձեռքը  
Բուդդայի աջ ոտնաթաթը
Բուդդայի աջ ոտնաթաթը  

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. China enters biggest Buddhist statue race, BBC News, 6 May 2001
  2. «Fodushan Scenic Area». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]