Կաքավաբերդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղի (այլ կիրառումներ)
Նկարագրություն | |
Տեսակ | մշակութային արժեք և ամրոց |
Տեղագրություն | Արարատի մարզ |
Վարչական միավոր | Արարատի մարզ |
Երկիր | Հայաստան |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Kakavaberd Վիքիպահեստում |
Կաքավաբերդ (Գեղի բերդ, Քեղի բերդ), միջնադարյան բերդ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին (այժմյան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արևելք)։
Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։
Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։
Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։
Տեղանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղիի ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Ամրոցից դեպի հյուսիս արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին և այլ շենքերի ավերակներ։ Գեղիի բերդը հիշատակվում է նաև Մուրացանի Գևորգ Մարզպետունի պատմավեպում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննիսյան Մ. Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 6)։ |