Գեորգի Վանլենտինով Վանգելով (բուլղար․՝ Георги Валентинов Вангелов, հուլիսի 29, 1993(1993-07-29)[1], Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղար ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի և Աշխարհի գավաթի առաջնությունների մրցանակակիր, Տոկիոյի 2020 թվականի Օլիպիական խաղերի մասնակից։
2016 թվականի մարտին Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնությունում, 3-րդ տեղի համար մարտում հաղթելով Բելառուսի նարկայացուցիչ Ասադուլա Լաչինովին, դարձել է բրոնզե մեդալակիր[2]։ 2020 թվականի դեկտեմբերին Բելգրադում՝ Աշխարհի անհատական գավաթում, 3-րդ տեղի համար մարտում հաղթել է տաջիկ Մուհամադ Իկրոմովին՝ դառնալով բրոնզե մեդալակիր[3]։ 2021 թվականի մարտին Բուդապեշտում Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի եվրոպական որակավորման մրցաշարում Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովին հաղթելուց հետո ստացել է արտոնագիր[4]։ 2021 թվականի օգոստոսին Օլիմպիական խաղերի ժամանակ բրոնզե մեդալի համար մենամարտում պարտվել է Նուրիսլամ Սանայևին, որը ներկայացնում էր Ղազախստանը և զբաղացրել է 5-րդ տեղը[5]։