Գիլբերտ Ադեր
Գիլբերտ Ադեր անգլ.՝ Gilbert Adair | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1944[1][2] |
Ծննդավայր | Kilmarnock, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն կամ Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2011[1][4] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Շոտլանդիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ, թարգմանիչ, վիպասան, կինոքննադատ և բանաստեղծ |
Պարգևներ և մրցանակներ |
Գիլբերտ Ադեր, (անգլ.՝ Gilbert Adair, դեկտեմբերի 29, 1944[1][2], Kilmarnock, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն և Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3] - դեկտեմբերի 8, 2011[1][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, կինոքննադատ, սցենարիստ և թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլբերտ Ադերը ծնվել է 1944 թվականին դեկտեմբերի 29–ին, Էդինբուրգում, Շոտլանդիա։ Նրա մանկության և երիտասարդության մասին գրեթե փաստեր չկան, հայտնի է միայն, որ Ադերը վաղ է հեռացել ծնողներից։
Դպրոցում նա սովորել է ֆրանսերեն և 1960 թվականին Ֆրանսիայի մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն ունենալով` տեղափոխվել է Փարիզ։ Այնտեղ նա աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ։ Այս շրջանը ներառում է Ադերի առաջին բանաստեղծական հրատարակությունները[5]։ Նրա փարիզյան կյանքի կարևոր մասն էր ֆրանսիական կինեմատոգրաֆիան, որը նրա համար դարձել է ոչ միայն «հոգևոր ապաստարան», այլև քաղաքական և էրոտիկ կայացման վայր[6]։ 1979 թվականին Ադերը վերադարձել է Մեծ Բրիտանիա` իրեն գրական գործունեությանը նվիրելու մտադրությամբ[5]։
Հայրենիքում Ադերն արագորեն ճանաչվում է որպես լրագրող և կինոքննադատ` հիշվելով մասնավորապես Sight & Sound ամսագրում տպագրած կինոգիտական հոդվածներով[6]։ Նրա հրատարակած առաջին գրքերից էին Վիետնամի պատերազմին և բրիտանական կինեմատոգրաֆիային նվիրված հոլիվուդյան ֆիլմերի մասին գրքերը։ Ադերի գրական հաջողությունը Ռաուլ Ռուիսի կողմից էկրանավորված «Տարածք» քաղաքական թրիլլերի սցենարն էր[6]։ Որպես լրագրող Ադերը տրագրվել է բազմաթիվ բրիտանական թերթերում և ամսագրերում. նա չի թողել լրագրությունը նույնիսկ հայտնի գրող դառնալուց հետո, օրինակ, 1992-1996 թվականներին նա մշակութային սյունակ է վարել The Sunday Times-ում[5]։
Որպես գրող իր նորամուտն է նշել «Ալիսա» և «Փիթեր Պեն» (1987) սիկվելներով։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվ ոչ ոք չի մնացել / And Then There Was No One (2009)
- Ոճային սպանություն / A Mysterious Affair of Style (2008)
- Ռոջեր Մարգաթրոյդի քայլը / The Act of Roger Murgatroyd (2006)
- Բուենոս նոչես, Բուենոս Այրես / Buenas Noches Buenos Aires (2004)
- Փակ գիրքը / A Closed Book (1999)
- Աշտարակի բանալին /The key of the tower (1997)
- Հեղինակի մահը / The Death of the Author (1992)
- Սերը և մահը Լոնգ Այլենդում / Love and Death on Long Island (1990, էկրանավորվել է 1997 թվականին)
- Երազողները / The Holy Innocents (1988, էկրանավորում)
- Փիթեր Պենը և միակ երեխաները / Peter Pan and the Only Children (1987)
- Ալիսան ասեղի անցքի միջով / Alice through the Needle’s Eye (1984)
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարգմանել է «Զազին մետրոյում» վեպը, Տրյուֆոյի նամակները և այլն։
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադերի սցենարներով երկու անգամ ֆիլմ է նկարահանել Ռաուլ Ոուիսը (Տարածք, 1981, Կլիմտ, 2006)
- Իր «Երազողները» վեպի և ևս երկու գրքի հիման վրա նա գրել է համանուն ֆիլմի սցենարը, որը էկրանավորել է Բեռնարդո Բերտոլուչին (2003)։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է Սքոթ Մոնկրիֆի մրցանակի` Ժորժ Պերեկի «Անհետացում» վեպի թարգմանության համար (1995)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jeffries S. Gilbert Adair obituary: Witty, self-deprecating writer with a passion for cinema whose work shone 'like sparklers in the autumn gloom' // The Guardian — United Kingdom: GMG, 2011. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Adair, Gilbert // Encyclopedia of British Writers, 1800 to the Present / General editors: Karen Karbiener, George Stade. — 2nd ed. — New York: Facts On File, 2009. — Vol. 2: 20th century and beyond. — P. 3—4. — 572 p. — (Facts On File Library of World Literature). — ISBN 978-0-8160-7385-6
- ↑ 6,0 6,1 6,2 Stuart Jeffries. (2011 թ․ դեկտեմբերի 9). «Gilbert Adair obituary» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիլբերդ Ադեր (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Էդինբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 8 մահեր
- 2011 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Բրիտանացի բանաստեղծներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի լրագրողներ
- Բրիտանացի սցենարիստներ
- Բրիտանացի վիպասաններ
- Շոտլանդացի գրողներ
- Սցենարիստներ այբբենական կարգով