Գիլբերտ Կիտ Չեսթերտոն
Գիլբերտ Կիտ Չեսթերտոն (անգլ.՝ Gilbert Keith Chesterton, մայիսի 29, 1874[1][2][3][…], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 14, 1936[4][2][3][…], Բիկոնսֆիլդ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի գրող, լրագրող, գրաքննադատ, քրիստոնյա մտածող։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հատկապես կաթոլիկ քահանա հայր Բրաունի մասին իր դետեկտիվ ժանրին պատկանող պատմվածքներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեսթերտոնը ծնվել է Լոնդոնում, Քենսինգթոնի Քեմպդն Հիլում (Campden Hill in Kensington, London)։ Նա Մարի Լուիսի և Էդվարդ Չեսթերտոնի որդին է։ Կնքվել է մեկ ամսական հասակում Անգլիայի եկեղեցում։ Ըստ իր ինքնակենսագրության վաղ տարիքում նա հիացել է գերբնական երևույթներով։ Նա կրթություն է ստացել Սուրբ Պողոսի դպրոցում, այնուհետ հաճախել է Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց նկարազարդող դառնալու նպատակով։ Սլեյդը Լոնդոնի համալսարանի քոլեջի մասնաճյուղն է, որտեղ Չեսթերտոնն ուսումնասիրել է նաև գրականություն։ Չեսթերտոնն ամուսնացել է Ֆրենսիս Բլոգի հետ 1901 թվականին և ապրել է կնոջ հետ մինչև իր կյանքի վերջ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչքի է ընկել իր հստակ արտահայտված հակաիմպերիալիստական հայացքներով, հանդես է եկել անգլո-բուրական պատերազմի դեմ, եղել է իննդուստրիալացման և իշխանության կենտրոնացման միտումների ընդդիմախոս։ Իր բանաստեղծություններում (Ընտիր պոեմներ, 1933) գովերգել է «անգլիականությունը», ավանդական արժեքները։ Նրա վեպերը՝ «Նոթինգ Հիլի Նապոլեոնը» (The Napoleon of Notting Hill, 1904), «Մարդ, որ եղել էր Հինգշաբթի» (The Man Who Was Thursday, 1908), խիզախ քաղաքական ֆանտազիաներ են՝ նախաինդուստրիալ աշխարհի ձոն։ 1911 թ. գրած «Հայր Բրաունի անմեղությունը» երկով սկսել է դետեկտիվ պատմվածքների շարք, որի հերոսը չարի էությանը խորաթափանց և այդ միջոցով բարդ առեղծվածներ լուծելու տաղանդով օգտված համեստ կաթոլիկ հոգևորական է։ Չեսթերտոնն ինքը ընդունել է կաթոլիկություն 1922 թ.։
Գրել է նաև ուսումնասիրություններ Չարլզ Դիքենսի (Charles Dickens, 1906), Ռոբերտ Բրաունինգի (Robert Browning, 1903), Բեռնարդ Շոուի George Bernard Shaw, 1909), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի (Robert Louis Stevenson, 1927) Ուիլյամ Բլեյքի և Ջեֆրի Չոսերի (Chaucer, 1932) մասին։ Քրիստոնեական ջատագովական գրվածքներից են՝ «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի» (St. Francis of Assisi, 1923), «Ս. Թովմաս Աքվինացի» (St. Thomas Aquinas, 1933) կենսագրությունները, «Հավերժ մարդ» (The Everlasting Man, 1925), «Հերետիկոսներ» (1905), «Օրթոդոքսիա» (Ortodoxy, 1908) էսսեների ժողովածուները և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Chesterton, Gilbert Keith // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 6. — P. 111—112.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Честертон Гилберт Кит // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118520393 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերտ Կիտ Չեսթերտոն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 29 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Հունիսի 14 մահեր
- 1936 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի արձակագիրներ
- Գիլբերտ Կիտ Չեսթերտոն
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի վիպասաններ
- Ինքնակենսագիրներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Անգլիացի պատմաբաններ
- Գրաքննադատներ
- Անգլիացի դետեկտիվ ժանրի գրողներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի դրամատուրգներ