Jump to content

Գորիից եկած աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիից եկած աղջիկը
ԵրկիրՎրաստան Վրաստան
Գերմանիա Գերմանիա
Թվական2012
ՌեժիսորԷկա Պապիաշվիլի
ՊրոդյուսերՔարսթեն Բյոնքե
Սցենարի հեղինակԷկա Պապիաշվիլի
Քարսթեն Բյոնքե
ՕպերատորՔարսթեն Բյոնքե
ԵրաժշտությունՀնչյունը` Ուրս Հաուք
Տևողություն14 րոպե

«Գորիից եկած աղջիկը» (վրաց.՝ გოგონა გორიდან), 2012 թվականին ռեժիսոր Էկա Պապիաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[1]։

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում[2]։

Ֆիլմը պատմում է Հարավային Օսիայից փախած դեռատի աղջիկա՝ Թամարիի և ռուսական ծագմամբ տղայի՝ Դաթոյի հարաբերությունների մասին։ Դպրոցի առաջին իսկ օրը Թամարիին նստեցնում են Դաթոյի կողքին, ով առիթը բաց չի թողնում նեղացնելու աղջկան և փչացնելու այն ամենը, ինչը թանկ է նրա համար։ Ապաստանելով վրացական փոքրիկ գյուղում, պատրաստվում է իր առաջին օրվան նոր դպրոցում։ Բայց երբ աղջիկը մերժում է Դաթոյի ներողության սկզբնական փորձերը, Դաթոն ստիպված է նոր ձև գտնել Թամարիի սիրտը շահելու համար[3]։

  • Նուցի Խափթանի
  • Կատի Լորթքիփանիձե
  • Վախթանգ Չաչանիձե
  • Դաթունա Գուլեդանի
  • Պատվավոր հիշատակում, Օբերհաուզենի միջազգային կինոփառատոն, Գերմանիա, 2012
  • Լավագույն երիտասարդական ֆիլմ, «Նորմանդիան և աշխարհը» կինոփառատոն, Ֆրանսիա, 2012
  • Հանդիսատեսի մրցանակ, «Կարճ ֆիլմեր լուսնի լույսի տակ» (Shorts at Moonlight) կինոփառատոն, Գերմանիա, 2012
  • Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի անվան մրցանակ, Գերմանիա, 2013
  • Պատվավոր հիշատակում, Mamers en Mars կինոփառատոն, Ֆրանսիա, 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էկա Պապիաշվիլի(չաշխատող հղում)
  2. ««Գորիից եկած աղջիկը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Կորիզ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «Գորիից եկած աղջիկը» (Gogona Goridan)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]