Jump to content

Գուրու Դատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրու Դատ
անգլ.՝ Guru Dutt
Ծնվել էհուլիսի 9, 1925(1925-07-09)[1]
ԾննդավայրԲանդալոր, Մայսուրի թագավորություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[1] (39 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԿրթությունHare School?
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պարուսույց, սցենարիստ և մոնտաժող
Ամուսին(ներ)Գիտա Ռուտ

Գուրու Դատ (հինդի` गुरु दत्त, իրական անունը` Վասանթ Կումար Շիվաշանկար Պադուկոն, հուլիսի 9, 1925(1925-07-09)[1], Բանդալոր, Մայսուրի թագավորություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ։ Նրա ֆիլմերից շատերը հնդկական կինոյի դասական նմուշներ են։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ լավագույն ֆիլմի և տղամարդու լավագույն դերի համար։ Համարվում է հնդկական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրու Դատը ծնվել է Բանգալորում։ Նրա հայրը բանկի աշխատակից էր, իսկ մայրը դասավանդում էր դպրոցում, տալիս էր մասնավոր դասեր, գրում պատմվածքներ և վեպեր էր թարգմանում բենգալերենից կաննադա լեզվով։ Գուրու Դատն ուներ երեք կրտսեր եղբայր և մեկ քույր։ Մանուկ տարիքում ավտովթարի ենթարկվելուց հետո նրան տվել են Գուրու Դատ առավել երջանիկ անունը։

Սկզբնական կրթությունն ստացել է Կալկաթայում, իսկ 1941-1944 թվականներին սովորել է Ուդայ Շանկարի հնդկական մշակույթի կենտրոնում, որտեղ ուսումնասիրել է պարարվեստ։ Որոշ ժամանակ անց, կարճ ժամանակով աշխատել է հեռախոսավար։ 1944 թվականին որպես պարուսույց Գուրու Դատն աշխատել է Prabhat Films ստուդիայում, որտեղ ծանոթացել է դերասաններ Դև Անանդի և Ռեհմանի հետ։ Նրանց ընկերությունը Գուրու Դատին օգնեց՝ հետագայում Բոլիվուդում ստեղծելու իր կարիերան։ 1947 թվականին նա տեղափոխվեց Բոմբեյ և սկսեց աշխատել այն ժամանակվա առաջատար ռեժիսորների հետ։ Գուրու Դատի ստեղծագործական կյանքում շրջադարձային էր Դև Անանդի առաջարկը՝ ֆիլմ նկարել նորաստեղծ Navketan Films կինոստուդիայում։ Նրա ռեժիսորական դեբյուտը 1951 թվականին նկարահանված «Բարձր խաղադրույքներ» կինոնկարն էր՝ Դև Անանդի գլխավոր դերակատարմամբ։ Հետագայում հաջորդեցին «Բազե» (1953 թ.) և «Այնտեղ-այստեղ» (1954 թ.) ֆիլմերը։ Վերջինը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմությամբ։

Գուրու Դատի հետագա տարիների աշխատանքներից են «Ծարավ» (1957 թ.), «Թղթե ծաղիկներ» (1959 թ.), «Լիալուսին» (1961 թ.), «Տերը, տիրուհին և ծառան» (1962 թ.), «Վստահություն» (1963 թ.) և այլ ֆիլմեր։ Նրա «Ծարավ» և «Թղթե ծաղիկներ» կինոնկարները Time և Sight & Sound ամսագրերի վարկածով՝ մտել են բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկի մեջ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարձր խաղադրույքներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Գուրու Դատը ծանոթացել էր երգչուհի Գիտա Ռոյի հետ, և 1953 թվականին նրանք ամուսնացել են։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա։ Սակայն նրանց ամուսնությունը երջանիկ չէր, և կյանքի վերջին տարիներին Գուրու Դատն ապրում էր կնոջից առանձին։ Գիտա Ռոյը մահացել է 1972 թվականին՝ 41 տարեկանում, լյարդի հիվանդությունից, որն առաջացել էր ալկոհոլը չարաշահելու պատճառով։

Գուրու Դատը ժամանակին սիրավեպ է ունեցել դերասանուհի Վահիդա Ռեհմանի հետ, սակայն նրանց հարաբերությունները դադարեցին, քանի որ Գուրու Դատն ամուսնացած էր։

1964 թվականի հոկտեմբերի 10-ին Բոմբեյի իր վարձակալած բնակարանում 39-ամյա Գուրու Դատին հայտնաբերել են մահացած։ Մահվան պատճառը ալկոհոլի և քնաբերի մեծ քանակությունն էր նրա օրգանիզմում։ Մինչ օրս չի պարզվել՝ դա պատահականություն էր, թե իր կյանքում արդեն իսկ երրորդ ինքնասպանության փորձը։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1946 Մենք մենակ ենք Hum Ek Hain -
1953 Բազե Baaz Ռաջ Կումար Ռավի
1954 Այնտեղ-այստեղ Aar-Paar Կալու
1955 Միսթր և միսիս 55 Mr. & Mrs. '55 Պրիտամ Կումար
1957 Ծարավ Pyaasa Վիջայ
1958 Կեսգիշերին 12 O'Clock Աջոյ Կումար
1959 Թղթե ծաղիկներ Kaagaz Ke Phool Սուրեշ Սինհա
1961 Լիալուսին Chaudhvin Ka Chand Ասլամ
1962 Տերը, տիրուհին և ծառան Sahib Bibi Aur Ghulam Ատուլյա Չակրաբորտի
1963 Վստահություն Bharosa Բանսի Դաս
1963 Հարսնացուն Bahurani Ռագհու Սինգհ
1964 Մայրամուտ և արևածագ Sanjh Aur Savera դոկ. Շանկար Չոուդհարի

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1951  Բարձր խաղադրույքներ Baazi
1952  Կապանքներ Jaal
1953  Բազե Baaz
1954  Այնտեղ-այստեղ Aar-Paar
1955  Միսթր և միսիս 55 Mr. & Mrs. '55
1957  Ծարավ Pyaasa
1959  Թղթե ծաղիկներ Kaagaz Ke Phool

Պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1954  Այնտեղ-այստեղ Aar-Paar
1956  Դետեկտիվ C.I.D.
1957  Ծարավ Pyaasa
1959  Թղթե ծաղիկներ Kaagaz Ke Phool
1961  Լիալուսին Chaudhvin Ka Chand
1962  Տերը, տիրուհին և ծառան Sahib Bibi Aur Ghulam
1966  Սպասել գարնանը Baharen Phir Bhi Aayengi

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #124401449 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրու Դատ» հոդվածին։