Դարիկո
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1936 |
Լեզու | ռուսերեն և վրացերեն |
Ռեժիսոր | Սեմյոն Դոլիձե |
Սցենարի հեղինակ | Սեմյոն Դոլիձե |
Դերակատարներ | Թամար Ցիցիշվիլի |
Երաժշտություն | Իոնա Տուսկիա |
Դարիկո (վրաց.՝ დარიკო), 1936 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 1937 թվականի հունվարի 13-ին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է կալվածատերերի դեմ գյուղացիների ապստամբության մասին։
Հարուստ Դրոիձեն փորձում է խլել այրի Բաբալեին պատկանող հողամասը։ Այդ նպատակով նա Սիմոնին՝ Բաբալեի որդուն, մեղադրում է հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը կեղծելու մեջ։ Սիմոնին ձերբակալում են։ Սիմոնին ու նրա մորը հանում են իրենց տնից և դատապարտում աքսորի Հյուսիս։ Հարուստ Դրոիձեի որդին փորձում է բռնաբարել Դարիկոյին՝ Սիմոնի կնոջը, և Դարիկոն, պաշտպանելով իր պատիվը, սպանում է նրան։ Դարիկոն լքում է գյուղը և ապաստանում անտառում՝ զինված գյուղացիների մոտ, ովքեր տեղի բնակիչներին պաշտպանում են կազակների հարձակումներից։ Սիմոնը, ում հաջողվում է փախչել բանտից, միանում է իր կնոջը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թամար Ցիցիշվիլի - Դարիկո
- Նինա Չխեիձե - Մարինա
- Սերգո Զաքարիաձե - Սիմոն
- Ալեքսանդր Ժորժոլիանի - գրագիր Մոսե
- Արկադի Խինտիբիձե - Տիտիկո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|