Jump to content

Դափնիս և Քլոե (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դափնիս և Քլոե
ֆր.՝ Daphnis et Chloé[1]
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրբալետ
ԿոմպոզիտորՄորիս Ռավել[1]
Տեքստի
հեղինակ
Միխայիլ Ֆոկին[1]
Սյուժեի աղբյուրԴափնիս և Քլոե
Ստեղծման տարեթիվ1912[1]
Առաջնախաղի տարեթիվհունիսի 8, 1912[1]

Դափնիս և Քլոե (բալետ) (ֆր.՝ Daphnis et Chloé), մի գործողությամբ բալետ՝ ուղեկցված Մորիս Ռավելի երաժշտությամբ և Միխայիլ Ֆոկինի լիբրետոյով։ Բալետը գրվել է հին հունական գրող Լոնգոսի համանուն վեպի հիման վրա, որը հովվի և հովվուհու սիրո մասին էր։

Ռավելը սկսել է գրել բալետի երաժշտությունը 1909 թվականին Սերգեյ Դյագիլևի պատվերով։ Պրեմիերան կայացել է 1912 թվականի հունիսի 8-ին Փարիզի Շատլե թատրոնում (Դյագիլևի թատերախմբի դեկորացիաների և զգեստների հեղինակ՝ Լեոն Բակստ, պարարվեստ` Միխայիլ Ֆոկին, դիրիժիոր` Պիեռ Մոնտե)։ Դափնիսի և Քլոենի դերը կատարել են Վացլավ Նիժինսկին և Թամարա Կարսավինան։ Ավելի ուշ գլխավոր դերերը կատարել են անձամբ Միխայիլ Ֆոկինը և նրա կինը` Վերա Ֆոկինան։

Այն Ռավելի ամենաերկար ստեղծագործությունն էր, նրա ամբողջականությունը պահպանվում է շնորհիվ սակավաթիվ լեյտմոտիվների մշտական կիրառման։ Կոմպոզիտորը «Դափնին և Քլեոն» անվանել է «պարարվեստի սիմֆոնիա» և բնութագրել հետևյալ կերպ.

Այս ստեղծագործության մեջ ես որոշել եմ արտահայտել մեծ երաժշտական ֆրեսկո, որի մեջ ոչ այդքան առաջ էր մղվում վերականգնելու բուն անտիկ աշխարհը, որքան որ ցայտուն կերպով պատկերել իմ երազանքների Էլլադան, պատկերացում տալ 18-րդ դարի վերջին ֆրանսիացի նկարիչների և գրողների ստեղծագործություններում մարմնավորված Հին Հունաստանի մասին

[2]։

Գործող անձիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի անունը ռուսերեն թարգամանել է Ս. Կոնդրատևան։ Փակագծերում նշված են առաջին դերակատարները.

  • Դափնիս՝ երիտասարդ հովիվ (Վացլավ Նիժինսկի)
  • Քլեո՝ երիտասարդ հովվուհի (Թամարա Կարսավինա)
  • Լամոն՝ ծեր հովիվ (Էնրիկո Չեկետտի)
  • Դորկոն՝ նախրապան, ով սիրահարվել էր Քլեոնին (Ադոլֆ Բոլմ)
  • Լիկենիո՝, կին, ով սիրահարվել էր Դափնինին
  • Բրիակսիս՝ ծովահենների առաջնորդ
  • Պան
  • Երեք նիմփաները
  • Հովիվները և հովվուհինները, ծովահենները

Բալետի բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգոս վեպի սյուժեն զգալի չափով կրճատվել է և պարզեցվել։ Բալետը կազմված է երեք ֆիլմից.

  • Ֆիլմ 1. Մարգագետին Սրբազան անտառի եզրին
  • 1. Մուտքը և կրոնական պարը
  • 2. Ընդհանուր պարը
  • 3. Դորկոնի գրոտեսկային պարը
  • 4. Դափնիսի թեթև և գեղանի պարը
  • 5. Լիկենիոնի պարը
  • 6. Նոկտյուրն. Նիմփի Դանդաղ և խորհրդավոր պարը
  • Ֆիլմ 2. Ծովահենների ճամբարը
  • 7. Մուտք
  • 8. Մարտական պարը
  • 9. Քլոեի պարը
  • Ֆիլմ 3. Առաջին ֆիլմի բնապատկերը
  • 10. Արևածագը
  • 11. Մնջախաղը
  • 12. Ընդհանուր պարը

Նվագախմբի կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Դյագիլևը 1914 թվականին Լոնդոնում բեմադրել է բալետը, նա հեռացրել է երգչախմբի երգերը։ Ռավելը դրանից դժգոհ էր և «Թայմս» թերթում գրել է մի սարսափելի, բաց նամակ։

Ռավելը բալետի երաժշտությունից բեմադրել է երկու նվագախմբային սյուիտներ, որոնք կարող են կատարվել երգչախմբի հետ կամ առանց դրա։ Առաջին սյուիտը կայացել է 1911 թվականին ինքնօրինակ բալետի 6, 7, 8 համարների հիման վրա, երկրորդ սյուիտը կայացել է 1912 թվականին 10, 11, 12 համարների հիման վրա։ Երկրորդ սյուիտը մեծ համբավ է ունենում, Գլազունովը այն փոխադրվեց չորս ձեռքի դաշնամուրի համար։

Բացի դրանից, Ռավելը 1913 թվականին բալետի երաժշտությունից բեմադրում է սյուիտ դաշնամուրի համար։

Հետագա բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի ընթացքում Ռավելի ստեղծագործությունը իրենց բեմադրություններում օգտագործել են այնպիսի պարուսույցներ, ինչպիսիք են Ֆրեդերիկ Աշտոն (1951 թվական), Սերժ Լիֆարը, Ժորժ Սկիբինը (1959 թվական), Մայ Մուրդմաան (1974 թվական), Ջոն Կրանկոն, Ջոն Նոյմայերը, Գլեն Տետլին (1975 թվական)։

Մարիինյան թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Միխայիլ Բարիշնիկովի ստեղծագործական երեկոյի ժամանակ Կիրովի անվան թատրոնում բալետը ցուցադրվել է Մայա Մուրդմաայի բեմադրությամբ։ Ներկայացման մեջ, որը սզբնապես ստեղծվել է «Էստոնիա» թատրոնում, պարուսույցը հակվել է ֆոկինյան լիբրետոյի կիրառման վրա։

2005 թվականին Բալետի պարուհի Դարյա Պավլենկոնյի բենեֆիսի համար պարուսույց Կիրիլ Սիմոնովը բեմադրել է իր տարբերակը՝ հրաժարվելով Ֆոկինի լիբրետոյից։ Ներկայացումը ցուցադրվել է մեկ անգամ և չի մտել խաղացանկ։

2019 թվականի նոյեմբերի 16-ին Վլադիմիր Վարնավայի պարարվեստում կայացել է բալետի պրեմիերան, նկարիչը Պավել Սեմչենկոն էր։

2020 թվականի փետրվարի 14-ին Պրիմորսկայա բեմում կայացել է փոփոխված լիբրետոյով բալետի նոր տարբերակի պրեմիերան, պարուսույցը Դմիտրի Պիմոնովն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Grove Music OnlineOUP. — doi:10.1093/gmo/9781561592630.article.52145
  2. Морис Равель. Краткая автобиография Արխիվացված 2011-11-19 Wayback Machine // Сайт Российского государственного музыкального телерадиоцентра

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափնիս և Քլոե (բալետ)» հոդվածին։