Դե Կալբ (Իլինոյս)
Բնակավայր | ||
---|---|---|
Դե Կալբ | ||
անգլ.՝ DeKalb | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Դեկալբ շրջան | |
Հիմնադրված է | 1837 թ. | |
Մակերես | 40,006364 կմ², 38,365806 կմ² | |
ԲԾՄ | 268±1 մետր | |
Բնակչություն | ▼40 290 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | CDT?, UTC-6 և UTC-5 | |
Հեռախոսային կոդ | 309 | |
Փոստային դասիչ | 60115 | |
Պաշտոնական կայք | cityofdekalb.com(անգլ.) | |
| ||
Դե Կալբ (անգլ.՝ DeKalb, ՄՀԱ՝ dɨkælb), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգի Դե Կալբ շրջանում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում ապրում է 43 862 մարդ[2]։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի պատերազմի հերոս Իոհան դե Կալբի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Կալբը գտնվում է Քիշվոքի գետի վրա(41°55′53″ հս․ լ. 88°45′01″ ամ. ե.HGЯO)[3]։
Ըստ ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքը ունի 32,7 կմ2 (12,6 մղոն2) տարածք։
2007 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Քիշվոքի գետի ամենահզոր վարարումներից մեկը։ Ջրի մակարդակը հասել էր 4,65 մետր (ռեկորդը 4,8 մետր է), որը վատ հետևանքներ է թողում քաղաքի վրա։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Կալբի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 28.1 (−2.2) |
33.4 (0.8) |
45.5 (7.5) |
59.5 (15.3) |
70.5 (21.4) |
80.4 (26.9) |
83.5 (28.6) |
81.7 (27.6) |
75.3 (24.1) |
62.3 (16.8) |
46.9 (8.3) |
32.7 (0.4) |
58.3 (14.6) |
Միջին օրական °F (°C) | 20.5 (−6.4) |
25.6 (−3.6) |
36.3 (2.4) |
48.6 (9.2) |
59.4 (15.2) |
69.7 (20.9) |
73.2 (22.9) |
71.4 (21.9) |
64.1 (17.8) |
51.3 (10.7) |
38.7 (3.7) |
25.3 (−3.7) |
48.8 (9.3) |
Միջին ցածր °F (°C) | 12.8 (−10.7) |
17.2 (−8.2) |
27.2 (−2.7) |
37.8 (3.2) |
48.4 (9.1) |
59.0 (15) |
62.9 (17.2) |
61.1 (16.2) |
52.9 (11.6) |
40.5 (4.7) |
30.1 (−1.1) |
17.9 (−7.8) |
38.9 (3.8) |
Տեղումներ դյույմ (մմ) | 1.47 (37.3) |
1.53 (38.9) |
2.31 (58.7) |
3.29 (83.6) |
4.55 (115.6) |
4.18 (106.2) |
4.38 (111.3) |
4.39 (111.5) |
3.16 (80.3) |
2.85 (72.4) |
2.65 (67.3) |
2.16 (54.9) |
36.58 (929.1) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 10.2 (25.9) |
7.3 (18.5) |
4.3 (10.9) |
0.9 (2.3) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.1 (0.3) |
1.2 (3) |
9.6 (24.4) |
32.5 (82.6) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 10 | 8 | 11 | 11 | 12 | 11 | 10 | 9 | 9 | 10 | 10 | 11 | 119 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 7 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 6 | 24 |
աղբյուր: NOAA[4] |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդահամար | Բնակ. | Note | %± |
---|---|---|---|
1880 | 1598 | — | |
1890 | 2579 | 614% | |
1900 | 5904 | 1289% | |
1910 | 8102 | 372% | |
1920 | 7871 | −29% | |
1930 | 8545 | 86% | |
1940 | 9146 | 70% | |
1950 | 11 708 | 280% | |
1960 | 18 486 | 579% | |
1970 | 32 949 | 782% | |
1980 | 33 099 | 05% | |
1990 | 34 925 | 55% | |
2000 | 39 018 | 117% | |
2010 | 43 862 | 124% | |
2018 (est.) | 42 611 | [5] | −29% |
Census Quickfacts [1] |
Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների[6]՝ բնակիչների ընդհանուր քանակը կազմում է 39 018 մարդ։ Գրանցված է 13 081 տանուտեր և 6566 ընտանիք։ Մինչև 2010 թվականը, բնակչությունը աճել է մինչև 43 862 մարդ[2]։
Բնակչության ռասայական կազմը․
- սպիտակամորթներ՝ 73,0 %
- աֆրոամերիկացիներ՝ 9,08 %
- բնիկ ամերիկացիներ՝ 0,24 %
- ասիացիներ՝ 4,62 %
- լատինոամերիկացիներ՝ 9,04 % և այլն։
13 081 տանուտերերից 25,9 %-ը ունեին մինչև 18 տարեկան երեխաներ, որոնք ապրում էին ծնողների հետ, 37,0 %-ը ամուսնացած զույգեր էին, որոնք միասին էին ապրում, 9,4 %-ը՝ միայնակ մայրեր, իսկ 49,8 %-ը՝ առանձին դեմքեր։ Տանուտերերի 7,3 %-ը 65 տարեկանից բարձր միայնակ ապրողներ էին։ Տնատիրության միջին չափսը 2,42 մարդ է, իսկ ընտանիքի անդամների միջին քանակը՝ 3,02 մարդ։
Բնակչության տաիրքային կազմը․
- մինչև 18 տարեկաններ՝ 19,9 %
- 18-ից 24 տարեկաններ՝ 39,2 %
- 25-ից 44 տարեկաններ՝ 23,8 %
- 45-ից 64 տարեկաններ՝ 12,0 %
- 65 տարեկանից բարձր՝ 8,1 %։
Բնակչության միջին տարիքը 23 տարեկանն է։ 100 կնոջ բաժին է ընկնում 97,9 տղամարդ։ Յուրաքանչյուր 18 տարեկանից բարձր կանանց բաժին է ընկնում 96,1 տղամարդ։
Տանուտերերի միջին եկամուտը տարեկան $ 35 153 է, ամեն ընտանիքինը՝ $ 53 017։ Մեկ շնչի միջին եկամուտը տարեկան $ 16 261 է։ Տղամարդկանց միջին եկամուտը՝ $ 36 255, իսկ կանանցը՝ $ 26 422։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքում սկսել են ապրել 1837 թվականից և մինչև 1853 թվականը Դե Կալբը մնում էր մեծ հասարակություն, մինչև այստեղ իր աշխատանքը չսկսեց Chicago and North Western Transportation Company տրանսպորտային կազմակերպությունը։ Քաղաքի բարենպաստ դիրքը հեշտացրեց գյուղատնտեսական դաստիարակությունը և հասանելությունը խոշոր շուկաների։ Մինչև 1873-1874 թվականների գյուղատնտեսությունը Դե Կալբի տնտեսության հիմքն էր, մինչև ֆերմեր Ժոզեֆ Գլիդենի սեփական հայտնագործության՝ փշալարի խոշոր արտադրության սկսելը[7]։
1865 թվականին Դե Կալբ է եկել Հենրի Գուրլերը, ով սկսեց կաթի արտադրությունը։ 1895 թվականին նա սկսեց իր «Մաքուր կաթ»-ը արտահանել Չիկագո[7]։
Հյուսիսային Իլինոյսում Մանկավարական դպրոցի բացումից հետո 1895 թվականին Դե Կալբը սկսեց աստիճանաբար վերածվել կրթության կենտրոն։ Ավելի ուշ դպրոցը վերածվեց այ-մյան Հյուսիսային Իլինոյսի համալսարանի, որը հայտնի է իր մանկավարժական, ինժեներական կրթությամբ և երաժշտական ծրագրերով[7]։
1912 թվականին ֆերմերային բյուրոյի ստեղծումից հետո գյուղատնտեսությունը նորից մղվում է առաջնային պլան։ 1930-ական թվականներին DeKalb AgResearch Corporation (այժմ՝ MONSANTO) ընկերությունը շուկա հանեց իր եգիպտացորենի սերմերի առաջին հիբրիդային տեսակը[8]։
Հայտնի բնիկներ և եկվորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժոզեֆ Գլիդեն՝ ամերիկացի ֆերմեր, փշալարի գյուտարարը
- Ուիլիարդ Ուիրց՝ ԱՄՆ-ի նախագահի վարչության քարտուղարուհի, աշխատանքի նախարար
- Ռիչարդ Ջենքինս՝ կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասան
- Ժուդաս Իսքարիոտ՝ ամերիկյան բլեք մետալ խումբ
- Բարբարա Հեյլ՝ ամերիկացի դերասանուհի
- Սինդի Քրոուֆորդ՝ ամերիկացի սուպերմոդել, MTV հաղորդավարուհի, դերասանուհի
- Ռայա Հարբուզովա՝ ռուս և ամերիկացի թավջուտակահարուհի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ 2,0 2,1 «De Kalb City Census 2010 Data - Population» (անգլերեն). Cubit Planning. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «U.S. Gazetteer: 2010, 2000, and 1990» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Population and Housing Unit Estimates». Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.<
- ↑ «American FactFinder» (անգլերեն). United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «History» (անգլերեն). DeKalb Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Dark History of the Evil Monsanto Corporation» (անգլերեն). BestMeal.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դե Կալբ (Իլինոյս)» հոդվածին։ |
|