Jump to content

Դիրեկտորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնօրենիա, Ֆրանսիական Հանրապետության 1795 թվականի նոյեմբերի 4-ից 1799 թվականի նոյեմբերի 10-ի կառավարությունը։ Բաղկացած էր 5 անդամներից՝ տնօրեններից, որոնք ընտրվում էին հինգհարյուրի խորհրդի և ավագների խորհրդի կողմից։ Ամեն տարի տնօրենիայի անդամներից մեկը վիճակահանությամբ դուրս էր գալիս, և նրա տեղը ընտրվում էր մեկ ուրիշը։ Տնօրենիան մեծ իշխանություն ուներ. նշանակում էր մինիստրների, կոմիսարների, դեսպանների և այլն։ Նրա ներքին քաղաքականությունը ուղղված էր հեղափոխական շարժման դեմ, իսկ արտաքինը ուներ զավթողական բնույթ։ Տնօրենիայի գոյությանը վերջ տրվեց Նապոլեոն Բոնապարտի Բրյումերի 18-ի պետական հեղաշրջմամբ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ավ. Գրիգորյան, Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան, Երևան, 1982, էջ 34։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրեկտորիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 410