Jump to content

Եղևին հունական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևին հունական
Եղևին հունական
Եղևին հունական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Եղևինայիններ (Abietoideae)
Ցեղ Եղևին (Abies)
Տեսակ Եղևին հունական (A. cephalonica)
Միջազգային անվանում
Abies cephalonica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղևին հունական (լատին․՝ Abies cephalonica), սոճազգիների ընտանիքի, եղևին ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար, խոշոր ծառեր են՝ մինչև 38 մ բարձրությամբ և 1,9 մետր բնի տրամագծով, խիտ, բրգաձև սաղարթով, համարյա մինչև գետին հասնող հորիզոնական ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղների վրա կեղևը մոխրագույն է, հարթ և դարչնագույն, հին ճյուղերի և բնի վրա երկայնակի ճաքերով։ Ընձյուղները մերկ են, նարնջադեղնավուն։ Փշատերևների երկարությունը հասնում է 17-18 մմ-ի, իսկ լայնությունը 1,8-2,3 մմ-ի, սուր են, ծակող, երբեմն կլորավուն, խիտ դասավորությամբ։ Կոների երկարությունը կազմում է 12-20 սմ, 3-5 սմ լայնությամբ, սկզբում կանաչ, հասունանալիս դարչնագույն, խեժոտ։ Սերմնային թեփուկները սեպաձև են, վերին մասում խիստ լայնացած, կլորավուն, ամբողջաեզր։ Ծածկող թևտուկները դուրս ցցված են, թեքված դեպի ցած։ Կոները բացվում և թափվում են սեպտեմբերին։ Արական հասկիկները բոսորակարմրավուն են։ Սերմերը բաց կանաչավուն են։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր արժանիքներով, հատկապես արծաթագույն, փայլող երիտասարդ ընձյուղներով։ Երաշտադիմացկուն է, ավելի ցրտադիմացկուն, քան իսպանական և ալժիրյան եղևինները։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում մշակվել է «Սոճուտում», որտեղ ցրտահարվել է առաջին իսկ տարում (Տ. Գ. Չուբարյան, 1957)։ Հեռանկարային է Հայաստանի մերձարևադարձային շրջանների համար։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը III, մշակության հավանական շրջանը 9[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 35։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին հունական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին հունական» հոդվածին։