Jump to content

Եռաժանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոսեյդոնի քանդակը Կոպենհագենում

Եռաժանի՝ զենք, որը բաղկացած է երկար լիսեռից և երեք ատամից։ Ինչպես շատ այլ ծակող ու կտրող սառը զենքի տեսակներ, եռաժանին ծագել է առօրյաում օգտագործվող գործիքից, այս դեպքում՝ ձկնորսության համար մինչև այժմ օգտագործվող նիզակից։ Սկզբում այն պատրաստում էին ոսկորից։ Երբ այն դարձավ գործիքից զենք, ձուկը պահող կեռիկները ատամների եզրերին անհայտացան։ Մոտիկից տարվող կռվում այդ հատկանիշը չէր պահանջվում։ Եռաժանին օգտագործվել է որպես նիզակ, այն կարելի էր օգտագործել նաև թշնամու զենքը գրավելու համար։ Այս զենքը տարածվեց Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում գլադիատորների մոտ։

Եռաժանին համաշխարհային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերում և Ակկադայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակի եռաժանին Մարդուկի՝ շումերյան և ակկադյան դիցաբանության մեջ գերագույն աստվածի խորհրդանիշ էր։ Դրանով էր Մարդուկը խոցել Տիամատին՝ խավարի աստվածուհուն, և դա հիմք դրեց աշխարհի սկզբին։

Հունական-հռոմեական մշակույթի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունա-հռոմեական մշակույթում եռաժանին շանթի կամ կայծակի խորհրդանիշն է, այն երկնային աստված Զևսի, կամ Յուպիտերի զենքն է։ Բացի այդ, եռաժանին ծովի վրա իշխանության ամենանշանավոր խորհրդանիշն է և հին հունական աստծու Պոսեյդոնի, կամ (Նեպտունի ատրիբուտը՝ զենքն ու իշխանության խորհդանիշը։

Քրիստոնեության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հնդեվրոպական ավանդույթներից հետո եռաժանին դիտվում է, մի կողմից, որպես հարության խորհրդանիշ, Արարչի և Սուրբ Երրորդության խորհրդանիշ, մյուս կողից, որպես դժոխքի, կամ Աիդի խորհրդանիշ, քանի որ բազմաթիվ ուղղափառ և կաթոլիկ սրբապատկերներում դևերը տանջում են մեղավորներին եռաժաններով։ Սատանայի ձեռքում եռաժանին նույն դեր է կատարում, ինչ գերանդին մահվան այլաբանական կերպարի ձեռքում, և այն նաև խորհրդանշում է «բաժանի՛ր և կառավարի՛ր» սկզբունքը։ Այսպիսով, քրիստոնեության մեջ եռաժանին նման է խաչի ` մի կողմից այն մահապատժի և մահվան խորհրդանիշ է, մյուս կողմից ` ազատագրման և հարության։

Շիվայի հսկայական արձանը Մուրդեշվարում

Հինդուիզմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում եռաժանին հինդուիստական Շիվա աստվածի զենքն է, խորհրդանշելով նրա երեք կողմերը որպես արարիչ, պահապան և կործանիչ։ Եռաժանին պատկերվում է իր հետևորդների ճակատների վրա։ Վաջրայի ձևով եռաժանին ընկալվում է որպես Ինդրա և Դուրգա աստվածների խորհրդանիշ։ Այն նաև կրակի խորհրդանիշ է, որը արտացոլում է Ագնիի երեք էությունները։ Եռաժանին հանդիպում է տանտրիական յոգայի մեջ։

Բուդդիզմի մեջ եռաժանին խորհրդանշում է Բուդդայի երեք զարդերը։ Այն մաքուր երկնային կրակի խորհրդանիշն է, ինչպես նաև երեք թույնի ոչնչացումը `բարկության, ցանկության և ծուլության։

Այլ մշակույթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եռաժանին Maserati ընկերության խորհրդանիշն է։
  • Ըստ լեգենդի, Պարացելսը հիվանդներին բժշկում էր եռաժանիի օգնությամբ։
  • Եռաժանին պատկերված է Բարբադոսի դրոշի վրա։
  • Եռաժանին Չինգիզ խանի անձնական նշանն էր։
  • Եռաժանին ծառայել է որպես Չինգիզ խանի ավագ որդիների ժառանգների կլանային խորհրդանիշ (տագան) և հայտնվել է Խան Բաթիյի մետաղադրամների վրա։
  • Եռաժանին իր անունն է տվել ՛Acronicta tridens՛ թիթեռին։
  • Եռաժանին Կիևյան Ռուսի ժամանակաշրջանի ռուս իշխաններ Ռյուրիկովիչների խորհրդանիշն էր։
  • Եռաժանին պատկերված է Ուկրաինայի դրոշի վրա և ծագում է իշխան Վլադիմիրի անձնական խորհրդանիշից։
Ընթերցե՛ք «եռաժանի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
  • Энциклопедия символов / сост. Рошаль В.М. — Москва: АСТ, 2005. — 1007 с. — 5100 экз. — ISBN 985-13-5049-4