Jump to content

Զանգվածային սպանություն № 175 գիմնազիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն № 175 գիմնազիայում
Տեսակզանգվածային կրակոցներ և Հրաձգություն կրթական հաստատությունում
Երկիր Ռուսաստան
ՏեղադրանքԿազանի № 175 գիմնազիա և Կազան
Գրոհի նպատակԿազանի № 175 գիմնազիա
Տարեթիվմայիսի 11, 2021
Զենքsemi-automatic shotgun? և improvised explosive device?
Զոհվածներ9 մարդ[1]
Վիրավորներ23[2]
Ահաբեկիչների քանակ1
 Kazan school attack Վիքիպահեստում

Զանգվածային սպանություն № 175 գիմնազիայում (Կազան, Թաթարստան) տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 11-ի առավոտյան։ Պայթյունի և հրաձգության հետևանքով 9 մարդ Է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։ Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։

Իրադարձությունների ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ արտակարգ պատահարի մասին տեղեկությունը ոստիկանությունը հայտնել է 9:18-ին, թեև ուսանողը շենք է մտել 9:19-ին: Հավանաբար, նա սկսել է կրակել դպրոցի բակում։ Երկրորդ հաղորդումը ստացվել է ժամը 9:19-ին: Զանգահարողը հայտնել է կրակոցների և պայթյունների մասին։ Ականատեսը պատմել է դպրոց մտած զինված մարդու մասին։ Այնուհետև ոստիկանությունը ամեն րոպե զանգեր էր ստանում սկզբում աշակերտներից, իսկ ավելի ուշ նրանք ծնողներից։ Ժամը 9:27-ին հայտնվել են տուժածների մասին առաջին տվյալները։ «Կրակոցներ են լսվում, կան վիրավորներ, ու արյուն»,-ասել է 8-րդ դասարանցիներից մեկը։ Դրանից հետո հարևան տների բնակիչները սկսել են հայտնել այն մասին, որ դպրոցի պատուհաններից երեխաները փողոց են նետվում։ Ժամը 9։33-ին այնտեղ են ժամանել ոստիկանները, նրանք գրեթե անմիջապես ձերբակալել են հանցագործին։ Նա դուրս է եկել նախասրահից՝ ձեռքերը վեր պարզած։ Այդ պահին գիմնազիայում գտնվել է ավելի քան 700 երեխա և շուրջ 70 ուսուցիչ ու աշխատակից։ Գիմնազիայում ըստ վկայությունների պայթյուն է լսվել[3]։ Դեպքի վայր են ժամանել Ռոսգվարդիայի աշխատակիցները, որոնք տարհանել են գիմնազիայի աշակերտներին և աշխատակիցներին[4]։

Մոտ 11 ժամ գիմնազիայի մոտ է եղել Թաթարստանի Հանրապետության նախագահը[4]։

Ժամը 11-ին Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է հանցագործի ձերբակալության և հակաահաբեկչական գործողության ռեժիմի սահմանման մասին[5][6]։

Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն մասայական վտանգավոր եղանակով)[7]։

Կասկածյալի ինքնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրյալ հանցագործը հանձնվել է[8], որից հետո ձերբակալվել է[9][10]։ Լրատվամիջոցները հայտնել են, որ կասկածյալը ավարտել է այս նույն գիմնազիան 2018 թվականին, որից հետո ուսանել է «ՏԻՍԲԻ» համալսարանի քոլեջում[11]։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտնել է, որ ենթադրյալ հանցագործը 19 տարեկան է եղել, և իր մոտ պաշտոնապես գրանցված զենք է ունեցել[12]։ Պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ կասկածյալը զենք պահելու թույլտվություն է ստացել ապրիլի 28-ին՝ հարձակումից 13 օր առաջ։

Մի շարք անանուն Տելեգրամյան ալիքներ տարածել են ոստիկանության բաժնում ձերբակալվածի տեսագրությունը, որում նա հայտարարել է, որ ինքն Աստված է, և հայտնել է, որ իր մեջ հրեշ է արթնացել և այդ հրեշը բոլորի հանդեպ ատելություն է սերմանում[13][14][15][16][17]։ ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ հարձակվողին համալիր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կնշանակվի[18]։

Հաղորդվում էր երկրորդ կասկածյալի սպանության մասին[19], սակայն Թաթարստանի ՆԳՆ-ն հերքել է հարձակվողի հանցակիցների առկայությունը[20]։

Զոհեր և վիրավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման հետևանքով սպանվել է 9 մարդ՝ 7 հոգի 8-րդ դասարանցիներ[4][21][22] և 2 կին։

Մայիսի 11-ի դրությամբ հոսպիտալացվել է 3 մեծահասակ և 18 երեխա, որոնցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում[4][23][24]։

Տարածաշրջանի կառավարությունը կազմակերպում է զոհվածների և վիրավորների ընտանիքներին վճարումներ[25][26]։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի համաձայն՝ նաև աջակցություն կցուցաբերվի տուժածներին և զոհվածների հարազատներին, ինչպես նաև կապահովվի բժշկական և հոգեբանական օգնություն[27]։

Մայիսի 12-ը Թաթարստանում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ զանգվածային սպանության զոհերի[28]։

Օրենսդրական նախաձեռնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և կառավարությանը կարգադրել խստացնել երկրում զենքի մասին օրենքները[29]։ Ռուսաստանի Պետական Դումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահ Վասիլի Պիսկարևը հայտարարել է, որ զենքի լիցենզիա ստանալու սահմանափակումների խստացման մասին օրինագիծը կքննարկվի մայիսի 12-ին[30]։

Միասնական Ռուսաստանի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակն ընդգծել է զենքի ապօրինի շրջանառության մասին օրենսդրությունը խստացնելու և դպրոցների պաշտպանության ավելի արդյունավետ մոտեցումներ գտնելու անհրաժեշտությունը[31]։

Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան առաջարկել է զենքի ստացման տարիքը բարձրացնել մինչև 21 տարեկան[30]։ Նման առաջարկ նույնպես արվել է 2018 թվականին[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://tass.ru/proisshestviya/11343113
  2. https://tass.ru/proisshestviya/11349009
  3. «Очевидец сообщил о взрыве перед нападением на школу в Казани». ТАСС. 2021 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.; «Стрельба в казанской школе. ОНЛАЙН». Газета.Ru (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «При нападении на школу в Казани погибли восемь человек. Онлайн-трансляция "Ъ"». Коммерсантъ. 2021 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  5. «Официальная информация». МВД России. 2021-05-11 11:00. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  6. «В Казани введен режим контртеррористической операции». Interfax.ru (ռուսերեն). 2021-05-11 11:15. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  7. «Александр Бастрыкин поручил передать в центральный аппарат уголовное дело о нападении на школу в Казани, в результате которого погибли люди». Следственный комитет Российской Федерации. 2021-05-11 12:06. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին. ([1])
  8. «Кошмар на улице Файзи». Коммерсантъ. 2021 թ․ մայիսի 12. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  9. «В МВД подтвердили задержание одного из напавших на школу в Казани». ТАСС. 2021-05-11 11:17. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  10. «В МВД подтвердили задержание террориста, напавшего на гимназию в Казани». Российская газета (ռուսերեն). 11.05.2021 11:33. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  11. Что известно о казанском стрелке — «Коммерсантъ» от 11.05.2021, 12:46
  12. «Глава Татарстана рассказал, что известно о нападавшем на школу Казани». Российская газета (ռուսերեն). 2021-05-11 11:24. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  13. «Он ломился в двери»: что известно о массовом убийстве в Казани — ria.ru
  14. Стрельба в школе в Казани: погибли семеро детей и двое взрослых — bbc.com
  15. Nine killed, many wounded in Russian school shooting — reuters.com
  16. Казанский стрелок назвал себя богом, который ненавидит всех — kommersant.ru
  17. Эксперты назвали казанского стрелка террористом-одиночкой Что известно о стрельбе в гимназии № 175 — rbc.ru
  18. «Следствие назначит напавшему на школу в Казани психолого-психиатрическую экспертизу». ТАСС. 2021 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  19. «Второго участника нападения на школу в Казани ликвидировали». tass.ru. 2021-05-11 11:11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  20. МВД: пособников у напавших на школу в Казани не было — Газета.ру, 11.05.2021 11:52; E1
  21. «Власти Татарстана сообщили о восьми погибших при стрельбе в казанской школе». tass.ru. 2021-05-11 11:36. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  22. «Глава Татарстана прокомментировал ситуацию после стрельбы в школе». РИА Новости (ռուսերեն). 20210511T1112. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  23. «Шесть детей, пострадавших при стрельбе в школе в Казани, находятся в реанимации». tass.ru. 2021-05-11 11:45. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  24. «Шесть раненых при стрельбе в школе в Казани детей находятся в крайне тяжелом состоянии». tass.ru. 2021-05-11 12:13. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  25. «Семьи погибших при стрельбе в Казани получат ₽1 млн». РБК. 11.05.2021.
  26. «Семьи погибших при стрельбе в казанской школе получат по 1 млн рублей». ТАСС. 2021 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  27. «Путин дал поручения по трагедии в Казани». Российская газета (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  28. «В Татарстане 12 мая объявлен днем траура — Реальное время». realnoevremya.ru (ռուսերեն). 11:51, 11.05.2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  29. «At Least 9 Dead In School Shooting In Russia». NPR.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  30. 30,0 30,1 При нападении на школу в Казани погибли девять человек // Коммерсантъ.
  31. «"Единая Россия" считает необходимым ужесточить законодательство в сфере оборота оружия». ТАСС. 2021 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  32. Возраст на право приобретения оружия предложено увеличить до 21 года, 2019; После массового убийства в техникуме в Керчи в 2018 году власти уже обещали ужесточить правила оборота оружия В итоге их решили даже смягчить «для соблюдения баланса интересов», 2021. проект 594512-7 Արխիվացված 2021-05-12 Wayback Machine, проект 602027-7 Արխիվացված 2021-05-12 Wayback Machine