Զբոսաշրջության համաշխարհային օր
1980 թվականից սկսած Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը սեպտեմբերի 27-ը նշում է որպես Զբոսաշրջության համաշխարհային օր։ Զբոսաշրջության համաշխարհային օրը նշելու համար ընտրվել է այդ ամսաթիվը, քանի որ 1970 թվականին հենց այդ օրն է ընդունվել ՀԶԿ կանոնադրությունը։ ՀԶԿ կանոնադրության ընդունումը համարվում է համաշխարհային զբոսաշրջության զարգացման կարևորագույն փուլը։ Այդ օրվա նպատակն է միջազգային հանրության իրազեկությունը բարձրացնել զբոսաշրջության դերի վերաբերյալ և ցույց տալ, թե ինչպես է այն ազդում համաշխարհային սոցիալ, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների վրա։ 2017 թվականին օրվա կարգախոսն էր «Կայուն զբոսաշրջությունը»։ 2018 թվականի կարգախոսն էր «Զբոսաշրջությունը և թվային փոխակերպումները»։ 1997 թվականի հոկտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ՀԶԿ տասներորդ համագումարի ժամանակ ՀԶԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց յուրաքանչյուր տարի նշանակել հյուրընկալ երկիր Զբոսաշրջության համաշխարհային օրը պատշաճ տոնելու համար։ 2003 թվականի հոկտեմբերին կազմակերպության Պեկինում կայացած 15-րդ համագումարի ժամանակ Ասամբլեան որոշեց Զբոսաշրջության համաշխարհային օրը նշել հետևյալ աշխարհագրական հերթականությամբ՝ 2006 թվականին Եվրոպայում, 2007 թվականին Հարավային Ասիայում, 2008 թվականին Ամերիկաներում, 2009 թվականին Աֆրիկայում և 2011 թվականին Միջին Արևելքում։ Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օր հռչակելու առաջարկը արել է նիգերացի Իգնատիուս Ամադուվա Ատիգբին։ 2009 թվականին նա պաշտոնապես ճանաչվեց այդ ներդրման համար։ Զբոսաշրջության համաշխարհային օրվա գույնը կապույտն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշադրություն։ Այս հոդվածը պարունակում է աղբյուրների կամ արտաքին հղումների ցանկ, բայց իր աղբյուրները մնում են անհասկանալի, քանի որ բացակայում են ծանոթագրությունները։ Խնդրում ենք բարելավել այս հոդվածը նրան ավելացնելով ավելի ճշգրիտ վկայություններ։ (2018թ. սեպտեմբեր) |