Զուլֆիկար (տանկ)
Զուլֆիկար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | տրանսպորտային միջոցի մոդել, զենքի մոդել և մարտական մեքենայի մոդել |
Երկիր | Իրան |
Քաշ, տ. | 1993 |
Անձնակազմ | 3 |
Պատմություն | |
Արտադրման թվականներ | 1993 |
Արտադրվածների քանակ | 100 |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7000 |
Կորպուսի լայնություն, մմ | 3600 |
Բարձրություն, մմ | 2500 |
Շարժիչի տեսակ | դիզելային |
Զուլֆիկար' (պարս.՝ ذوالفقار'), իրանական արտադրության հիմնական մարտական տանկ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուլֆիկար տանկը մշակել է ցամաքային զորքերի փոխհրամանատար բրիգադի գեներալ Միր-Յունես Մասումզադեն՝ հետախուզումների ացնկացման և զինված ուժերի համար։ Զուլֆիկար տանկի նախագիծը ստեղծվել է 1990-ական թվականներին։ Զուլֆիկար տանկի առաջին նախատիպերը ատեղծվել են 1993 թվականին։ Զուլֆիկար տանկերը սկսվել են շահագործվել իրանական բանակում 1997 թվականին։
Մարտավարատեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուլֆիկար տանկը շահագործվում է անձնակազմի երեք, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։ Զուլֆիկար տանկի երկարությունը կազմում է 7 մ (փողով ~ 9.5 մ), լայնությունը՝ 3.6 մ, իսկ բարձրությունը՝ 2.5 մ։ Զուլֆիկար տանկի մարտական քաշը կազմում է 40 տ։ Զուլֆիկար տանկն ունի 125 մմ-անոց գնդացիր, որը կրակում է ճշտգրիտ։ Տանկի ամենավերին հատվածում տեղադրված է 12.7 մմ-անոց գնդացիր։ Զուլֆիկար տանկը սնուցվում է դիզելային շարժիչով՝ զարգացնելով 1000 ձիաուժ հզորություն։ Զուլֆիկար տանկի առավելագույն արագությունը կազմում է 60-70 կմ/ժ։ Զուլֆիկար տանկի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ Զուլֆիկար տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zulfiqar 1 Main battle tank Արխիվացված 2009-12-16 Wayback Machine(անգլ.)
- Տանկի տարբերակների նկարագրություն (ֆր.)
- ACIG.org Զուլֆիկար 3-ի լուսանկարները Թեհրանում 2003 թ. անցած զորահանդեսին
- IranDefence.net Զուլֆիկար 3-ի լուսանկարները
|