Ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1886 թվականին)։ Աշխատել է Բրեսլավլում, Փարիզում։ 1899-1923 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են արյան շրջանառության, ավշագոյացման, երիկամների ֆունկցիաների, ենթաստամոքսային գեղձի հյութազատության հարցերին։ 1902 թվականին Բեյլիսի հետ հայտնաբերել է սեկրետինը և 1905 թվականին մուծել «հորմոն» հասկացությունը։ Առաջարկել է (Ի․ Պավչովից և Ն․ Չիստովիչից անկախ) սիրտ-թոքային պատրաստուկի լայն տարածում գտած ձևափոխություն, որը նրան հնարավորություն է տվել պարզել մեկուսացած սրտի գործունեության մի շարք օրինաչափություններ։ Հաստատել է սրտի մկանաթելերի երկարության և կծկման էներգիայի կապը (Ստերլինգի օրենք)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 110)։