Jump to content

Էստոնիայի անկախության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի անկախության օր

ՏեսակԷստոնիայի տոներ և անկախության օր
ԱմսաթիվՓետրվարի 24
Տոնվում է Էստոնիա
Ի հիշատակԷստոնիայի անկախության հռչակագիր (1918)

Էստոնիայի անկախության օր (էստ․՝ Eesti Vabariigi aastapäev), ազգային տոն Էստոնիայում, որն ամեն տարի նշվում է փետրվարի 24-ին` 1918 թվականին ընդունված Էստոնիայի անկախության հռչակագրի պատվին։ Այս տոնը սովորաբար անցկացվում է հրավառությունով, համերգներով և երեկույթներով։ Սա Էստոնիայի ազգային օրն է։

1919 թվականին Էստոնիայի ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց փետրվարի 12-ից մինչև փետրվարի 24-ը համարել անկախության հռչակման օր։ 1933 թվականին Կառավարությունը քննարկեց ազգային օրը տարվա ավելի լավ ժամանակահատված տեղափոխելու մասին հարցը, օրինակ, հունիսի 15-ը որպեսզի նշեն այն օրը, երբ 1920-ին Էստոնիայի հիմնադիր ժողովը ընդունեց Սահմանադրությունը։ 1937 թվականի փետրվարի 21-ին Հյուգո Կուզները առաջարկեց, որ Էստոնիայի Հանրապետության տարեդարձը լինի փետրվարի 23-ը, ոչ թե փետրվարի 24-ը։

Այս մասին ասել է Էստոնիայի ազգային արխիվի տնօրեն՝ Գոթլիբ Նեյը. «... Կարելի է եզրակացնել, որ 1918թ.-ի փետրվարի 24-ը պետք է համարվի հանրապետության սկզբնավորման օր. սա այն օրն է, երբ անկախության հռչակագիրը հասավ մայրաքաղաք և շարժվեց դեպի ընտրված մարմինների գերագույն ուժերին (այն ժամանակ այդ ուժերն էին Էստոնիայի փրկության հանձնաժողովը և ժամանակավոր կառավարությունը)։

1917 թվական, նոյեմբերի 28

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի նոյեմբերի 18-ին [հին տարեթիվը՝ նոյեմբերի 15], Էստոնիայի նահանգային ժողովը հանդիպեց Տոմպեա դղյակում և ինքն իրեն հռչակեց «Էստոնիայի միակ բարձրագույն իշխանության կրողը»։ Էստոնիայի նահանգային ժողովի 48 անդամների ներկայությամբ, որոնցից 9-ը ձեռնպահ ( հիմնականում սոցիալիստական հեղափոխականներ էին մի քանի մենշևիկների հետ միասին), ընդունեցվեց «Պետություն» բառը չօգտագործելու մասին որոշումը։ Էստոնիայի նահանգային ժողովը կոչ արեց էստոնացի զինվորներին արագ և անհապաղ ետ գալ Էստոնիա։ Որոշ աղբյուրներ հենց այս օրը անվանել են «Էստոնիայի իրական անկախության օր»։

1918 թվական փետրվարի 23

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականիի փետրվարի 23-ին Փարնուում հրատարակվեց «Բոլոր ժողովուրդների մանիֆեստը», որը հռչակեց Էստոնիային, որպես անկախ և ժողովրդավարական հանրապետություն։


1918 թվականի փետրվարի 24

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի փետրվարի 24-ին հրատարակվել է Տալլինում։

1919 թվականի հունիսի 23

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շքերթ 1919

1919 թվականի հունիսի 23-ին Էստոնիայի Անկախության պատերազմում Վաննուի ճակատամարտի ընթացքում զորքերը ջախջախեցին գերմանական դիվիզիոնին։ Այս իրադարձությունը Էստոնիայում նշվում է որպես Հաղթանակի օր։

1920 թվականի փետրվարի 2

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի փետրվարի 2-ին Էստոնիան և Խորհրդային Ռուսաստանը ստորագրեցին Տարտուի խաղաղության պայմանագիրը, որով Էստոնիան դե յուրե դարձավ անկախ պետություն։

1988 թվականի նոյեմբերի 16

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի նոյեմբերի 16-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Էստոնիայի գերիշխանության հռչակագիրը, որը հավաստում էր Էստոնիայի ինքնիշխանությունը և էստոնական օրենքների գերակայությունը Խորհրդային Միությանում։

1990 թվականի մարտի 30

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի մարտի 30-ին, Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց «Էստոնիայի պետական կարգավիճակի մասին» բանաձևը, որով սովետական իշխանությունը այն ի սկզբանե համարում էր անօրինական և հայտարարեց անցման շրջան՝ հանրապետությունը վերականգնելու համար։

1990 թվականի մայիսի 8

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի մայիսի 8-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը, իր գոյության վերջին օրերի ընթացքում անվավեր ճանաչեց Էստոնիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը և վերահաստատեց Էստոնիայի Հանրապետությունը։ Կառավարությունը ընդունեց «Էստոնիայի սիմվոլիզմի մասին» մի օրենք, համաձայն որի՝ Էստոնիայի ազգային գույներն են կապույտը, սևը և սպիտակը։ Էստոնիայի Սահմանադրության 1,2,4,5 և 6 կետերում նշվում է, որ «Էստոնիան առանձին և անկախ պետություն է և իշխանությունն իր ժողովուրդն է»։ Մոսկվայի առաջարկած դաշնային համաձայնության հիման վրա Էստոնիայի ղեկավարության կողմից մերժվել են Խորհրդային Միությունը պահպանելու փորձերը։

1991 թվականի օգոստոսի 20

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի օգոստոսի 20-ին, կոմունիստական կուսակցության անդամների կողմից Մոսկվայում հեղաշրջման փորձի ժամանակ, Խորհրդային 76-րդ գվարդիայի ավիահարվածների դիվիզիոնը ժամանեց Տալլին։ Կամավորները կազմակերպեցին Տոոմպեասի և հեռուստատեսային հեռարձակման աշտարակի պաշտպանությունը։ Էստոնիայի ժողովրդական ճակատում՝ Ազատության հրապարակում, հավաք էր կազմակերպվել, որով կոչ էր արվում Էստոնիայի անկախությանը։ Նույն օրը՝ ուշ երեկոյան՝ 23:02-ին, Էստոնիայի Գերագույն խորհուրդը Էստոնիայի Կոմիտեի ղեկավարության հետ միասին, պայմանավորվել էին «Էստոնիայի պետության անկախության և Սահմանադրական ժողովի ստեղծման մասին», այդպիսով հռչակելով Էստոնիայի անկախության վերականգնումը[1][2]։

Տոնակատարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշների շքերթ 2013 թվական

Էստոնիայի Նախագահը կազմակերպում է Անկախության տոնական ընդունելություն, որի ժամանակ պետական շքանշաններ են հանձնվում, որոնց անունները նախապես հրապարակվում են։ 1991-ին Էստոնիայի անկախության վերականգնումից ի վեր Էստոնիայի պաշտպանության ուժերի կողմից ծնունդ է առել շքերթների մի նոր ավանդույթ, և 1918-ի դեպքերից ի վեր 1993 թվականին՝ Տալլինում, անցկացվել է առաջին շքերթը՝ նշելու ադամանդե հոբելյանը։ Ինչպես շքերթը, այնպես էլ ընդունելությունն անցկացվում են տարբեր տարիներին, տարբեր քաղաքներում․ 2014-ին դրանք անցկացվեցին Փարնուում, իսկ 2015-ին` Նարվայում, այդ տարվա շքերթին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ։ Շքերթը, ընդունելությունն ու ընդունելությանը նախորդող համերգը ուղիղ եթերով հեռարձակվում են հեռուստատեսությամբ։ Ներառյալ Նախագահի ելույթը։ Հյուրերի ընդունման վայրը, որտեղ նախագան և նրա կինը ձեռքով ողջունում են իրենց հյուրերին, կոչվում է «Պինգվինի շքերթ»։ Քանի որ Նախագահի ընդունելությունը միշտ կազմակերպվում է փետրվարի 24-ին, այդ իսկ պատճառով տեղական նմանատիպ ընդունելությունները հաճախ անցկացվում են ավելի վաղ՝ փետրվարի 23-ին։ Դպրոցներն ու մյուս հաստատությունները ևս երբեմն միջոցառումներն անցկացնում են ավելի վաղ։

2018 թվականի փետրվարի 24-ին Էստոնիան տոնեց իր 100-ամյակը։ 100-ամյակը նշվում է 2017-ի ապրիլից մինչև 2020-ի փետրվար[3]։

Ռազմական շքերթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեներալ-լեյտենատ Ռիո Տեռաս, 2016 թվական
Էստոնիայի պահակախմբի գումարտակը զինվորական շքերթի ժամանակ

1993 թվականին Էզու ամենամյա զորահանդեսը առաջին անգամ անցկացվում է Տալլինի Ազատության հրապարակում։ Տոնի առավոտյան զորահանդեսի մի մասը կազմում են ցամաքային զորքերի, նավատորմի, օդուժի և Պաշտպանության լիգայի հրապարակով անցնող հետևակային և զրահատեխնիկական կազմավորումներից բաղկացած ստորգետնյա շարասյունը։ Ներկայացված են նաև զինված ուժեր, ոստիկանություն, կուրսանտային և կիսառազմականացված այլ երիտասարդական կազմակերպություններ։

Հետևյալ կազմակերպությունները զորահանդես են ուղարկում ստորաբաժանումներ և կազմավորումներ.

  • Էստոնիայի ռազմական ակադեմիա (KVÜÕA)
  • Բալթյան պաշտպանական քոլեջ
  • Պահակախմբի գումարտակ
  • Կյուբերկաիցելիիտի շտաբի սպասարկման և ազդանշանային գումարտակ
  • 1-ին հետևակային ջոկատ
  • 2-րդ հետևակային ջոկատ
  • Աջակցության հրաման
  • Հատուկ նշանակության ուժեր
  • Էստոնիայի Պաշտպանության լիգայի Տալլին կամավորների շրջան
  • Naiskodukaitse (Կանանց տնային պահակախումբ)
  • Գունային պահակներ ՆԱՏՕ-ից և Եվրոմիության երկրներից

Այն հաճախ հեռարձակվում է հանրային խոշոր հեռուստատեսություններով, ինչպիսիք են Eesti Televisioon-ը և նույնիսկ ռուսալեզու ETV+: Զորահանդեսը ավանդաբար ղեկավարում է Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատարը, նա ժամանում է ժամը 10:00-ին և նախագահին զեկուցում է շքերթի կարգավիճակի մասին։ Ներկաների թվում են նաև պաշտպանության նախարարը և Էստոնիայի վարչապետը և Ռիիգիկոգուի անդամները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «VAU - Sisene». Ra.ee. Կաղապար:Registration required
  2. «VAU - Sisene». Ra.ee. Կաղապար:Registration required
  3. «Centenary». EV100. 2017 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]