Թութմոս II
Թութմոս II | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 1510 |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 1479 |
Դեյր էլ-Բահարի | |
Երկիր | Հին Եգիպտոս և Եգիպտոսի նոր թագավորություն |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
պետական գործիչ | |
Հայր | Թութմոս I |
Մայր | Մուտնոֆրետ |
Երեխաներ | Թութմոս III և Նեֆրուրա |
Թութմոս II (անգլ.՝ Thutmose II, երբեմն արտասանվում է Թութմոսիս կամ Թութմոսիս II, ավելի հին գրքերում՝ Թոթմես, եգիպտերեն՝ /ḏḥwty.ms/ Ջեհուտիմես, որը նշանակում է «Թոթը ծնվել է», մոտ մ. թ. ա. 1510 - մոտ մ. թ. ա. 1479), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի չորրորդ փարավոն, որը գահակալել է մ․թ․ա․ 1493-1479 թվականներին։ Մարմինը հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարիի DB320 արքայական դամբարանում, Հաչեփսութ թագուհու տաճարային համալիրից վերև և կարելի է տեսնել Կահիրեի Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարանում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութմոս II-ը փարավոն Թութմոս I-ի և վերջինիս երկրորդական կնոջ՝ Մուտնոֆրետի որդին էր։ Համարվել է փարավոնի անկարևոր որդի, հետևաբար նախընտրել է ամուսնանալ իր խորթ քրոջ՝ Հատշեպսուտի հետ, որպեսզի ապահովի գահակալելու իր իրավունքը։ Թեև մասնակցել է Նուբիայում և Լևանտում ապստամբությունները հաջողությամբ ճնշելուն ու հաղթել է մի խումբ քոչվոր բեդվինների, այս արշավներն իրականում իրականացվել են թագավորի գեներալների, ոչ թե անձամբ Թութմոս II-ի կողմից։ Սա հաճախ մեկնաբանվել է որպես ապացույց, որ Թութմոս II-ը դեռ անչափահաս էր իր գահակալության ժամանակ։ Հատշեպսուտից ունեցել է Նեֆրուրային, իսկ երկրորդական կանանցից մեկից՝ Իսետից՝ հանրահայտ Թութմոս III-ին։
Որոշ հնագետներ կարծում են, որ Թութմոս II-ի կառավարման ժամանակ Հատշեպսուտը եղել է գահի իրական տիրուհին, քանի որ վարել է նույն ներքին և արտաքին քաղաքականությունը, որոնք հետագայում իրականացվել են նրա կառավարման օրոք, երբ նա գահ է բարձրացել պնդելով, թե ինքն է հանդիսացել իր հոր նախատեսվող ժառանգը։ Թութմոս II-ի օրոք կառուցված Կառնակի դարպասին արված մի քանի տեսարաններում Հատշեպսուտը պատկերված է ինչպես ամուսնու հետ, այնպես էլ միայնակ[1]։ Հետագայում ինքն իրեն թագադրել է որպես փարավոն ամուսնու անչափահաս որդու՝ Թութմոս III-ի կառավարման տարիներին․ սա հաստատվում է նրանով, որ դարպասի վրա «թագուհու գործակալները, փաստորեն, մի քանի տեղ փոխարինել են անչափահաս թագավորի անունը Հատշեպսուտի քարտուշներով»[2]։
Մանեթոնի «Epitome» աշխատության մեջ Թութմոս II-ն անվանվել է «Չեբրոն» (վերաբերում է նրա «Աախեպերենրե» գահանվանը) և նրան վերագրվել է 13 տարվա գահակալություն, սակայն այս գործիչը խիստ վիճելի է գիտնականների շրջանում։ Որոշ եգիպտագետներ կրճատում են նրա գահակալությունն ամբողջ տասնամյակով՝ թողնելով միայն երեք տարվա գահակալություն[3]։
Գահակալության տարեթվեր և տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանեթոնի աշխատությունը եգիպտագետների մոտ տարաձայնություններ է առաջացրել՝ հաշվի առնելով նրա գահակալության վերաբերյալ պահպանված փաստաթղթերի սակավությունը․ ավագ սերնդի եգիպտագետներն ընդունում են 13 տարվա գահակալությունը, իսկ ավելի երիտասարդները նախընտրում են ավելի կարճ՝ 3-4 տարվա գահակալություն՝ դա հիմնավորելով Թութմոս II-ի օրոք հաստատված հուշարձանների նվազագույն քանակությամբ։ Հնարավոր է, սակայն, հաշվարկել, թե երբ սկսած կլինի Թութմոս II-ի գահակալությունը, հիմք ընդունելով Ամենհոտեպ I-ի թագավորության օրոք Սոթիսի ծագումն արեգակից առաջ, որով նրան կվերագրվի մ․թ․ա․ 1493 - 1479 թվականներն ընկած գահակալություն[4]։ Աստղի ծագումը մեկնաբանելու անորոշությունը թույլ է տալիս նաև թվագրել մ.թ.ա. 1513-1499 թվականներով[5], իսկ Թութմոս I-ի գահակալության տևողության վերաբերյալ անորոշությունը թույլ է տալիս այս փարավոնի գահակալությունը մի քանի տարով առաջ տեղափոխել։ Այդուհանդերձ, գիտնականները սովորաբար նրան են վերագրում մ․թ․ա․ 1493 կամ 1492 թվականներից մինչև 1479 թվականն ընկած գահակալություն[4][6]։
Փաստարկ կարճ թագավորության օգտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինենին, ով արդեն ծեր էր Թութմոս II-ի գահակալության սկզբում, ապրել է այս տիրակալի ողջ թագավորության ընթացքում մինչև Հատշեպսուտի թագավորությունը[7]։ Բացի այդ, Թութմոս II-ը քիչ է հիշատակված մոնումենտալ գրառումներում և Նոր Թագավորության պաշտոնյաների գերեզմանների ինքնակենսագրություններում։ Նրա կառավարման ժամանակաշրջանի հուշարձանների հստակ թվարկումը, որը թագավորի թագավորությունը գնահատելու հիմնական գործիքն է, երբ թվագրված փաստաթղթերը հասանելի չեն, գրեթե անհնար է, քանի որ Հատշեպսուտը յուրացրել է նրա հուշարձանների մեծ մասը, իսկ Թութմոս III-ն իր հերթին անխտիր վերափորագրել է Թութմոս II-ի անունը այլ հուշարձանների վրա[8]։ Այնուամենայնիվ, բացի Թութմոս II-ի կողմից Սեմնայում, Կումմայում և Էլեֆանտինում կառուցված մի քանի շենքերի բլոկներից, նրա միակ գլխավոր հուշարձանը բաղկացած է կրաքարե դարպասից Կառնակում, որը մի ժամանակ ընկած էր Չորրորդ Պիլոնի նախասրահի առջևում։ Նույնիսկ այս հուշարձանը չի ավարտվել Թութմոս II-ի օրոք, այլ նրա որդու՝ Թութմոս III-ի օրոք, ինչն ակնարկում է «Թութմոս II-ի թագավորության գրեթե վաղանցիկ բնույթը»[9]։ Դարպասը հետագայում ապամոնտաժվել է, իսկ դրա շինանյութերն օգտագործվել են Ամենհոտեպ III-ի կողմից կառուցված Երրորդ Պիլոնի հիմքում[2]։
1987 թվականին Լյուկ Գաբոլդը հրապարակել է կարևոր հետազոտություն, որը վիճակագրորեն համեմատել է Թութմոս I-ի, Թութմոս II-ի և Հաթշեպսուտի օրոք ստեղծված ու պահպանված սկարաբների թիվը[10]։ Թեև հուշարձանները կարելի է յուրացնել, սկարաբաներն այնքան փոքր են և համեմատաբար աննշան, որ դրանց անունները փոխելն անիրագործելի և անշահութաբեր կլիներ. հետևաբար, նրանք շատ ավելի լավ պատկերացում են տալիս այս ժամանակաշրջանի մասին։ Ենթադրվում է, որ Հատշեպսուտի թագավորությունը տևել է 21 տարի 9 ամիս։ Գաբոլդն իր վերլուծության մեջ ընդգծել է Թութմոս II-ի ժամանակներից գոյատևած սկարաբների հետևողականորեն փոքր թվաքանակը՝ Թութմոս I-ի և Հատշեպսուտի համեմատած. օրինակ, Ֆլինդերս Պիտրիի ավելի հին ուսումնասիրությունը սկարաբի կնիքների վերաբերյալ նշել է 86 կնիք Թութմոս I-ի համար, 19 կնիք՝ Թութմոս II-ի և 149 կնիք՝ Հաթշեպսուտի համար, մինչդեռ Յագերի վերջին ուսումնասիրությունները գնահատում են ընդհանուր առմամբ 241 կնիք՝ Թութմոս I-ի համար, 463 կնիք՝ Հաթշեպսուտի համար և միայն 65 կնիք Թոթւմոս II-ի համար[11]։ Այսպիսով, եթե Թութմոս II-ի օրոք ստեղծված սկարաբների աննորմալ քիչ քանակություն չի եղել, դա ցույց է տալիս, որ թագավորի գահակալությունը բավականին կարճատև է եղել։ Այս հիման վրա Գաբոլդը հաշվարկել է Թութմոս I-ի և II-ի գահակալությունները համապատասխանաբար մոտավորապես 11 և 3 լրիվ տարի։ Հետևաբար, Թութմոս II-ի գահակալության տևողությունը շատ քննարկվող թեմա է եղել եգիպտագետների շրջանում՝ քիչ կոնսենսուսով, հաշվի առնելով նրա թագավորությունը վկայող պահպանված փաստաթղթերի փոքր թիվը։
Փաստարկ երկար թագավորության օգտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութմոսի գահակալությանն ավանդաբար տրվում է 13 կամ 14 տարի։ Թեև Ինենիի ինքնակենսագրությունը կարելի է մեկնաբանել այնպես, որ Թութմոսը թագավորել է ընդամենը կարճ ժամանակ, այն նաև Թութմոս II-ին անվանում է «թռչնակ բնում», ինչը ցույց է տալիս, որ նա, հավանաբար, երեխա է եղել, երբ ստանձնել է գահը[7]։ Քանի որ նա բավական երկար է ապրել ու երկու երեխաների՝ Նեֆրուրայի և Թութմոս III-ի հայրն է դարձել, ապա ենթադրվում է, որ նա կարող էր ավելի երկար թագավորել՝ 13 տարի, որպեսզի հասներ հասուն տարիքի և ընտանիք կազմեր։ Գերմանացի եգիպտագետ Ջ. Ֆոն Բեքերաթն օգտագործում է այս փաստարկը` աջակցելու Թութմոս II-ի 13-ամյա գահակալության տեսակետին[12][Հղում աղբյուրներին]։ Ալան Գարդիները նշել է, որ ինչ-որ պահի Ժորժ Դարեսիի կողմից հուշարձան է հայտնաբերվել 1900 թվականին[13], որը թվագրված է եղել Թութմոսի գահակալության 18-րդ տարով, թեև դրա ճշգրիտ վայրը չի բացահայտվել[14]։ Այս արձանագրությունն այժմ սովորաբար վերագրվում է Հատշեպսուտին, ով, անշուշտ, ունեցել է 18-րդ տարի։ Ֆոն Բեքերաթը նկատում է, որ մի եգիպտացի պաշտոնյայի հատվածական արձանագրության մեջ նշվում է 18-րդ տարեթիվը և նշում, որ այդ ամսաթիվը, հավանաբար, վերաբերում է Հաթշեփսուտի գահանուն Մաատկարեին, որը փոփոխվել էր Աախեպերենրե Թութմոս II-ից՝ հանգուցյալ Թութմոս II-ի հիշատակումը հեռացնելու նպատակով[15]։ Հետաքրքիր փաստ կա նաև, որ Հատշեպսուտը նշել է իր Սեդ հոբելյանը 16-րդ տարում, որը, ըստ ֆոն Բեկերատի, տեղի է ունեցել Թութմոս I-ի՝ իր հոր մահից 30 տարի անց։ Սա կստեղծեր 13-ից 14 տարվա ընդհատում, որտեղ էլ տեղավորվում է Թութմոս II-ի գահակալությունը՝ Հատշեպսուտի և Թութմոս I-ի կառավարման միջև[15]։ Ֆոն Բեքերաթը հավելյալ շեշտում է, որ եգիպտագետները չունեն վերջնական չափորոշիչներ՝ վիճակագրորեն գնահատելու Թութմոս II-ի թագավորության տևողությունը՝ հիմնվելով նրա թագավորության ժամանակ պահպանված առարկաների քանակի վրա[16]։
Քեթրին Ռերիգի կարծիքով՝ KV20 դամբարանը, որը սովորաբար ենթադրվում է, որ պատվիրվել է Հաթշեպսուտի կողմից, եղել է Թութմոս II-ի սկզբնական գերեզմանը արքաների հովտում[17]։ Եթե դա ճիշտ է, ապա սա կլինի Թութմոս II-ի գլխավոր նախագիծը, որը պահանջել է մի քանի տարվա շինարարություն և ենթադրում է երկար թագավորություն այս թագավորի համար։ Երկրորդը, Կառնակում ֆրանսիացի եգիպտագետների նոր հնագիտական աշխատանքն ապացույցներ է ներկայացրել 4-րդ հենասյունի դիմաց գտնվող Թութմոս II-ի շքեղ փառատոնային սրահի մասին, ըստ Լյուկ Գաբոլդեի[18]։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի եգիպտագետները Կառնակում հայտնաբերել են նաև մատուռի բլոկներ և Թութմոս II-ի կողմից կառուցված սրբավայր[19]։ Ի վերջո, Զիգմունտ Վիսոցկին առաջարկել է, որ Դեյր էլ-Բահարիում գտնվող Հատշեպսուտի թաղման տաճարն սկզբնապես սկսվել է որպես Թութմոս II-ի համար նախատեսված տաճար։ Թութմոս III-ն այստեղ ավելի ուշ Հատշեպսուտի պատկերները փոխարինել է Թութմոս II-ի պատկերներով տաճարի այն հատվածներում, որոնք ենթադրվում է, որ նախատեսված են եղել վերջինիս համար, նախքան Հատշեպսուտի կողմից Թութմոս II-ի մահից հետո տաճարին տիրանալը[20]։ Թութմոս II-ը նույնպես նպաստել է Սեմնայում գտնվող Խնումի տաճարի ձևավորմանը[21]։
Այս նոր հնագիտական ապացույցների վերանայումը կհեռացներ մի քանի փաստարկներ, որոնք սովորաբար առաջ են քաշվում ի պաշտպանություն կարճատև թագավորության, հատկապես՝ գերեզմանի բացակայությունը, որը կարող է վերագրվել Թութմոս II-ին, թաղման տաճարի բացակայությունըt և այս փարավոնի կողմից ձեռնարկված որևէ հիմնական աշխատանքների բացակայությունը[22]։ Թութմոս II-ի Կառնակի շինարարական նախագծերը նաև ենթադրում են, որ նրա թագավորությունը տևել է ավելի քան 13 տարի, ոչ թե ընդամենը 3 տարի։
Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հնագետները Անջեյ Նիվինսկու գլխավորությամբ եգիպտական Դեյր էլ-Բահարիում 2020 թվականի մարտին հայտնաբերել են 3500 տարվա վաղեմության գանձատուփ և մի փայտե տուփ[23]։
Քարե սնդուկը բաղկացած էր մի քանի իրերից և բոլորը ծածկված էին կտավով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել է կտավի երեք կապոց։ Նրանցից մեկի ներսում հայտնաբերվել է կրոնական նպատակներով զոհաբերված սագի կմախք։ Երկրորդում սագի ձվեր են եղել։ Ենթադրվում է, որ երրորդ կապոցում եղել է իբիսի ձու, որը խորհրդանշական նշանակություն է ունեցել հին եգիպտացիների համար։ Բացի այդ, փաթեթի ներսում հայտնաբերվել է փոքրիկ փայտե կախազարդի տուփ, որի մեջ հավանաբար Թութմոս II-ի անունն է եղել։
Ըստ Անջեյ Նիվինսկու՝ «Տուփն ինքնին մոտ 40 սմ երկարություն ունի, մի փոքր ավելի պակաս բարձրությամբ։ Այն հիանալի քողարկված էր, կարծես սովորական քարե բլոկ լիներ։ Միայն ավելի ուշադիր նայելուց հետո պարզվեց, որ այն սնդուկ է»[23]։
Արշավանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութմոսի թագադրման ժամանակ Քուշ թագավորությունն ապստամբել է, ինչպես սովորաբար արել է եգիպտական թագավորության փոխանցման ժամանակ։ Նուբիան ամբողջովին հպատակեցվել էր Թութմոս I-ի կողմից[24], բայց որոշ ապստամբներ Խենթենոֆերից ոտքի ելան, և եգիպտական զորքերը նահանջեցին դեպի Թութմոս I-ի կառուցած ամրոցը[25]։ Իր երիտասարդ տարիքի պատճառով Թութմոս II-ը բանակ է ուղարկել Նուբիա, այլ ոչ թե ինքը ղեկավարել այն, բայց կարծես թե հեշտությամբ ճնշել է այս ապստամբությունը իր հոր բանակային ռազմական գեներալների օգնությամբ[26]։ Արշավի մասին պատմել է պատմաբան Հովսեփոսը, որն այն անվանել է Եթովպական պատերազմ։
Թութմոսը նաև կռվել է Սինայում շասու բեդվինների դեմ[14]։ Չնայած այս արշավը կոչվում է աննշան արշավանք, կա մի հատված, որն արձանագրել է Կուրտ Զետեն և նշել, որ դա արշավ էր Վերին Ռետենուում կամ Սիրիայում, որը, ըստ երևույթին, հասել է մինչև Նի կոչվող վայրը, որտեղ Թութմոս I-ը Եփրատն անցնելուց հետո փղեր է որսացել[27]։ Սա միանգամայն հավանական է դրաձնում, որ Շասուների դեմ արշավանքն իրականացվել է դեպի Սիրիա տանող ճանապարհին[27]։
Մումիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութմոս II-ի մումիան հայտնաբերվել է 1881 թվականին բացահայտված Դեյր էլ-Բահարիի DB320 դամբարանում։ Նրա մումիայի հետ հայտնաբերվել են նաև 18-րդ և 19-րդ արքայատոհմերի այլ առաջնորդների մումիաներ, այդ թվում՝ Ահմոս I, Ամենհոտեպ I, Թութմոս I, Թութմոս III, Ռամզես I, Սեթի I, Ռամզես II և Ռամզես IX։ Մումիայի վրա պիտակ է եղել նշումով, որ այն վերափաթաթվել է քսանմեկերորդ արքայատոհմի գահակալության ընթացքում[28]։
Մումիան փաթաթանազերծել է Գաստոն Մասպերոն 1886 թվականի հուլիսի 1-ին։ Ընտանեկան մեծ նմանություն կա Թութմոս I-ի` նրա հավանական հոր մումիայի հետ, քանի որ մումիայի դեմքն ու գլխի ձևը շատ նման են։ Թութմոս II-ի մարմինը մեծապես տուժել է հնագույն դամբարաններ թալանողների պատճառով․ նրա ձախ ձեռքը կոտրվել է ուսահոդից, նախաբազուկն անջատվել է արմունկի հոդում, իսկ աջ թևը կտրվել է արմունկից ներքև։ Նրա որովայնի առջևի պատը և կրծքավանդակի մեծ մասը կոտրվել էին, հնարավոր է, կացնով։ Բացի այդ, նրա աջ ոտքը կտրվել էր մարմնից[29]։ Այս բոլոր վնասվածքները նրան պատճառվել են հետմահու, թեև մարմինը նաև նշաններ է ցույց տվել, որ Թութմոս II-ը հեշտ կյանք չի ունեցել, ինչպես վկայում է Գաստոն Մասպերոյի հետևյալ մեջբերումը.
Նա հազիվ էր հասել երեսուն տարեկանին, երբ զոհ է դարձել մի հիվանդության, որի հետքերը զմռսելու գործընթացը չէր կարող հեռացնել։ Մաշկը կծկված է և ծածկված սպիներով, իսկ գանգի վերին մասը ճաղատ է։ Մարմինը նիհար է և փոքր-ինչ կծկված, և թվում է, թե բացակայել են եռանդն ու մկանային ուժը[30]։ |
Մումիան կրում է CG 61066 գույքագրման համարը[28]։ 2021 թվականի ապրիլին այն Կահիրեի եգիպտական թանգարանից 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան՝ փարավոնների ոսկե շքերթ կոչվող միջոցառման ժամանակ[31]։ Մումիայի ինքնությունը կասկածի տակ է դրվել[28]։ Վերափաթաթման պիտակը, ըստ երևույթին, նույնացնում է նրան որպես Թութմոս II, բայց այն կարող էր տեղափոխված լինել Թութմոս I-ից[28]։
Որպես աստվածաշնչյան փարավոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութմոս II-ը «Ելոց գրքի» փարավոնի առավել հավանական թեկնածուներից է։ Ալֆրեդ Էդերսհայմն իր Հին Կտակարանի Աստվածաշնչի պատմության մեջ առաջարկում է, որ Թութմոա II-ը լավագույնս որակվում է Ելից փարավոն լինելու համար՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նա ունեցել է կարճատև, բարգավաճ թագավորություն, իսկ հետո հանկարծակի փլուզում, առանց որդի թողնելու (բացառությամբ Թութմոս III-ի), որը կփոխարիներ իրեն։ Նրա այրի Հատշեպսուտը նախ դարձել է ռեգենտ Թութմոս III-ի համար, ապա նաև փարավոն իր իրավունքով։ Էդերսհայմը նշում է, որ Թութմոս II-ի մումիան փարավոնների միակ մումիան է, որի վրա կիստաներ կան, ինչը հնարավոր վկայությունն է այն ժանտախտի մասին, որը տարածվել է այդ ժամանակ Եգիպտոսի և Խեթական կայսրություններում[32]։ Բացի այդ, երբ Աստվածաշնչում տրված ժամանակագրությունները հասկանալի լինեն անվանական արժեքով, Ելքը տեղի կունենար մ.թ.ա. 1497 թվականին և մոտավորապես կհամապատասխաներ Թութմոսի թագավորության համընդհանուր ճանաչված թվականներին[33]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Betsy Bryan (2000). «The 18th Dynasty before the Amarna Period». The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. էջ 236.
- ↑ 2,0 2,1 Betsy Bryan, p. 236
- ↑ J. Von Beckerath (1997). Chronologie des Pharaonischen Ägypten, Münchner Ägyptologische Studien 46. Mainz: Philip von Zabern. էջ 201.
- ↑ 4,0 4,1 Grimal, Nicolas (1988). A History of Ancient Egypt. Librairie Arthéme Fayard. էջ 204.
- ↑ Helk, Wolfgang. Schwachstellen der Chronologie-Diskussion. pp. 47–49. Göttinger Miszellen, Göttingen, 1983
- ↑ Shaw, Ian; Nicholson, Paul (1995). The Dictionary of Ancient Egypt. The British Museum Press. էջ 289.
- ↑ 7,0 7,1 Breasted, James Henry (1906). Ancient Records of Egypt, Vol. II. University of Chicago Press. էջ 47.
- ↑ Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. Librairie Arthéme Fayard, 1988. p. 216.
- ↑ Betsy Bryan, pp. 235–236
- ↑ Gabolde, Luc (1987). «La Chronologie du règne de Thoutmosis II, ses conséquences sur la datation des momies royales et leurs répercutions sur l'histoire du développement de la Vallée des Rois». Studien zur Altägyptischen Kultur. 14: 61–87.
- ↑ Gabolde, Luc (1987). «La Chronologie du règne de Thoutmosis II, ses conséquences sur la datation des momies royales et leurs répercutions sur l'histoire du développement de la Vallée des Rois». Studien zur Altägyptischen Kultur. 14: 67–68.
- ↑ J. Von Beckerath, Chronologie des Pharaonischen Ägypten, Münchner Ägyptologische Studien 46 (Philip von Zabern, Mainz: 1997)
- ↑ G. Daressy, Annales du Service des Antiquités de l'Égypte 1, 1900, 90(20)
- ↑ 14,0 14,1 Gardiner, Alan. Egypt of the Pharaohs. p. 180 Oxford University Press, 1964
- ↑ 15,0 15,1 J. Von Beckerath, Chronologie des Pharaonischen Ägypten, Münchner Ägyptologische Studien 46 (Philip von Zabern, Mainz: 1997), p. 121
- ↑ J. von Beckerath, "Nochmals zur Regierung Tuthmosis' II", Studien zur Altägyptischen Kultur 17 (1990), pp. 65–74
- ↑ C. Roerig, "The Building Activities of Thutmose III in the Valley of the Kings", in E.C. Cline, D. O'Connor (eds.), Thutmose III: A New Biography, Ann Arbor 2006, pp. 238–259
- ↑ Luc Gabolde, "La 'cour de fetes' de Thoutmosis II à Karnak", Cahiers de Karnak 9 (1993), pp. 1–100; Luc Gabolde, "Monuments décorés en bas relief aux noms de Thoutmosis II et Hatshepsout à Karnak", Mémoires publiés par les membres de l'Institut Français d'Archéology Orientale (MIFAO) 123 le Cairo 2005.
- ↑ Luc Gabolde, "Monuments décorés en bas relief aux noms de Thoutmosis II et Hatshepsout à Karnak, Mémoires publiés par les membres de l'Institut Français d'Archéology Orientale (MIFAO) 123 le Cairo 2005.
- ↑ Zygmunt Wysocki, "The Temple of Queen Hatshepsut at Deir el-Bahari: Its Original Form", Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts, Abteilung Kairo 42 (1986), pp. 213–228
- ↑ W. V. Davies, "Tombos and the Viceroy Inebny/Amenemnekhu", British Museum Studies in Ancient Egypt and the Sudan 10 (2008), 45f
- ↑ Thomas Schneider, "Contributions to the Chronology of the New Kingdom and the Third Intermediate Period", Egypt and the Levant 20, 2010. p. 393
- ↑ 23,0 23,1 «Stone chest found in ancient temple and containing skeleton of a sacrificial goose could lead to hidden royal tomb». www.thefirstnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Steindorff, George; and Seele, Keith. When Egypt Ruled the East. p. 35. University of Chicago, 1942
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 49. University of Chicago Press, Chicago, 1906
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 50. University of Chicago Press, Chicago, 1906
- ↑ 27,0 27,1 Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 51. University of Chicago Press, Chicago, 1906
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 Habicht, M.E; Bouwman, A.S; Rühli, F.J (2016 թ․ հունվարի 25). «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered». Yearbook of Physical Anthropology. 159 (S61): 216–231. doi:10.1002/ajpa.22909. PMID 26808107.
- ↑ Smith, G Elliot. The Royal Mummies, pp. 28–29. Duckworth, 2000 (reprint).
- ↑ Maspero, Gaston. History Of Egypt, Chaldaea, Syria, Babylonia, and Assyria, Volume 4 (of 12) Project Gutenberg EBook, Release Date: December 16, 2005. EBook #17324.
- ↑ Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Edersheim, A., Old Testament Bible History, originally published 1876-1887, 156563165X, p. 134
- ↑ https://cdn.shopify.com/s/files/1/1835/6621/files/biblical-chronology-masoretic-text.pdf?v=1590710399
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութմոս II» հոդվածին։ |
|