Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր)
Ժանյակագործուհին De kantwerkster | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր |
տարի | 1669-1670 |
բարձրություն | 24.5 |
լայնություն | 21 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | կտավ |
գտնվում է | Room 837? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/lacemaker, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E3%83%AC%E3%83%BC%E3%82%B9%E3%82%92%E7%B7%A8%E3%82%80%E5%A5%B3%E3%80%8B, http://www.louvre.fr/zh/oeuvre-notices/《织花边的少女》, https://www.wga.hu/html/v/vermeer/03d/30lacem.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03d/30lacem0.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03d/30lacem1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Lacemaker by Johannes Vermeer Վիքիպահեստում |
Ժանյակագործուհին (հոլ.՝ De kantwerkster), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի (1632—1675) նկարը։ Նկարն ավարտել է 1669—1670 թվականներին։ Գտնվում է Լուվրի թանգարանում (Փարիզ)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է դեղին հագուստով աղջիկ։ Ձախ ձեռքում բռնել է մի զույգ իլիկ և զգուշությամբ գնդասեղը մտցնում է բարձիկի մեջ, որի վրա ժանյակ է գործում։ «Ժանյակագործուհին» Յան Վերմեերի ամենափոքր և ամենայուրահատուկ նկարն է (24.5 սմ x 21 սմ)[2][3].
Նկարիչն աղջկան պատկերել է սպիտակ պատին հակառակ նստած։ Ամենայն հավանականությամբ Վերմեերը դա արել է, որպեսզի դիտողը չշեղվի աղջկա կերպարից հետևի ֆոնին պատկերված այլ պատկերների վրա։ Նախքան «Ժանյակագործուհին» նկարելը Վերմեերը հանգամանորեն մտածել է, ինչպես «Աստղագետը» և «Աշխարհագրագետը» նկարները նկարելուց առաջ[4]։ Հնարավոր է, որ նկարը ստեղծելիս նկարիչն օգտագործել է տեսախցիկ-օբսկուրա, քանի որ նկարում կարելի է տեսնել օպտիկական շատ էֆեկտներ, օրինակ՝ լղոզված առջևի պլանը[2]։ Վերմեերը առաջարկել է բարոկկո ժամանակաշրջանի հոլանդական գեղանկարչությանն անսովոր ցայտունության խորության եղանակը, որն արտահայտվում է կտավի՝ ֆոկուսից դուրս գտնվող հատվածները տեսանելի դարձնելու միջոցով[5]։
«Ժանեկագործուհին» նկարում նկարիչը պատկերել է աղջկա կերպարը կազմող տարբեր մասնիկներ, ինչպես նաև օբյեկտներ, որոնց հետ նա աշխատում է աբստրակտ եղանակով։ Աղջկա ձեռքերը, գանգուրները, ինչպես նաև աչքերն ու քիթը պատկերված են աբստրակտ ձևով, որը բնորոշ չէ բարոկկո ժամանակաշրջանի գեղանկարչությանը, որում ապրել և ստեղծագործել է Յան Վերմեերը։ Բացի այդ, նկարում կարմիր և սպիտակ ժանյակները պատկերված են այնպես, ասես թափվում են բարձի կարերից[3]։ Այդ «լղոզված» թելերը հակադրվում են ժանյակի այն ճշգրտությանը, որով աշխատում է աղջիկը[2]։
Համեմատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերմեերի նկարը հաճախ համեմատվում է հոլանդացի նկարիչ Կասպար Նեչերի համանուն նկարի հետ, չնայած Վերմեերի նկարը խիստ տարբերվում է վերջինից իր տրամադրությամբ։ Կասպար Նեչերի նկարում աղջկա կոշիկներն ու ծնկներին դրված միդիաների խեցիները ունեն սեռական երանգավորում։ Բացի այդ, Նեչերի նկարում կոշիկները հավանաբար աղջկան չեն պատկանում, ինչը ևս մեկ անգամ ակնարկում է սեռական ենթատեքստի մասին[6]։
Պատմաբան Լորենս Գոունգը նշում է.
«Վերմեերը հասել է հասունության գագաթնակետին։ Ընդլայնելու հնարավորություն չկա, քանի որ բացահայտված չէր համապարփակ ոճ։ Մենք երբեք չենք ունենում առատության այն զգացումը, որը տալիս էին այն դարաշրջանին բնորոշ ստեղծագործությունները, այն իմաստով, որ դրանք բաց են, պատրաստ` աշխատելու։ Կա միայն «Ժանեկագործուհին», և մենք չենք կարող այն պատկերացնել այլ կերպ։ Դա միակ և ամբողջական բնորոշումն է»[7] |
:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bonafoux, Pascal. Vermeer. New York։ Konecky & Konecky, 1992. BBS Publishing Corporation, 2000, ISBN 1-56852-308-4 (անգլ.)
- Gowing, Lawrence. Vermeer. University of California Press, 1950 (անգլ.)
- Huerta, Robert D. Giants of Delft. Bucknell University Press, 2003. ISBN 0-8387-5538-0 (անգլ.)
- Huerta, Robert D. Vermeer and Plato: Painting the Ideal. Bucknell University Press, 2005. ISBN 0-8387-5606-9 (անգլ.)
- Wheelock, Arthur K. Vermeer: The Complete Works. New York։ Harry N. Abrams, 1997. ISBN 0-8109-2751-9 (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rkd.nl/explore/images/242358
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bonafoux, 66
- ↑ 3,0 3,1 Huerta (2005), 38
- ↑ Wheelock, 114
- ↑ Huerta (2003), 46
- ↑ Nash, John. Vermeer. Scala, 1991. ISBN 1-870248-63-5. See extract: "[1] Արխիվացված 2018-02-16 Wayback Machine".
- ↑ Gowing, 55
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր) կատեգորիայում։ |
|