Ժու Լուլու(Չինարեն) 周璐璐, մարտի 19, 1988(1988-03-19), Muping District, Յանթայ, Շանդուն, Չինաստան), չինացի ծանրամարտուհի, օլիմպիական չեմպիոնուհի։ 1999 թ. ընդունվել է հայրենի գավառի մարզադպրոցը, որտեղ զբաղվել է ծանրամարտով։ 2001 թ. տեղափոխվել է Յանտայի մարզադպրոց, 2003 թ. ընդգրկվել է նահանգային հավաքականի կազմում։
2009 թ. ՉԺՀ-ի ազգերի 11-րդ սպարտակիադայում Ժու Լուլուն զբաղեցրել է 2-րդ տեղը։ 2011 թ. նա նվաճել է աշխարհի առաջնության, իսկ 2012 թ. Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ սահմանել է համաշխարհային նոր ռեկորդներ։ 2011 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես գալով կանանց գերծանր քաշային կարգում՝ երկամարտում գրանցել է 328 կիլոգրամ արդյունք[1], իսկ 2012 թվականին Լոնդոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում մրցել է կանանց +75 կիլոգրամ քաշային կարգում և երկամարտում ցույց տվել 333 կգ արդյունք[2][3]։