Իմամություն (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Իմամությունը (արաբերեն իմամ-առաջնորդ բառից),
- մուսուլմանական աստվածապետական պետությունների ղեկավարների՝ արաբական Օմայան (632-750), Աբբասյան (750-1517) և Ֆաթիմյան (909-1171) խալիֆների, Օսմանյան սուլթանների (1517-1922) և Զեյդական միապետների (Հյուսիսային Իրանում՝ 9-12-րդ դարերում, Եմենում՝ 901-1962) հոգևոր գերագույն պետի պաշտոնը։
- Իսլամի շիա ուղղության գերագույն առաջնորդի պաշտոնը, որը 661-878 թվականներինին Ալի խալիֆից ժառանգաբար փոխանցվել է նրա տոհմի ավագ ներկայացուցիչներին։ Իսմաիլական-կարմաթական աղանդի համար 7, իսկ իմամական աղանդի համար 12 իմամներից հետո իմամությունը դառնում է «թաքուն» և վերածվում մահդիականության (մեսիականության)։
- Իսլամի սուննի ուղղության կրոնա-իրավական 4 հոսանքների հիմնադիրների՝ Աբու Հանիֆայի (699-767), Մալիք իբն Անասի (715- 795), Շաֆիի (767-820) և Ահմադ իբն Հանբալի (780-855) պատվավոր տիտղոսը։
- Ցարիզմի գաղութատիրական քաղաքականության դեմ Հյուսիսային Կովկասի լեռնականների պայքարի ժամանակաշրջանում 1820 թվականների վերջից մյուրիդականության ստեղծած պետությունը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 322)։ |