Ինգրիդ Բետանկուր
Ինգրիդ Բետանկուր իսպ.՝ Ingrid Betancourt Pulecio | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1961[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Կոլումբիա և Սեյշելյան կղզիներ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Lycée français Louis Pasteur? և Harris Manchester College? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Fabrice Delloye? և Juan Carlos Lecompte? |
Ծնողներ | հայր՝ Gabriel Betancourt Mejía?, մայր՝ Yolanda Pulecio? |
Զբաղեցրած պաշտոններ | Կոլումբիայի ներկայացուցիչների պալատի անդամ և member of the Senate of Colombia? |
Կուսակցություն | Կոլումբիայի լիբերալ կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Mélanie Delloye-Betancourt? |
Íngrid Betancourt Վիքիպահեստում |
Ինգրիդ Բետանկուր (դեկտեմբերի 25, 1961[1][2][3][…], Բոգոտա, Կոլումբիա[4]), կոլումբիացի քաղաքական գործիչ, սենատոր (1998-2002), 2002 թվականի Կոլումբիայի նախագահական ընտրությունների թեկնածու։ Ավելի քան 6 տարի անցկացրել է որպես պատանդ՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ձեռքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բետանկուրը ծնվել է Կոլումբիայի Բոգոտա քաղաքում։ Նրա մայրը՝ Յոլանդա Պուլեցիոն, նախկին գեղեցկության թագուհին, որը հայտնի էր լքված երեխաներին ապաստան տալով, աշխատում էր Կոնգրեսում՝ ներկայացնելով Բոգոտայի աղքատ հարավային շրջանները։ Բետանկուրի հայրը՝ Գաբրիել Բետանկուրը, կրթության նախարար էր, ինչպես լիբերալ, այնպես էլ պահպանողական կառավարություններում (նախագահ Ռոխաս Պինիլա և նախագահ Լյերաս Ռեստրեպո), ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) տնօրենի օգնական, այնուհետև Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոլումբիայի դեսպան և ղեկավարել է առաջընթացի դաշինքի կրթության հանձնաժողովը Վաշինգտոնում՝ Քենեդիի օրոք։
Ավարտելով Բոգոտայի ֆրանսիական ճեմարանը՝ ընդունվել Է Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտ։ 1980 թվականին ծանոթացել է ֆրանսիացի դիվանագետ Ֆաբրիս Դելեի հետ։ Շուտով նրանք ամուսնացան։ Առաջին ամուսնությունից նա արդեն որդի ուներ, Ինգրիդը ունեցավ ևս երկու երեխա՝ դուստր Մելանին (1985) և որդի Լորենցոնին (1988)։ Չնայած դրան, շուտով ամուսինները բաժանվեցին։ Ամուսնալուծությունից հետո Ինգրիդը երեխաների հետ վերադարձավ Կոլումբիա, բայց պահպանեց Ֆրանսիայի քաղաքացիությունը։
Երկրորդ անգամ նա ամուսնանում է Կոլումբիայում 1997։
1990 թվականից Ինգրիդ Բետանկուրն աշխատել է Հանրապետության ֆինանսների նախարարությունում, իսկ 1994 թվականին դարձել է Կոլումբիայի խորհրդարանի պատգամավոր։ Նա Լիբերալ կուսակցության ակտիվիստ էր, բայց, ի նշան բողոքի ռեժիմի կոռումպացված լինելու դեմ, նախագահ Էռնեստո Սամպերան լքեց այն, որից հետո ստեղծեց և ղեկավարեց «Կանաչ թթվածին» բնապահպանական շարժումը։
1998 թվականի հուլիսին Բետանկուրը հաղթում է Սենատի ընտրություններում՝ անկախ թեկնածուների շրջանում հավաքելով ամենաշատ ձայները։ 2002 թվականին առաջադրվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնում։ Այն ժամանակ հարցումները նրան տվել էին ձայների ընդամենը մեկ տոկոսը։
Գերևարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի փետրվարի 23-ին, երկրի հարավային շրջաններով ուղևորության ժամանակ, Բետանկուրը պատանդ վերցվեց Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ազգային ազատագրական կազմակերպության կողմից (հապ. РВСК, իսպ.՝ FARC)։ Պատանդների թվում էր նաև Կլարա Ռոխասը՝ Բետանկուրի օգնականը
Նախագահական մրցավազքում (2002 թվականի մայիսի 26) հաղթած Ալվարո Ուրիբեն, ինչպես նաև Վենեսուելայի՝ նախագահ Ուգո Չավեսը և ֆրանսիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ջանքեր են գործադրել Բետանկուրին գերությունից ազատելու համար։
2007 թվականի հոկտեմբերին երկար ժամանակ անց առաջին անգամ հրապարակվել է պատանդի պատկերը. Բետանկուրի դեմքը հյուծված էր թվում, նա ինքն էլ շատ նիհար էր։ Այդ ժամանակ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ նրա մոտ զարգանում է հեպատիտի ձևերից մեկը։ Բայց երբ 2008-ի հունվարին Ուգո Չավեսի ջանքերի շնորհիվ FARC-ի գերությունից ազատ արձակվեցին մի շարք պատանդներ, այդ թվում՝ Կլարա Ռոխասը, սակայն Բետանկուրը նրանց շարքերում չէր։
2008 թվականի ապրիլին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզին մարդասիրական առաքելություն ուղարկեց Կոլումբիա՝ Բետանկուրն ազատելու համար, սակայն կրկին ապարդյուն։
Այն ժամանակ, երբ Բետանկուրը գերության մեջ էր, նրա երեխաները՝ որդին՝ Լորենցոն և դուստրը՝ Մելանին, բազմիցս մասնակցել են նրան սատարող հանրահավաքներին, հայտարարություններ արել մամուլի համար։ Այսպես, 2008 թվականի ապրիլի սկզբին Լորենցո Դելլո-Բետանկուրը «Radio France International»-ի եթերում կոչ արեց բոլոր ջանքերը գործադրել մորն ազատելու համար։
Ազատագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայի ժամանակով կեսգիշերին մոտ լուր եկավ այն մասին, որ Ինգրադում Բետանկուրն ազատ է արձակվել «Շահով» հատուկ գործողության արդյունքում (ֆր.՝ Opération Jaque, իսպ.՝ Operación Jaque)։
2006-2008 թվականներին ուսանող Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի ապագա վարչապետը, Sciences Po-ում համախմբվեցին մի խումբ քաղաքական ակտիվիստներ՝ սենատոր Ինգրիդ Բետանկուրին երկարամյա գերությունից ազատելու համար, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ուներ։ Ատալը գլխավորեց ակտիվիստների լայն շարժումը, որոնք հասան նրան, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մարդասիրական առաքելություն ուղարկի Կոլումբիա՝ Բետանկուրին ազատելու համար, իսկ այդ անարդյունք առաքելությունից հետո Ատալը շարունակեց պայքարը Բետանկուրին ազատելու համար։ Նրա ազատ արձակումը նշանակալի քաղաքական նվաճում էր, և ինքը՝ Գաբրիել Ատալը, Ինգրիդ Բետանկուրի հետ միասին, հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում։ «Le jour où je rencontre Ingrid Betancourt»-ը և Գաբրիել Ատտալի լուսանկարը, ով ներկա է եղել Ինգրիդ Բետանկուրի հետ հանդիպմանը՝ որպես պատանդ վեց տարվա գերությունից ազատվելուց հետո[8]։
Ազատ արձակվելուց հետո տրված մամուլի ասուլիսներում Բետանկուրը զերծ մնաց հայտարարություններից այն մասին, թե ինչ պայմաններում են իրեն պահել FARC-ի մարտիկները, ինչպես նաև այն մասին, թե արդյոք նա կշարունակի մնալ քաղաքականությանը։ Բետանկուրը նաև խոստովանել է, որ վեց տարի պատանդ մնալուց հետո FARC-ը փոխել է իր տեսակետը Սուրբ Գրքի վերաբերյալ։ «Երջանկության հրահանգ կա, և Այն կոչվում է Աստվածաշունչ», հայտարարել է Ի. Բետանկուրը մամուլի ասուլիսի ժամանակ[9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունիսի 14-ին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hollar S. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12360589X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2008-ingrid-betancourt.html?especifica=0
- ↑ https://www.bbc.com/news/world-24579511
- ↑ https://www.m100potsdam.org/participants/preistraeger/ingrid-betancourt/
- ↑ Gabriel Attal : "Le jour où je rencontre Ingrid Betancourt"[1] Արխիվացված 2023-10-01 Wayback Machine
- ↑ Интерфакс-религии.Ру (2008 թ․ սեպտեմբերի 3). «Ингрид Бетанкур после шести лет плена перестала считать Библию "старой пыльной книгой"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Вести.Ру (2008 թ․ հուլիսի 14). «Ингрид Бетанкур награждена орденом Почетного легиона». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ингрид Бетанкур. Биографическая справка
- Ингрид Бетанкур: Что я узнала о страхе и вере за 6 лет плена
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բետանկուր» հոդվածին։ |
|