Իոն Կաննա
Իոն Կաննա ռումիներեն՝ Ion Canna | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15 (28), 1902 |
Ծննդավայր | Goian, Administrative-Territorial Units of the Left Bank of the Dniester, Մոլդովա |
Վախճանվել է | հունվարի 27, 1979 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, հեղափոխական, ռազմական գործիչ, թարգմանիչ և ուսուցիչ |
Լեզու | մոլդովերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | սոցիալիստական ռեալիզմ |
Գրական ուղղություններ | Պրոլետկուլտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Իոն Կաննա (Իվան Կաննա, մոլդ.՝ Ion Canna, հունվարի 15 (28), 1902, Goian, Administrative-Territorial Units of the Left Bank of the Dniester, Մոլդովա - հունվարի 27, 1979, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի գրող, թարգմանիչ։ ԽՍՀՄ և Մոլդովայի ԽՍՀ գրողների միության անդամ, եղել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության նախագահ։ Մոլդովայի խորհրդային գրականության հիմնադիրներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոն Կաննան ծնվել է 1902 թվականին Խերսոնի մարզի Գոյանի գյուղում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին որպես կամավոր հանդես է եկել Կարմիր բանակի շարքերում։ Ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է։ Վերադառնալով հայրենի գյուղ՝ դարձել է ակտիվիստ, ընտրվել է Դոելբանսկի գործադիր կոմիտեի քարտուղար։ Ավելի ուշ կրթություն ստանալով՝ աշխատել է որպես ուսուցիչ։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Մեծ հայրենական պատերազմի տարիներին եղել է Մոսկվայում, աշխատել է համամիութենական ռադիոհեռարձակման կոմիտեում, միաժամանակ եղել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության նախագահը։ Եղել է ԽՍՀՄ և Մոլդովայի ԽՍՀ գրողների միության անդամ։ Ետպատերազմյան տարիներին եղել է «Սկինտեյա լենինիստե» դպրոցական գրական-գեղարվեստական հանդեսի պատասխանատու քարտուղարը, աշխատել է «Մոլոդովա Սոչիալիստե» թերթում։ Եղել է Մոլդովայի գերագույն խորհրդի 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր[1][2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1926-1927 թվականներին[3]։
- «Պատմվածքների ժողովածու», 1940
- «Նախկին ստրուկի պատմությունը», 1941
- «Դնեպրի ափին», 1946
- «Անտառների դուստրը», 1945
- «Ընտիր պատմվածքներ», 1948
- «Առավոտը Դնեպրի վրա», 1951
- «Մայր», 1947
1946-1956 թվականներին համագործակցել է մոլդովական կինոյի հետ որպես թարգմանիչ և կրկնօրինակող։
- «Լենինը Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ»
- «Լենինը 1918 թվականին»
- «Չապաև»
- «Երիտասարդ գվարդիա»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Канна Ион - писатель». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Ion Kanna
- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Koroban, V. Ion Kanna. Kishinev, 1953.
- Shpak, I. Skriitorii Moldovei Sovetiche: Indiche biobibliografik. Kishinev, 1969.
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 28 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Մոլդովայում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1979 մահեր
- Քիշնև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մոլդովացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ