Իվան Կարպով
Իվան Կարպով | |
---|---|
ռուս.՝ Иван Карпов | |
հուլիսի 21, 1927 - նոյեմբերի 4, 1956 (29 տարեկան) | |
Ծննդավայր | Գարուսովո, Օպոչկայի գավառ, Պսկովի նահանգ |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1945-1956 |
Կոչում | գվարդիայի ավագ լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հունգարական հեղափոխություն և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Իվան Յակովլևիչ Կարպով (ռուս.՝ Иван Яковлевич Карпов, 21 հուլիսի, 1927, Գարուսովո, Օպոչկայի գավառ, Պսկովի նահանգ – 4 նոյեմբերի, 1956, Բուդապեշտ, Հունգարիա), Խորհրդային բանակի ավագ լեյտենանտ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956)[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Կարպովը ծնվել է 1927 թվականի հուլիսի 21-ին Ռուսաստանի Պսկովի նահանգի Օպոչկայի գավառի Գարուսովո գյուղում (ներկայում՝ Օպոչեցկի շրջան, Պսկովի մարզ)։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա հայրը գնդակահարվել է գերմանացիների կողմից պարտիզանների հետ կապ ունենալու համար։ Դրանից հետո Իվան Կարպովը միացել է պարտիզաններին, մասնակցել մարտական գործողություններին։ 1945 թվականի ապրիլին Իվան Կարպովը զորակոչվել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ 1951 թվականին նա ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացը, 1952 թվականին՝ Չերնովիցիի հետևակային ուսումնարանը։ 1956 թվականի աշնանն Իվան Կարպովը ծառայում էր Մերձկարպատյան ռազմական շրջանում․ նա եղել է 38-րդ բանակի 128-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 73-րդ գվարդիական առանձին հետախուզական գումարտակի մոտոցիկլային դասակի հրամանատար[3]։
1956 թվականի հոկտեմբերին Իվան Կարպովն իր դիվիզիայի կազմում մեկնել է Հունգարական Ժողովրդական Հանրապետություն և ակտիվորեն մասնակցել հունգարացի ապստամբների դեմ մղված մարտական գործողություններին։ 1956 թվականի նոյեմբերի 4-ին նրա դասակը մասնակցել է Բուդապեշտի Յուլե պողոտայում գտնվող «Կորվին» կինոթատրոնի շենքի գրոհին, որտեղ տեղակայված էր ապստամբության կենտրոնը։ Այդ մարտում Իվան Կարպովը զոհվել է։ Թաղված է Բուդապեշտի Կերեպեշի գերեզմանատանը[3]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով «ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար» գվարդիայի ավագ լեյտենանտ Իվան Կարպովին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Նա պարգևատրվել է նաև Լենինի շքանշանով և այլ մեդալներով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иван Яковлевич Карпов(չաշխատող հղում)
- ↑ Կարպով Իվան Յակովլևիչ
- ↑ 3,0 3,1 3,2 «Իվան Կարպովը «Երկրի հերոսները» կայքում». warheroes.ru. Վերցված է 30 հոկտեմբերի, 2016-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
- Подвиги героев бессмертны. — Псков, 2005.
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Նոյեմբերի 4 մահեր
- 1956 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ