Լեոնելլո Վենտուրի (իտալ.՝ Lionello Venturi, ապրիլի 25, 1885(1885-04-25)[1][2][3][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4][3] - օգոստոսի 14, 1961(1961-08-14)[4][1][5][…] կամ օգոստոսի 15, 1961(1961-08-15)[3], Հռոմ, Իտալիա[4][3]), իտալացի արվեստաբան։ «Իտալական արվեստի պատմություն» (1901-1940, 11 հատորով) կապիտալ աշխատության հեղինակ Ադոլֆո Վենտուրի (1856-1941) որդին և աշակերտը։ Թուրինի (1915-1932) և Հռոմի (1945 թվականից)․ համալսարանների պրոֆեսոր։ Հրաժարվելով ֆաշիզմին հավատարմության երդում տալուց, ապրել է Ֆրանսիայում (1932-1939) և ԱՄՆ-ում (1939-1944)։ Վենտուրի աշխատությունները նվիրված են արվեստի պատմությանն ու արվեստագիտությանը («Զորջոնեն և ջորջոնիզմը», 1913, «Գեղարվեստական քննադատության պատմություն», 1936, «Աեզան», 1936, «Գեղանկարչությունը և գեղանկարիչները», 1945, «իտալական գեղանկարչությունը», 3 հ․, 1950-1952), աչքի են ընկնում վառ ու դիպուկ բնորոշումներով, պատմական մեծ պրոբլեմների համարձակ հարցադրումներով։ Միաժամանակ Բ․ Կրոչեի հետևորդ Վենտուրի իդեալիստական մեթոդաբանությունը նրան հանգեցրել է անհատական ինքնարտահայաման բացարձակ ազատությունը գեղարվեստական հիմնական չափանիշ ընդունելուն, իսկ ապա նաև՝ ֆորմալիստական արվեստի ջատագովության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 377)։