Լիա Օսիպյան
Լիա Օսիպյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1930 (94 տարեկան) կամ 1930[1][2][3] Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բուսաբան, սնկաբան և ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն, Բույսերի ֆիզիոլոգիա և Սնկաբանություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1952) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972) և ակադեմիկոս (1996) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն և գերմաներեն |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Osipian |
Լիա Լևոնի Օսիպյան (հունվարի 15, 1930 կամ 1930[1][2][3], Երևան), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[4]։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։
Ակնաբան Տատյանա Հովսեփյանի քույրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-1961 թվականներին՝ ԵՊՀ ԳՀ բաժանմունքի գիտքարտուղար, 1971-2005 թվականներին՝ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, 1985-1990 թվականներին և 1999-2000 թվականներին, միաժամանակ՝ նույն ֆակուլտետի դեկան։ Նյու Յորքի ԳԱ անդամ (1995 թվականից)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են տեսական և կիրառական սնկաբանության, սնկերի տեսակային կազմի, կարգաբանության, էկոլոգիայի, ֆիզիոլոգիական ակտիվության հարցերին։ ՀՀ-ում սնկաբանության փորձարար, ուղղության հիմնադիրն է։ Մշակել է դեյտերոմիցետների կենսական ձևերի դասակարգումը, ուսումնասիրել արտասովոր պայմանների ազդեցությունը սնկերի կենսաբանական ակտիվության վրա։ «Ստորակարգ բույսերի հիմնական խմբերի լատիներեն-ռուսերեն-հայերեն դասակարգումը» (1987) գրքի կազմողներից է[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Паразитные гифальные грибы Армянской ССР, Е., 1962
- Гифальные грибы, Е., 1975
- Определитель грибов Закавказья, Е., 1985 (համահեղինակ).
- Ջրիմուռների, սնկերի և քարաքոսների հիմնական խմբերի դասակարգումը, Ե., 2003[6]:
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 International Plant Names Index — 1999.
- ↑ 2,0 2,1 author citation
- ↑ 3,0 3,1 Harvard University Herbaria & Libraries Index of Botanists — Harvard University Herbaria and Libraries.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լիա Օսիպյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- Հունվարի 15 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կին գիտնականներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Հայ բուսաբաններ
- Հայ գիտնականներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ սնկաբաններ
- Հայ ֆիզիոլոգներ
- Խորհրդահայեր
- 21-րդ դարի հայ կանայք
- 20-րդ դարի հայ կանայք