Jump to content

Լիհուլա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիհուլա ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՏեղագրությունԷստոնիա Լիհուլա, Լիհուլա շրջան, Էստոնիա
Վարչական միավորLääneranna Rural Municipality?
Երկիր Էստոնիա
Շինանյութքար
Ընթացիկ վիճակավերակներ
Քարտեզ
Քարտեզ
 Lihula Castle Վիքիպահեստում

Լիհուլա ամրոց (էստ․՝ Lihula linnus), Էզելյան եպիսկոպոսության ամրոցը, որի ավերակները գտնվում են Էստոնիայի Լիհուլա շրջանի Լիհուլա քաղաքում[1]։

Ամրոցը կառուցվել է դեռ XIII-րդ դարում էստերի հնագույն բնակավայրի տեղում։ Ամրոցը կառուցված էր բլրի վրա և շրջապատված էր կիսաշրջանաձև արհեստական ջրանցքով։ Ամրոցի ընդհանոր տարածքը շրջապատված էր բարձր պարսպով ու բաժանված էր երկու հավասար մասի. դրանցից մեկը պատկանում էր Լիվոնյան օրդենին, մյուսը՝ Էզելյան եպիսկոպոսությանը։

1211 թվականին Ռիգայի եպիսկոպոս Ալբերտը Լիհուլայի, իսկ հետագայում նաև ողջ Էստոնիայի եպիսկոպոս է նշանակում Դյունամյունդյան մենաստանի աբբա Թեոդերիխին, որի նստավայրն էր դառնալու Լիհուլա ամրոսը խաչակիրների գրավումից հետո։ 1220 թ.եպիսկոպոս Ալբերտը Լիհուլայի ու Էստոնիայի եպիսկոպոս է նշանակում իր եղբորը՝ Գերմանին։

1220 թվականին Լիհուլայի ճակատամարտի ընթացքում շվեդները գրավեցին էստերի քաղաքը, սակայն նույն տարում էստերը նրանց դուրս վռնդեցի ու հրդեհեցին քաղաքը, որի շինությունների մեծ մասը փայտից էին։ 1234-51 թվականներին Լիհուլա ամրոցը եղել է Էզելյան եպիսկոպոսի նստավայր։ Լիհուլայի քարե բերդը կառուցվել է 1238-1242 թվականներին Սուսերակիրների օրդենի ու Էզելյան եպիսկոպոսության կողմից։ 1238 թվականին եպիսկոպոսը ամրոցը բաժանում է երկու մասի. ամրոցի դարպասներն ու դրանց վերևում գտնվող աշտարակը անցնում է եպիսկոպոսի զինվորներին։ Եպիսկոպոսը պարտավորվում է հետագայում նոր աշտարակներ չկառուցել։ 1241-1247 թվականներին ամրոցը շարունակում է մնալ Լիվոնյան օրդենի ղեկավարների նստավայր, իսկ մինչև 1251 թվականը՝ նաև եպիսկոպոսի նաստավայր։

Ամրոցի հարավային կողմում նույնպես անցկացվում է ջրանցք, ամրացվում են բերդի անպաշտպան հատվածները, իսկ 16-րդ դարում կառուցվում են երկու նոր բաստիոն ու ջրանցք։

Ամրոցն ավերվել է Լիվոնյան պատերազմի ժամանակ և այլևս չի վերականգնվել։ Ամրոցը հիշատակվում է Տյազինի հաշտության պայմանագրում, որով ռուսները, ի թիվս այլ ամրոցների, հրաժարվում են նաև Լիհուլայի ամրոցից։

Ներկայում Լիհուլայի ամրոցի տարածքում կատարվում են հնագիտական պեղումներ, փորձ է արվում հնարավորինս պահպանել մնացած ավերակները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lihula linnus. Eesti entsüklopeedia

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]