Լոգոթերապիա
Լոգոթերապիա, էքզիստենցիալ հոգեբանության տեսակներից մեկը՝ հիմնված գոյության իմաստի որոնման և վերլուծման վրա։ Մշակվել է Վիկտոր Ֆրանկլի կողմից, 20-րդ դարի կեսերին[1]։
Հիմնական հայեցակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն լոգոթերապիայի, մարդկային վարքի շարժիչ ուժը հանդիսանում է՝ արտաքին աշխարհում կյանքի իմաստը գտնելը և իրականացնելը։ Ֆրանկլի կարծիքով զուտ մարդկային առանցքային հատկություններից մեկը հանդիսանում է ձգտումը իմաստի նկատմամբ, որը Ֆրանկլը ըստ էության հակադրեց Ադլերի՝ ղեկավարման ձգտմանը և Ֆրոյդի հաճույքի սկզբունքին։ Ֆրանկլը կարծում էր, որ ձգտումը դեպի իմաստ, մարդու մեջ մոտիվացնող է և մարդիկ կարիք ունեն ոչ թե անհանգստությունից զուրկ վիճակների, այլ լարված կերպով իմաստի ձգտման, որը արժանի է նրանց։ Երբ իմաստի ձգտումը ֆրուստրացվում է, առաջանում է ապատիա, ձանձրույթ[2]։
Ըստ Ֆրանկլի մարդու վիճակը, երբ նրա մոտ ֆրուստրատիվ ձգտում է դեպի իմաստ, անվանվում է էքզիստենցիալ վակուում, որի մասին գրում էին փիլիսոփա-էքզիսցիոնալիստները։ Լոգոտերապիայի համաձայն էքզիստենցիոնալ վակուումը կարող է հանգեցնել նևրոզի, կլինիկական ախտանշաբանության։
1950-1960 - ական թվականներին Ֆրանկը արձանագում է կյանքի իմաստի կորստի տարածումը։ Համաձայն նրա կատարած վիճակագրության, այդ ժամանակ մեծանում է դեպրեսիայով, թմրամոլությամբ, հարբեցողությամբ հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև մեծանում է ագրեսիվությունը[2]։ Ի տարբերություն Ֆրոյդի, ով գտնում էր, որ ագրեսիան առաջանում է ճնշված սեռական բնազդներից, Ֆրանկլը ագրեսիայի կարևոր պատճառ էր համարում կյանքի իմաստի բացակայությունը։ Նրա կարծիքով հարբեցողները և թմրամոլները մարդիկ են, ովքեր չունեն կյանքի իմաստ կամ էլ կորցրել են դրա իմաստը, ովքեր զգում են էքզիսցիոնալ վակուում, ներքին դատարկություն, գոյության անիմաստություն։
Ֆրանկլի կարծիքով իմաստը բացառապես սուբյեկտիվ չէ, մարդը այն չի հնարում, այլ գտնում է շրջապատող աշխարհում[3]։ Ֆրանկլը նշում է երեք ուղիներ, որոնցով մարդ կարող է իր կյանքը իմաստավորել։
- Գիտակցություն
- Նոր փորձի ձեռքբերում կամ կյանքի ճանապարհին նոր մարդու հետ հանդիպում
- Տառապանքների մեջ իմաստի որոնում
Ֆրանկլը ընդգծում է, որ երրորդ ուղին՝ տառապանքների մեջ իմաստի որոնումը, պետք է կիրառել միայն այն դեպքում, եթե նախորդ երկուսը անհասանելի են։ Ֆրանկլը երրորդ ուղին բացահայտեց իր համար, հոլոքոստի ժամանակ, երբ գտնվում էր ճամբարում այդ ուղին օգնեց նրան հաղթահարել դաժան կտտանքները։ Իր գրքի մեջ Ֆրանկլը բերում է տառապանքների մեջ իմաստի հայտնաբերման հետևյալ օրինակը։
Լոգոթերապիայի մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոգոթերապիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոգոթերապիայի մեջ մշակվել է լոգոանալիզի մեթոդը այցելույի արժեքների և կյանքի ուսումնասիրման համար։ Այն մշակել է ամերիկացի Ջեյմս Կրամբոն, Վիկտոր Ֆրանկլայի աշակերտներից մեկը։ Մեթոդը հնարավորություն է տալիս կատարել այցելույի կյանքի մանրակրկիտ ինվենտարիզացիա։ Լոգոանալիզի մեջ օգտագործվում են երկու հիմնական տեխնիկա՝ գիտակցական դաշտի ընդարձակում և ստեղծագործական երևակայության խթանում։
Պարադոքսալ մտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոբիաների և Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բուժման համար Ֆրանկլը առաջարկեց պարադոքսալ մտադրությունը։ Այդ մեթոդիկայի սահմաններում այցելույին, ով օրինակ ունի որոշակի ֆոբիա, առաջարկվում է պարոդոքսալ փորձ, ինչից նա ամենից շատը վախենում է։ Դա կարող է լինել օբյեկտ, գործողություն կամ իրավիճակ, որի մեջ այցելուն վախենում է հայտնվել։
Դերեֆլեքսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեֆլեքսիա մեթոդի նշանակությունը այն է, որ հաղթահարի ինքնադիտողության հարկադրական միտումը, որը դառնում է չափազանց բարձր։ Անձին խորհուրդ է տրվում ուշադրությունը իրենից տեղափոխել արժեքների և իմաստի վրա, որը նա կարող է մարմնավորել շրջակա աշխարհում։ Ֆրանկլը այդպես է նկարագրել դերեֆլեքսիան։
Դերեֆրեկսիայի միջոցով այցելուն հնարավորություն է ստանում արհամարհել իր նևրոզը, կենտրոնացնելով իր ուշադրությունը կողմնակի այլ երևույթների վրա։ Նա ուղղում է իր ուշադրությունը կյանքի, լիովին հավանական իմաստների և արժեքների վրա, որոնք անմիջականորեն առնչվում են նրա անձնական հնարավորությունների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Адлер, Альфред. Наука жить. Port-Royal. ISBN 966-7068-01-3.
- ↑ 2,0 2,1 Frankl, Viktor (2006 թ․ հունիսի 1). Man's Search for Meaning. Beacon Press. ISBN 978-0-8070-1427-1. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Владимир Леви, «Куда жить», с. 4». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frankl, Viktor Man's Search for Meaning. An Introduction to Logotherapy, Beacon Press, Boston, MA, 2006. 978-0-8070-1427-1
- Frankl, Viktor (12 October 1986). The Doctor and the Soul: From Psychotherapy to Logotherapy. Random House Digital, Inc. 978-0-394-74317-2. Retrieved 17 May 2012.
- Frankl, Viktor Psychotherapy and Existentialism. Selected Papers on Logotherapy, Simon & Schuster, New York, 1967. 0-671-20056-9
- Frankl, Viktor The Will to Meaning. Foundations and Applications of Logotherapy, New American Library, New York, 1988 0-452-01034-9
- Frankl, Viktor The Unheard Cry for Meaning. Psychotherapy and Humanism, Simon & Schuster, New York, 2011 978-1-4516-6438-6
- Frankl, Viktor On the Theory and Therapy of Mental Disorders. An Introduction to Logotherapy and Existential Analysis, Brunner-Routledge, London-New York, 2004. 0-415-95029-5
- Frankl, Viktor Viktor Frankl Recollections. An Autobiography, Basic Books, Cambridge, MA 2000. 978-0-7382-0355-3.
- Frankl, Viktor Man's Search for Ultimate Meaning. Perseus Book Publishing, New York, 1997; 978-0-7382-0354-6.