Նացիստական Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայի (1940-1944 թվականներ) ժամանակ ակտիվորեն մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1944 թվականին նշանակվել է Դիմադրության Ազգային խորհրդի նախագահ։ 1944-1948 թվականներին եղել է Ֆրանսիայի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի (ԱՀԿ) քարտուղարներից։ 1945-1969 թվականներին՝ Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (ԱՀՖ) գլխավոր քարտուղար, 1969 թվականից ԱՀՖ-ի պատվավոր նախագահ և ԱՀԿ-ի քարտուղար։ Լուի Սայանը Խաղաղության կողմնակիցների շարժման մասնակից էր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) նախագահության անդամ (1966 թվականից), ԽՀԽ-ի պատվավոր նախագահ (1974 թվականին)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1958)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 165)։