Լուսինե Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)
Լուսինե Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտացում | ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ |
Լուսինե Գևորգյան (հունիսի 15, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ.
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1970 թվականին, հունիսի 15-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը. դիպլոմի թեման է «Մշակույթը հայկական հեռուստատեսությունում»։
1995 թվականին նկարահանել է «Լուսինը կորցրել է հիշողությունը» էքսպերիմենտալ ֆիլմը, որը նույն տարում ցուցադրվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի վիդեո արտ հավաքածոի հետ մեկտեղ Երևանում։ 1996 թվականին նկարահանել է «Քաղաքը ներկված սև ու սպիտակ» ֆիլմը, 1998 թվականին «Իդեա իքս» ֆիլմը, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, ուր սկսել է իր հեղինակային «Հեփենինգ» հաղորդաշարը, որը 1996 թվականից շարունակել է ԱՐ հեռուստաընկերությունում։ Մասնակցել է Ղազախստանի Ալմա Աթայի «Եվրազիա» կինոփառատոնին, 1999 թվականին մասնակցել է Գերմանիայի Օբերհաուզենի կինոփառատոնի կինոշուկային, նկարահանել է Երևան կինոստուդիայի պատվերով «Փորձ» վավերագրական ֆիլմը՝ հաշմանդամների խնդիրների մասին, 2000 թվականին Ինտերնյուս-Հայաստան հասարակական կազմակերպության աջակցությամբ նկարահանել է «Այբուբեն» ֆիլմը, «Իդեա իքս» ֆիլմով մասնակցել է «Մասնավոր Հայացք» Երևանյան կինոփառատոնին, նկարահանել է «Ազատ տեղաշարժի իրավունք» վավ․ ֆիլմը, Հ 2 Հեռուստատեսության պատվերով նկարահանել է «Անդերգրաունդ» երկմասանոց հեռուստատեսային ֆիլմը, 2001 թվականին նկարահանել է «Հղիության արհեստական ընդհատում» ֆիլմը, 2002-2004 թթ․ Ինտերնյուս-Հայաստան կազմակերպության պատվերով նկարահանել է հայ ստեղծագործողների մասին պատմող սյուժեներ Անդրկովկասյան «Խաչմերուկ» հեռուստանախագծի համար, «ՍԱՐ» թվ-ի պատվերով նկարահանել է «Իդեա իքս» Հայկական ճարտարապետության գաղտնագիտական շերտերը բացահայտող հաղորդաշար, նկարահանել է «Զվարթնոց» ֆիլմը, 2005 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո խոսնակն է և կազմակերպում է փառատոնի քարոզարշավը, «Լուսինը կորցրել է հիշողությունը» և «Իդեա Ֆիքս» ֆիլմերը ընդգրկվում են «ԿԻՆ» կիոփառատոնի հետահայաց ծրագրի մեջ, 2006-2007 թվականներին «Չգիտեմ» վավերագրական կինոնախագծով մասնակցում է շվեյցարական «Ֆոկալ» կինո ֆոնդի կազմակերպած կինոդասընթացներին Թբիլիսիում, 2008 թվականին «Նոնա և ընկերներ» կինոնախագծով մասնակցել է Հարավ կովկասյան կինոգործիչների ասոցիացիայի կազմակերպած պրոդյուսորա-սցենարիստական դասընթացներին Թբիլիսիում, 2009 թվականին «Նոնա և ընկերներ» նախագիծը ընդգրկվել է Թբիլիսիի Պրոմեթևս կինոփառատոնի Փիթչ․Դոկ ֆորումի կինոնախագծերի մրցույթում և արժանացել է երկրորդ տեղին, 2010 թվականին «Նոնա և ընկերներ» կինոնախագիծը ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփարատոնի «Ռեժիսորներ Առանց Սահմանների» ֆորումի կազմում, որպես զարգացման փուլում գտնվող նախագիծ։ 2014 թվականին նկարահանել է «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային, վավերագրական ֆիլմը։ Բոլոր ֆիլմերը դրված են www.youtube.com կայքում[1]։